«Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ամենաշատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստներից մեկն է այս մրցաշրջանում:
Պրո լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն առաջնությունում անցկացրած 16 խաղում ստեղծել է 41 գոլային պահ:
31-ամյա Սելարայանը Պրո լիգայի 2023/24 մրցաշրջանում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: