Մխիթարյանը` «Ինտերի» այս ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը, Լաուտարո Մարտինեսը, Բենժամեն Պավարը ու Յան Զոմերը հավակնում են Միլանի «Ինտերի» լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հունվարին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Հունվարին նա մասնակցել է «Ինտերի» բոլոր՝ 5 խաղերին ու կատարել 3 ասիստ: