Iravunk.com | Միրզոյան Արոն Փաշինյանի՞ն ստի մեջ մեղադրեց, Լավրովի՞ն, թե՞ ինքն իրեն
ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել» ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված է Օչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ) «Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլ Արեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկում Վրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ) Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո) Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)

Միրզոյան Արոն Փաշինյանի՞ն ստի մեջ մեղադրեց, Լավրովի՞ն, թե՞ ինքն իրեն

Վերլուծություն

­Հայ­տա­րա­րությ­ու­նը, ո­րով հան­դես ե­կավ Միր­զո­յան Ա­րա­րատն օ­րերս Խոր­վա­թիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րի հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում, ցնցող էր: Այն կա­րե­լի է եր­կի­մաստ հա­մա­րել. դրա­նով Ա­րոն կա´մ­ ու­զում է ա­սել, թե Նի­կո­լի «խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գը» լիո­վին սպառ­ված է, ­կա´մ էլ վեր­ջնա­կան փա­կագ­ծեր է բա­ցում, թե ի­րա­կա­նում ում օգ­տին է աշ­խա­տում:

ԹԵ՞ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՐԱՏՆ Է ՄՆԱՑԵԼ «ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ»

­Պա­տաս­խա­նե­լով Խոր­վա­թիա­յի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սութ­յան լրագ­րո­ղի հար­ցին` Միր­զո­յա­նը հայ­տա­րա­րեց. «Մենք ներգ­րավ­ված ենք ե­ղել բա­նակ­ցութ­յուն­նե­րում ի թիվս այ­լոց, նաեւ Եվ­րո­պա­կան միութ­յան ա­ջակ­ցութ­յամբ, եւ ներ­կա­յումս տես­նում ենք, որ Ադր­բե­ջա­նը, ցա­վոք, հրա­ժար­վում է վերսկ­սել բա­նակ­ցութ­յուն­նե­րը գո­յութ­յուն ու­նե­ցող հար­թակ­նե­րում»:

Ե­թե «Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վում է վերսկ­սել բա­նակ­ցութ­յուն­նե­րը», դա ար­դեն իսկ մեկ բան է նշա­նա­կում. այն քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րով ա­ռաջ էին գնում Նի­կոլն ու Ա­րոն, եւ ո­րը հան­գեց­րեց Ար­ցա­խի լիա­կա­տար հա­յա­թափ­մա­նը, այ­սօր այ­լեւս ա­ռաջ տա­նել չեն կա­րո­ղա­նում: Այ­սինքն, դա ա­պա­ցու­ցեց իր սնան­կութ­յու­նը, նաեւ դրա­նով ֆիք­սե­լով, թե Նի­կոլն ու Ա­րոն ի­րա­կա­նում ինչ ահ­ռե­լի վնաս են հասց­րել Հա­յաս­տա­նին՝ մտնե­լով մի գոր­ծըն­թա­ցի մեջ, ո­րից Ա­լիե­ւը, ու­զա­ծը ստա­նա­լով, հան­գիստ կա­րող է հրա­ժար­վել պար­տա­վոր­վա­ծը կա­տա­րե­լուց:

­Նաեւ Ա­րոն այդ հայ­տա­րա­րութ­յամբ սուտ խո­սե­լու մեջ է մե­ղադ­րում Փա­շին­յա­նին: Բանն այն է, որ վեր­ջինս գրե­թե զու­գա­հեռ տե­ղի ու­նե­ցած ՔՊ վար­չութ­յան նիս­տին նման միտք հնչեց­րեց. «Հիմ­նա­կա­նում աշ­խա­տան­քա­յին կա­պու­ղի­ներ կան աշ­խա­տե­լու, մաս­նա­վո­րա­պես իմ աշ­խա­տա­կազ­մի եւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի մի­ջեւ, մաս­նա­վո­րա­պես այդ կա­պու­ղի­նե­րով մենք ըն­դու­նե­ցինք հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րի արդ­յուն­քում նաեւ մեր 32 գե­րե­վար­ված եղ­բայր­նե­րը վե­րա­դար­ձան: Ի­հար­կե, աշ­խա­տան­քի թե­ման է խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տի վրա աշ­խա­տան­քը: Ն­րանք մեզ են ու­ղար­կում, մենք աշ­խա­տում ենք, ի­րենց ենք ու­ղար­կում: Հի­մա, ըստ էութ­յան, աշ­խա­տան­քը հա­սել է մի տեղ, որ մենք Ադր­բե­ջա­նից, Ադր­բե­ջա­նը մեզ­նից լրա­ցու­ցիչ ե­րաշ­խիք­ներ է ու­զում փո­խա­դար­ձա­բար, որ մենք փո­խա­դար­ձա­բար միմ­յան­ցից թաքց­րած տա­րած­քա­յին պա­հանջ­ներ եւ նկրտում­ներ չու­նե­նանք, ո­րով­հե­տեւ դի­վա­նա­գի­տա­կան տեքս­տե­րը ի­րենք միշտ տար­բեր շրջա­դար­ձեր, են­թա­տեքս­տեր եւ տո­ղա­տա­կեր են ու­նե­նում»: Այ­սինքն, Նի­կո­լը դրա­նով մատ­նան­շում է, որ կա գո­նե մեկ հար­թակ, որ­տեղ դի­վա­նա­գի­տա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց է տե­ղի ու­նե­նում: Ու ե­թե Ա­րոն պնդում է, թե «գո­յութ­յուն ու­նե­ցող հար­թակ­նե­րում» Ա­լիե­ւը հրա­ժար­վում է բա­նակ­ցել, կա´մ­ ինքն է բո­լո­րին փոր­ձում թյու­րի­մա­ցութ­յան մեջ գցել, կա´մ­ ակ­նար­կում է, թե Նի­կո­լի ա­սած գոր­ծըն­թա­ցը գո­յութ­յուն չու­նի: Կա­րող է նաեւ նման տար­բե­րակ. Փա­շին­յա­նի ա­սած հար­թա­կը ի­րա­կա­նում կա, սա­կայն Միր­զո­յա­նը դրա մա­սին չգի­տի: Ընդ ո­րում, նման վար­կա­ծը դժվար է ֆան­տաս­տիկ հա­մա­րել: Այ­սինքն, ե­թե Նի­կո­լը պնդում է, թե այս պա­հին հիմ­նա­կան գոր­ծըն­թա­ցը տե­ղի է ու­նե­նում իր ու Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մե­րի մի­ջեւ, դա ար­դեն իսկ նշա­նա­կում է, որ դա մաս­նա­վո­րա­պես ՀՀ ԱԳՆ-ին շրջան­ցու­մով է տե­ղի ու­նե­նում: Այն դեպ­քում, երբ մինչ այս հիմ­նա­կան բա­նակ­ցա­յին ծան­րութ­յու­նը հենց ԱԳ նա­խա­րար­նե­րի վրա էր: Եվ հի­մա, երբ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տի վրա աշ­խա­տան­քը» տե­ղա­փոխ­վել է աշ­խա­տա­կազ­մե­րի վրա, ինչ­պես ակ­նար­կում է Նի­կո­լը, դա չի՞ նշա­նա­կում, որ Ա­րոն այդ գոր­ծըն­թա­ցից դուրս է մնա­ցել, այ­սինքն, կա­րող է նաեւ տեղ­յակ չլի­նել, որ կա նման հար­թակ: Իսկ թե ին­չու են ԱԳ նա­խա­րար­նե­րի մե­խա­նիզ­մի փո­խա­րեն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» աշ­խա­տանք­նե­րով զբաղ­վում աշ­խա­տա­կազ­մե­րը, դա ար­դեն շատ հե­տաքր­քիր հարց է:

Ի՞ՆՉ ԱՍԵԼ Է՝ «ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ»

Այս վեր­ջին հար­ցադր­ման հա­մա­տեքս­տում նախ պետք է հաս­կա­նալ, թե Միր­զո­յանն ի՞նչ նկա­տի ու­նի՝ ա­սե­լով «գո­յութ­յուն ու­նե­ցող հար­թակ­ներ», որ­տեղ «Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վում է վերսկ­սել բա­նակ­ցութ­յուն­նե­րը»: Ի սկզբա­նե կա Մինս­կի խմբի հար­թա­կը, ո­րը 2022թ.-ին փաս­տա­ցի դա­դա­րեց գոր­ծել: Դ­րա փո­խա­րեն ի հայտ ե­կավ նախ՝ Ռու­սաս­տան-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան հար­թա­կը, որ­տեղ ե­ղան մի քա­նի ե­ռա­կողմ փաս­տաթղ­թեր: Ա­պա ի հայտ ե­կավ նաեւ «Բր­յու­սե­լի ձե­ւա­չա­փը»՝ Շառլ Մի­շե­լի մաս­նակ­ցութ­յամբ, ո­րի գլխին կու­րա­տոր էր կարգ­ված Մակ­րո­նը, որն էլ ա­ռաջ էր տա­նում ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կան կուր­սը: Հենց այդ ձե­ւա­չա­փում էլ ի հայտ ե­կավ տխրահռ­չակ «Պ­րա­հա­յի հա­մա­ձայ­նա­գի­րը», ո­րը հասց­րեց Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը: Ճիշտ է, հի­մա Շառլ Մի­շե­լը գործ­նա­կա­նում չկա, բայց ա­հա նրա հին, «լավ ըն­կե­րը»՝ Ս­տե­ֆան Սե­ժուր­նեն՝ Ֆ­րան­սիա­յի ԱԳ նա­խա­րա­րը, նո­րան­շա­նակ վար­չա­պե­տի ա­մու­սի­նը, թե՝ կի­նը (ի­րենք ա­վե­լի լավ կի­մա­նան) հայ­տա­րա­րում է. «Ֆ­րան­սիան կա­պա­հո­վի շա­րու­նա­կա­կան ա­ջակ­ցութ­յու­նը Հա­յաս­տա­նին»: Այ­սինքն, որ դեռ ի­րենց հա­մա­րում են այս խա­ղի մեջ:

Ու հի­մա, երբ Միր­զո­յա­նը պաշ­տո­նա­պես հայտ­նում է, թե «գո­յութ­յուն ու­նե­ցող հար­թակ­նե­րում» Ա­լիե­ւը հրա­ժար­վում է բա­նակ­ցել, ու­զում է ա­սել, որ դա վե­րա­բե­րում է ինչ­պես ա­րեւմտ­յան, այն­պես էլ ռու­սա­կան հար­թա­կի՞ն: Ա­րեւմտ­յա­նի հետ կապ­ված`բան ա­սել չենք կա­րող. մենք ինք­ներս ենք ա­միս­ներ շա­րու­նակ, ա­վե­լի կոնկ­րետ՝ Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մից ան­մի­ջա­պես հե­տո պնդել, որ Ա­լիե­ւին այ­լեւս ա­րեւմտ­յան հար­թա­կը պետք չէ, չի գնա­լու, ինչ­քան էլ որ դրա­նից հե­տո Նի­կո­լը շա­րու­նա­կում էր այդ ուղ­ղութ­յամբ վա­զել: Ու ա­հա հի­մա Միր­զո­յա­նը հաս­տա­տում է, որ մեր այդ բո­լոր պնդում­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ի­րա­կա­նութ­յա­նը, այն է՝ Նի­կոլն ու Ա­րոն, կա­մա թե ա­կա­մա, հեր­թա­կան կո­պիտ սխա­լը թույլ տվե­ցին՝ ի­րենց հաշ­վարկ­ներն ա­րեւմտ­յան հար­թա­կի հետ կա­պե­լով:

Ու այս­տեղ միայն մեկ հարց է մնում. Միր­զո­յանն ու­զում է հա­մո­զել, թե նաեւ ռու­սա­կան հար­թա՞­կը չկա, այ­սինքն, որ Ա­լիե­ւը դրա­նից է՞լ է հրա­ժար­վել. այդ­պես է ստաց­վում, քա­նի որ Ա­րոն խո­սում է «գո­յութ­յուն ու­նե­ցող հար­թակ­ներից»: Ու այս­տեղ նույն հարցն է ծա­գում, ինչ Նի­կոլի պա­րա­գա­յում. Միր­զո­յա­նը խա­բո՞ւմ է, թե՞ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վին է ստա­խո­սութ­յան մեջ մե­ղադ­րում: Բանն այն է, որ օ­րերս Լավ­րո­վը հան­դես ե­կավ մեկ միան­շա­նակ, ո­րե­ւէ եր­կի­մաս­տութ­յուն չպա­րու­նակ­ող հայ­տա­րա­րութ­յամբ, թե Ադր­բե­ջա­նը պատ­րաստ է Հա­յաս­տա­նի հետ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կնքել Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան տա­րած­քում, սա­կայն Եր­եւա­նի դիր­քո­րո­շու­մը մնում է ան­հաս­կա­նա­լի։ Հայ­տա­րա­րութ­յու­նը հնչում է այս­պես. «Մեր ա­րեւմտ­յան գոր­ծըն­կեր­նե­րը ցան­կա­նում են, որ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր (Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ) ստո­րագր­վի միայն ի­րենց տա­րած­քում, սա փաստ է: Փաստ է նաեւ այն, որ Ադր­բե­ջա­նը պատ­րաստ է այն ստո­րագ­րել Ռու­սաս­տա­նի տա­րած­քում, որ­տեղ, ըստ էութ­յան, սկսվել են հա­կա­մար­տութ­յու­նը դա­դա­րեց­նե­լու եւ բո­լոր հար­ցե­րի լուծ­ման հա­մար փոխ­գոր­ծակ­ցութ­յան մի ամ­բողջ հա­մա­կարգ կա­ռու­ցե­լու ջան­քե­րը: Ես չգի­տեմ, թե Ե­րե­ւա­նը որ­քա­նով է պատ­րաստ դրան, թեեւ հա­մա­պա­տաս­խան ազ­դակ­ներ վա­ղուց են ու­ղարկ­վել Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղաք»:

­Դա­տե­լով նրա­նից, որ այդ հայ­տա­րա­րութ­յու­նը ո­րե­ւէ կերպ Բա­քուն չհեր­քեց, կա­րող ենք գալ այն հիմ­նա­կան են­թադ­րութ­յա­նը, որ Լավ­րովն ա­սել է այն, ին­չը կա. Ադր­բե­ջանն ի­րոք պատ­րաստ է ռու­սա­կան հար­թա­կում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել, բնա­կա­նա­բար, կա գո­նե մեկ հար­թակ, որ­տեղ մինչ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լը՝ «վերսկ­սել բա­նակ­ցութ­յուն­նե­րը»: Եվ ե­թե այդ­պես է, նշա­նա­կում է, որ Միր­զո­յան Ա­րա­րա­տը, հայ­տա­րա­րե­լով, թե նման հար­թակ չկա, կեղծ­ված պատ­կեր է հրամց­նում՝ դրա­նով մաս­նա­վո­րա­պես հայ ժո­ղովր­դին կեղծ ազ­դակ­ներ փո­խան­ցե­լով: Ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա այլ հար­ցեր են ա­ռաջ գա­լիս. սրա հա­մա՞ր է Նի­կոլն Ա­րո­յին բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից մե­կու­սաց­րել՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցը փո­խան­ցե­լով իր աշ­խա­տա­կազ­մին: Այդ դեպ­քում՝ կոնկ­րետ  ո՞ւմ. Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի՞ն, ով, չմո­ռա­նանք, պետք է որ օ­րերս հեր­թա­կան հան­դի­պումն ու­նե­նա ադր­բե­ջա­նա­կան կող­մի հետ, թե՞ կան այլ, դեռ ան­հայտ ֆի­գու­րա­ներ:

­Կա­րե­լի է նաեւ Միր­զո­յա­նի հայ­տա­րա­րութ­յա­նը նաեւ այս կող­մից նա­յել. նա հայ­տա­րա­րե­լով, թե Ադր­բե­ջա­նի հա­մար չկան «բա­նակ­ցա­յին հար­թակ­ներ», ցան­կա­նում է այն մե­սի­ջը հղել, թե Հա­յաս­տա­նը ռու­սա­կան միջ­նոր­դությ­ունն այ­լեւս բա­նակ­ցա­յին հար­թակ չի հա­մա­րում, այ­սինքն, որ վերջ­նա­կա­նա­պես մե­ռել է Ռու­սաս­տան-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փը: Ա­ռանց Լավ­րո­վի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յան էլ, ակն­հայտ էր, որ Ա­րեւ­մուտքն ա­մեն բան ա­նում էր նշված ձե­ւա­չա­փը չե­ղար­կե­լու եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» բա­ցա­ռա­պես ա­րեւմտ­յան հար­թա­կում կնքե­լու հա­մար: Ու ե­թե ի­րոք Միր­զո­յա­նը հենց դա նկա­տի ու­նի, թե ռու­սա­կան հար­թակ չկա, ա­պա մեկ բան է նշա­նա­կում՝ նա ան­գամ Հա­յաս­տա­նի հա­մար ա­րեւմտ­յան այդ հար­թա­կի գոր­ծու­նեութ­յան կոր­ծա­նա­րար հե­տե­ւանք­նե­րը տես­նե­լուց հե­տո է կպել-մնա­ցել դրան: Այն է, ի­րենց գոր­ծու­նեութ­յամբ ոչ թե չհաս­կա­նա­լով, այլ գի­տակց­ված են այս­քան ա­ղետ­ներ բե­րել: Կամ, մի­գու­ցե, որ այս վեր­ջին տար­բե­րա­կից քիչ է տար­բեր­վում, փոր­ձում է հեր­թա­կան ազ­դա՞­կը հղել Ա­րեւ­մուտ­քին, թե վեր­ջա­պես մի բան ար­եք, որ Ա­լիե­ւը գա բա­նակ­ցե­լու: Բայց ի՞նչ ա­նի Ա­րեւմ­ուտ­քը, երբ հնա­րա­վոր բո­լոր ճնշման լծակ­ներն ար­դեն կի­րա­ռել է: Ճիշտ է, սկսել են ակ­նար­կել տնտե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին, բայց դա էլ չի օգ­նի. տն­տե­սա­կան հար­թա­կում Ա­րեւ­մուտքն է Ա­լիե­ւի գա­զին նա­յում եւ ոչ թե հա­կա­ռա­կը:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ա­մեն դեպ­քում, այս ողջ պատ­մութ­յու­նը եւս մեկ ան­գամ մեկ պարզ ի­րո­ղութ­յուն է ֆիք­սում: Ա­լիե­ւը ինչ­պես որ ա­միս­ներ շա­րու­նակ մեր­ժում էր, այդ­պես էլ շա­րու­նա­կում է մեր­ժել ա­րեւմտ­յան հար­թա­կում ո­րե­ւէ բա­նակ­ցութ­յուն: Բայց ըն­դու­նում է ռու­սա­կան հար­թա­կում ստո­րագ­րել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Ընդ ո­րում, ժա­մա­նա­կը, ու­ժա­յին բա­լան­սը եւ մյուս բո­լոր տար­րերն այս պա­հին հենց Ա­լիե­ւի օգ­տին են աշ­խա­տում: Ըստ այդմ, Նի­կոլն է, որ այս պա­հին պետք է ո­րո­շի՝ գնա­լո՞ւ է ռու­սա­կան հար­թակ, ին­չի մա­սին բո­լոր ազ­դակ­նե­րը ստա­ցել է: Ե­թե ոչ, ա­պա կա­րող է առ­հա­սա­րակ կամ գո­նե շատ եր­կար ժա­մա­նակ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» չու­նե­նալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода