Iravunk.com | Ամերիկացիներն ուզում են Զելենսկուն գործից հանել
Երթը հասնում է Սեւանի կղզուն. անձրեւի տակ մարդիկ շարունակում են քայլել Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնը կրեց իր առաջին կորուստները` 7 հոգի. ռուսական աղբյուր Թեպետ հորդառատ անձրեւ է գալիս, բայց Բագրատ սրբազանի առաջնորդած երթը շարունակում է քայլել դեպի Երեւան ՖՈՏՈ. Ով է Գյումրիում Դ Ա. Ժ Ա Ն դեպքից մա hացած երեխան Երեւան-Սեւան ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր Վարդանյան Սի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ) Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Սրբազան Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Նիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ) ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2)

Ամերիկացիներն ուզում են Զելենսկուն գործից հանել

Վերլուծություն

Այն, որ ԱՄՆ-ն­ այս օ­րե­րին լրջո­րեն ան­հանգս­տա­ցած է Ուկ­րաի­նա­յում ծա­վալ­վող ներ­քին սրա­ցում­նե­րից, ե­կավ հաս­տա­տե­լու նաեւ փաս­տը, որ Վա­շինգ­տո­նը շտա­պեց Վիկ­տո­րիա Նու­լան­դին գոր­ծու­ղել Կիեւ: Նու­լան­դը, որը Կիե­ւում պե­չե­նի­ներ էր բա­ժա­նում դեռ 2014թ.-ին, հա­մար­վում է ուկ­րաի­նա­կան ներ­կա ի­րա­վի­ճա­կի կնքա­մայ­րը, Բայ­դե­նի հա­վա­տա­րիմ «գոր­ծիք­նե­րից» մե­կը: Նաեւ, նրա ձեռ­քին է ուկ­րաի­նա­կան օ­լի­գար­խիա­յի եւ հին իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ կա­պի բո­լոր թե­լե­րը:

ՆՈՒԼԱՆԴ ՏԱՏԻԿԸ` ԿԻԵՎՈՒՄ

­Թե ին­չով էր զբաղ­ված Նու­լան­դը Կիե­ւում, կան տար­բեր խո­սակ­ցութ­յուն­ներ: Նաեւ այն մա­սին, որ ուկ­րաի­նա­կան օ­լի­գար­խիան եւ «հնե­րը» բունտ են պատ­րաս­տել Զե­լենս­կու դեմ, եւ Նու­լան­դի հիմ­նա­կան ծրա­գիրն այդ նոր «մայ­դա­նին» հա­մա­պա­տաս­խան ըն­թացք տալն է: Բանն այն է, որ, ըստ նույն վար­կա­ծի, Զե­լենս­կու վեր­ջին գոր­ծո­ղութ­յուն­նե­րը վերջ­նա­կան ազ­դակ դար­ձան Վա­շինգ­տո­նի հա­մար, որ նրա­նից ա­զատ­վե­լու ժա­մա­նա­կը ե­կել է:

Մի բան, ո­րին կտրուկ դեմ են ինչ­պես բ­րի­տա­նա­ցի­նե­րը, այն­պես էլ՝ Զե­լենս­կին, ո­րը հաշ­տութ­յուն աս­վածն ըն­կա­լում է` որ­պես իր սեփա­կան դա­տավ­­ճիռը: Արդ­յուն­քում, խո­ցե­ցին ռու­սա­կան ինք­նա­թի­ռը, ու Զե­լենս­կին ան­մի­ջա­պես էլ հաս­կա­ցավ, որ դա իր հա­մար դառ­նում է ծան­րա­գույն խնդիր. 65 ուկ­րաի­նա­ցու սպա­նութ­յան փաս­տը թաքց­նել կամ ռուս­նե­րի վրա բար­դել չստաց­վեց, եւ հի­մա Զե­լենս­կին հան­րութ­յա­նը ներ­կա­յա­նում է նաեւ`որ­պես սե­փա­կան զին­վոր­նե­րին սպա­նող: «Փոր­ձեց հա­մո­զել Զա­լուժ­նիիին՝ մեղ­քը բա­նա­կի վրա վերց­նել, իբր ինք­նա­թի­ռը խոց­վել է պա­տա­հա­բար: Զա­լուժ­նին, բնա­կա­նա­բար, հրա­ժար­վեց, եւ Զե­լենս­կին թույլ տվեց երկ­րորդ կո­պիտ սխա­լը՝ տա­րա­ծե­լով նրան պաշ­տո­նանկ ա­նե­լու ցան­կութ­յան մա­սին լու­րը»,- տե­ղե­կաց­նում են նշված աղբ­յուր­նե­րը: Միայն թե սա Վա­շինգ­տո­նում ըն­կալ­վեց` որ­պես ի­րենց հաս­ցեագր­ված ու­ղիղ մար­տահ­րա­վեր:

Արդ­յուն­քում, նախ՝ վա­շինգ­տոն­յան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող բո­լոր լրատ­վա­մի­ջոց­նե­րը սկսե­ցին մե­կը մյու­սի հե­տե­ւից հաս­տա­տել, որ Զե­լենս­կին, որ­քան էլ հրա­ժար­վում է հաս­տա­տել, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նման հրա­ման ստո­րագ­րել է: Նաեւ, թե դա ան­մի­ջա­պես էլ ինչ լրջա­գույն խնդիր է դար­ձել Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի հա­մար: Նախ, Զա­լուժ­նին, ըստ այդ լրատ­վա­մի­ջոց­նե­րի, հրա­ժար­վել է ա­մեն մի ա­ռա­ջար­կից՝ թող­նե­լով Զե­լենս­կուն մեկ քայլ՝ հրա­մա­նա­գի­րը ի կա­տար ա­ծել: Բա­ցի այդ, The Times-ի տե­ղե­կաց­մամբ, մեկ այլ հա­վակ­նորդ՝ Ուկ­րաի­նա­յի Զին­ված ու­ժե­րի ցա­մա­քա­յին զոր­քե­րի հրա­մա­նա­տար Ա­լեք­սանդր Սիրս­կին նույն­պես նա­խընտ­րել է մնալ իր տե­ղում։

Ուկ­րաի­նա­կան ար­ժա­նա­հա­վատ աղբ­յու­րը բա­ցատ­րում է. «Բու­դա­նովն ու Սիրս­կին հաս­կա­նում են, որ Զա­լուժ­նիի հետ կհե­ռա­նան նրա կադ­րե­րը: Ո­րակ­յալ կադ­րե­րով նրանց փո­խա­րի­նել հա­զիվ թե կա­րո­ղա­նան: Ար­դեն միայն այդ պատ­ճա­ռով  Զա­լուժ­նիի պաշ­տո­նան­կութ­յու­նը կդառ­նա այն հեր­թա­կան ցնցու­մը, ո­րից հե­տո դժվար է ա­սել՝ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը կկա­րո­ղա­նա՞ վե­րա­կանգն­վել: Դա եւս սպառ­նում է բա­նա­կի մար­տու­նա­կութ­յան կտրուկ անկ­մամբ: Մինչ­դեռ, այ­սօր ռուս­նե­րը հար­ձակ­վում են, մի շարք ա­ռանց­քա­յին նշա­նա­կութ­յան բնա­կա­վայ­րեր այ­սօր-վա­ղը կընկ­նեն, եւ Զա­լուժ­նիի հե­ռա­նա­լով, դա ա­վե­լի շուտ կլի­նի այ­սօր, քան՝ վա­ղը: Ու ան­մի­ջա­պես կծա­վալ­վի այս խո­սակ­ցութ­յու­նը՝ ե­կավ նոր հրա­մա­նա­տա­րը, եւ նա այն­քան ծախ­ված ու ա­պաշ­նորհ էր, որ ա­մեն ինչ հանձ­նում է: Արդ­յուն­քում, բո­լոր ա­պա­գա պար­տութ­յուն­նե­րը, նաեւ Զե­լենս­կու մեղ­քե­րը կջարդ­վեն հենց նոր հրա­մա­նա­տա­րի գլխին: Նաեւ, նման քայ­լով կընկ­նեն ա­մե­րի­կա­ցի­նե­րի աչ­քից, այն է՝ ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րի դեպ­քում Վա­շինգ­տո­նի հո­վա­նա­վո­րութ­յու­նից…»:

­Կարճ ա­սած, Զա­լուժ­նիի պաշ­տո­նում Զե­լենս­կու նա­խընտ­րե­լի թեկ­նա­ծու­նե­րը՝ Բու­դա­նովն ու Սիրս­կին, այն­քան հի­մար չեն, որ հա­նուն Զե­լենս­կու ինտ­րիգ­նե­րի մտնեն նման բե­ռի տակ: Բայց ա­հա Զե­լենս­կին էլ, տա­լով Զա­լուժ­նիին հե­ռաց­նե­լու գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը, ինքն ի­րեն տա­րավ փա­կու­ղի: Հի­մա, ե­թե չկա­րո­ղա­նա  հե­ռաց­նել, դա շո­կա­յին ազ­դե­ցութ­յուն կու­նե­նա Զե­լենս­կու ներ­քին կշի­ռի վրա, եւ, հա­կա­ռա­կը, վեր կթռցնի Զա­լուժ­նիի կշի­ռը: Ե­թե հե­ռաց­նի, չիգ­տի, թե ում կա­րող է նշա­նա­կել. ցան­կա­ցած մե­կը, ով կհա­մա­ձայն­վի այդ պաշ­տո­նը ստանձ­նել, կլի­նի իս­կա­կան հի­մար, իսկ հի­մա­րը ռուս­նե­րի դեմ նման ծանր պա­տե­րազմ ղե­կա­վա­րել, ի­հար­կե, չի կա­րող:

ԶԵԼԵՆՍԿԻՆ ՍՏԻՊՎԱԾ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԳՆԱԼ

Ա­մեն դեպ­քում` այն տպա­վո­րութ­յունն է, որ Զե­լենս­կին պար­զա­պես նա­հան­ջե­լու տեղ չու­նի: Կա´մ նա պետք է հե­ռաց­նի Զա­լուժ­նիին, ան­կախ նրա­նից, թե ա­մե­րի­կա­ցի­ներն ինչ են մտա­ծում այդ մա­սին, կա´մ­ ի­րեն պար­զա­պես կոչն­չաց­նեն:  Ընդ ո­րում, ե­թե կա­մա­վոր հրա­ժա­րա­կա­նի դեպ­քում Զե­լենս­կուն ա­մե­րի­կա­ցի­նե­րը նաեւ հրա­պա­րա­կավ խոս­տա­նում էին է­վա­կո­ւաց­նել, պաշտ­պա­նութ­յան տակ վերց­նել եւ ա­պա­հով ա­պա­գա տալ, ա­պա հի­մա նա կա­րող է ան­գամ այդ ա­մե­նից զրկվել: Եվ պա­տա­հա­կան չէ, որ հենց Նու­լան­դի այ­ցի ֆո­նին ար­դեն նաեւ CNN-ը հայտ­նեց, որ Զե­լենս­կին, ա­մեն դեպ­քում, մին­չեւ շա­բաթ­վա վերջ կհրա­պա­րա­կի Զա­լուժ­նիի ա­զատ­ման հրա­մա­նը: Ա­սենք, որ Նու­լան­դը, ըստ ա­մե­նայ­նի, Զե­լենս­կուն հա­մո­զե­լու հար­ցում արդ­յուն­քի չի հա­սել, հու­շեց, որ ա­մե­րիկ­յան սույն տիկ­նի­կա­վարն այս ան­գամ նա­խա­գա­հի հետ նույ­նիսկ հան­դի­պում չու­նե­ցավ: Զ­րու­ցեց նրա «գորշ կար­դի­նալ» Եր­մա­կի հետ: Դեռ 2014թ.-ից ի­րեն քա­ջա­ծա­նոթ եւ հի­մա «նախ­կին» հան­դի­սա­ցող «մայ­դա­նա­յին» թե­ւը, քան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րին:

Չ­մո­ռա­նանք նաեւ, որ Զե­լենս­կին այս պա­հին ա­մե­րի­կա­ցի­նե­րից ֆի­նան­սա­կան սպա­սե­լիք­ներ չու­նի, այ­սինքն՝ հրա­ժար­վե­լով Վա­շինգ­տո­նի ան­վե­րա­պահ կա­մա­կա­տա­րի դե­րից, նա, թե­րեւս, կա­րող է մտա­ծել, որ կորց­նե­լու բան ա­ռանձ­նա­պես չու­նի, եւ միակ տար­բե­րա­կը ամ­բող­ջա­կան իշ­խա­նա­զավ­թումն է:

Այս­պի­սով, մեկ բան է են­թադ­րե­լի. նե­րուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մը մտել է վճռա­կան փուլ, որ­տեղ հար­ցը դրված է այս­պես՝ պարտ­վող կող­մը կոչն­չա­նա, ըստ այդմ էլ՝ կոմ­պո­մի­սա­յին լուծ­ման գնա­լու տար­բե­րակն այս պա­հին գործ­նա­կա­նում տե­սա­նե­լի չէ: Նու­լան­դը, ի դեպ, մեծ-մեծ խոս­տում­ներ տվեց, թե՝ Կոնգ­րե­սին կհա­մո­զենք, փող կլի­նի, զենք կլի­նի, եւ դա մի­գու­ցե նե­րուկ­րաի­նա­կան մեծ պայթ­յու­նից խու­սա­փե­լու մի վեր­ջին փորձ էր: Միայն ամ­բողջ խնդիրն այն է, որ ե­թե ա­մե­րիկ­յան գոր­ծող վար­չա­կազ­մը Կոնգ­րե­սին հա­մո­զե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նար, ա­պա մինչ այս էլ հա­մո­զած կլի­ներ: Մի­գու­ցե ինչ-որ փշրանք­ներ ԱՄՆ-ից կլի­նի, բայց մասշ­տա­բա­յին օգ­նութ­յան հե­ռան­կար այս պա­հին տե­սա­նե­լի չէ: Ա­սենք, նաեւ Եվ­րո­պա­յից, որ­տեղ սե­փա­կան ներ­քին խնդիր­նե­րից աչք բա­ցել չեն կա­րո­ղա­նում (վեր­ջին դեպ­քը՝ ֆեր­մեր­նե­րի ապս­տամ­բութ­յու­նը ցնցում է ողջ Եվ­րո­պան): Եվ հենց փո­ղի կտրվելն ու դրա­նից բխող ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յուն­ներն են, որ այս­քան սրել են ներ­քին հա­կա­սութ­յուն­նե­րը:

ՌՈՒՍՆԵՐԸ ԵՎՍ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆԵՐՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻՆ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում ռու­սա­կան վեր­լու­ծա­կան հան­րութ­յան մոտ եւս կա այն հա­մոզ­մուն­քը, որ նե­րուկ­րաի­նա­կան այս ճգնա­ժա­մը միայն սրվե­լու է: Օ­րի­նակ, ըստ հայտ­նի ՄԻԳ վեր­լու­ծա­կան տե­լեգ­րամ­յան ա­լի­քի. «Ա­ռա­ջի­կա եր­կու շա­բաթ­վա ըն­թաց­քում մենք կան­խա­տե­սում ենք Ուկ­րաի­նա­յում կտրուկ ներ­քա­ղա­քա­կան էս­կա­լա­ցիա։ Այս են­թադ­րութ­յան հա­մար կան նա­խադր­յալ­ներ։ Շատ լուրջ: Եվ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, նույ­նիսկ ին­քը՝ Նու­լանդ տա­տը, չի լու­ծի այդ հա­կա­սութ­յուն­նե­րը, չի հան­դար­տեց­նի ի­րա­վի­ճա­կը: Զե­լենս­կու ըն­կեր­նե­րը չա­փա­զանց  հե­ռուն են գնա­ցել՝ փոր­ձե­լով մտնել օ­լի­գար­խիկ գրպան­նե­րը։ Ուկ­րաի­նա­յում դա չի ներ­վում»:

Կ­լի­նի՞ նե­րուկ­րաի­նա­կան այդ պայթ­յու­նը, թե՝ ոչ, ռուս­նե­րի պա­րա­գա­յում ան­գամ դա չէ ամ­բողջ խնդի­րը: Պար­զա­պես այն հիմ­նա­կան դար­ձող տե­սա­կե­տը, որ Կիե­ւը քաո­սի շե­մին է, ռուս­նե­րի հա­մար ար­դեն բա­վա­րար հիմք է, որ փոր­ձեն էլ ա­վե­լի սրել ռազ­մա­կան գոր­ծո­նը՝ դրա­նով նպաս­տե­լով ուկ­րաի­նա­կան այդ ներ­քին ան­կա­յու­նութ­յան ծա­վալ­մա­նը: Ու պա­տե­րազ­մի ներ­կա ըն­թաց­քը հենց այդ մա­սին էլ ակ­նար­կում է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



Երթը հասնում է Սեւանի կղզուն. անձրեւի տակ մարդիկ շարունակում են քայլելՖրանսիայի օտարերկրյա լեգեոնը կրեց իր առաջին կորուստները` 7 հոգի. ռուսական աղբյուրԹեպետ հորդառատ անձրեւ է գալիս, բայց Բագրատ սրբազանի առաջնորդած երթը շարունակում է քայլել դեպի ԵրեւանՖՈՏՈ. Ով է Գյումրիում Դ Ա. Ժ Ա Ն դեպքից մա hացած երեխանԵրեւան-Սեւան ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր ՎարդանյանՍի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել ՍրբազանՉինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՆիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ)ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2)Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականՈւժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԱյս տանը ողջ-ողջ այրվել եմ 3 և 4 տ. երեխաները. Սարսափազդու մանրամասներԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода