Iravunk.com | «Իմ անվան շուրջ սուտ խոսակցություններ են տարածում, կգա ժամանակը, ամեն ինչ ջրի երես դուրս կգա». ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը Վրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա «Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Օրվա խորհուրդ. մայիսի 4 Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆ Ինչ է կատարվում Օչերետինոյի ճակատում «Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ «Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող

«Իմ անվան շուրջ սուտ խոսակցություններ են տարածում, կգա ժամանակը, ամեն ինչ ջրի երես դուրս կգա». ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքի» հետ զրույցում «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Բարեշնորհ ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ասաց, որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային տարբեր առաջադրանքներում Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրությունները, պարզվել է, որ տարբեր են, եւ այդ կապակցությամբ արդեն կա նախաձեռնված քրեական վարույթ:

— Փաստորեն, ստացվում է, որ կեղծիքնե՞ր են եղել…

— Եվ սա դեռ ամենը չէ, կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքի գլխավոր հատակագծում առկա կնիքների եւ տարեթվերի տարբերություն կա, որի կապակցությամբ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ ՀՀ գլխավոր դատախազություն, այս հանգամանքը դեռ ուսումնասիրության փուլում է, եւ վստահ եմ, որ պատկան մարմինների կողմից, հատկապես արդեն վարչապետի հսկողության ներքո կստանան իրավական եւ օբյեկտիվ գնահատական: Երկրորդը, կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքի գլխավոր հատակագծի ամբողջությամբ կտրած-կպցված լինելու հանգամանքն է, որի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ունենք նախաձեռնված քրեական վարույթ: Մյուս հանգամանքն այն է, որ ըստ մեր ունեցած փաստաթղթերի ուսումնասիրության, պարզ է դառնում, որ պետական համալիր փորձաքննություն չի անցկացվել, կամ եթե անցկացվել է, կրել է վերացական եւ ձեւական բնույթ, որի հետ կապված նույնպես հաղորդումներ ենք ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ ՀՀ գլխավոր դատախազություն: Այս հանգամանքը նույնպես պարզաբանման փուլում է, եւ նույպես վստահ ենք, որ կստանա պատշաճ իրավական գնահատական: Նախաձեռնված քրեական վարույթների եւ մյուս այլ հանգամանքների վերաբերյալ, հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը, եւ այն, որ դեռեւս գտնվում են ստուգման եւ քննության փուլում, ձեռնպահ կմնամ հրապարակելուց: Այս շիլա-շփոթի մեջ ցանկանում եմ անդրադառնալ նաեւ Երեւանի քաղաքապետարանի պահվածքին, ամիսներ շարունակ դիմումներով խնդրում ենք տրամադրել փաստաթղթերի պատճեններ, որոնք հիմք են հանդիսացել կառուցապատողին 2017 թվականին հանրային տարածքներ եւ մեր հողատարածքները տրամադրելու համար, քաղաքապետարանից ձգձգում են պատասխանները, հետո էլ պատասխանում են, որ քաղաքապետի որոշման համար հիմնական հիմք հանդիսացող տեղագրական հանույթները եւ տեղազննությունները չեն հայտնաբերվել, այսինքն՝ չկան: Այս ամենը, վստահ եմ՝ անկասկած իրականացվել է հայկական տարբերակով, այսինքն՝ խնամի-ծանոթ-բարեկամ ֆորմատով, երեւի հույս ունենալով, որ բողոքող չի լինելու, եւ առկա կեղծիքներն ու ապօրինությունները ջրի երես դուրս չեն գալու: Այս ամենի ֆիգուրանտներից են նաեւ ճարտարապետներ, հայր եւ որդի Տիգրան եւ Նարեկ Բարսեղյանները, ովքեր իրենց բարեկամական, ընկերական, քավոր-սանիկ հարաբերություններով, իրենց կապերով, զարտուղի ճանապարհներով ստորագրել են տվել պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի դրական եզրակացություն, որով թույլատրվել է շինարարությունը իրականացնել եւ կառուցել այդ շենքը: Այս շինծու գործարքներում իր դերակատարությունն է ունեցել նաեւ Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա Անդրանիկ Սեդոյանը, ով նույն ճարտարապետ Նարեկ Բարսեղյանի հետ հանդիսանում են քավոր-սանիկներ: Այս պահին էլ ճարտարապետ Նարեկ Բարսեղյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեում պաշտոն է զբաղեցնում, հանդիսանում է կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի խորհրդականը: Այս հարցին լուծում տալու համար դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, կոնկրետ նախարարին, հարցրել, թե ինչի՞ հիման վրա են տվել դրական եզրակացություն, որ այդ 12 հարկանի շենքը կառուցվի, ըստ որի, նախարարությունը համաձայնվել է այն պատճառով, որ իբրեւ թե բարեկարգում պետք է իրականացվի, նախարարությունից հայտնել են, որ իրենք որեւէ եզրակացություն չեն տվել, նույնիսկ դեմ են եղել շենքի կառուցմանը, նույնիսկ կառուցապատումը սկսելուց հետո դիմել են Երեւանի նախկին ոստիկանապետ Արմեն Գասպարյանին` օրինախախտումը դադարեցնելու, սեփականատիրոջ գործողությունները օրինական դաշտ բերելու ուղղությամբ, սակայն ապարդյուն: Բազմիցս արդեն տանս կպած 12 մետր խորությամբ փոսորակները փակելու պահանջով դիմել եմ թե՛ Երեւանի քաղաքապետարան, թե՛ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն, ՀՀ ոստիկանություն, որ պարտավորեցնեն կառուցապատողին փակել փոսորակները՝ լցնել դրանք, տանիքիս վրայից հանեն կոնսուլները,  քանի որ օր օրի տան պատերը ճաքում են, տանս կպած կցակառույցը քանդվում է, պատասխանում են, որ իրենք շինարարին զգուշացրել են, սակայն նույնպես ապարդյուն: Բացի այդ, ես կոնկրետ օրվա դրությամբ դիմում եմ իրենց՝ ուղարկելով փաստացի օրվա լուսանկարը, տեսագրությունը, սակայն նրանք  լղոզված պատասխան են ուղարկում, նախորդ պատասխաններից ոչնչով չտարբերվող՝ ուղարկելով 3-4 ամիս  առաջ արված լուսանկար, որը հիմնավորում է, որ ոչ մի կառույց չի աշխատում, նույնիսկ դիմումները չեն կարդում, հակառակ դեպքում 3-4 ամիս առաջ արված լուսանկար չէին ուղարկի ինձ: Նույնիսկ Երեւանի քաղաքապետարանից չեն գալիս, տեղում ծանոթանան դիմումներիս, բողոքներիս բովանդակությանը: Միայն ոստիկանությունից են գալիս, ուղղակի արձանագրում են եւ հեռանում: Այդ բոլոր լուսանկարներն ու տեսագրությունները հրապարակել եմ, դիտեք ինքներդ եւ գնահատական տվեք:

Ինչի՞ց եք այս ամբողջ պատմության մեջ ամենաշատը զայրանում:

— Զայրանում եմ այն հանգամանքից, որ այս բազմաթիվ ապօրինությունների, կեղծիքների, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումների առկայության պայմաններում` դատավորից սկսած մինչեւ քաղաքապետարանի աշխատակից, պատճառաբանում են, որ շենքը սարքել են, ինչի՞ պետք է քանդեն: Եթե այդ շենքը կառուցվում է հանցագործությամբ, ուրեմն՝ հանցագործը պետք է պատժվի, որ օրենքը երկրում գործի, կամ էլ ձեւականորեն պատժեն ինչ-որ չնչին տուգանքներով, որը հարցին լուծում չի կարող տալ: Սա մեծ գումարներ ունեցող հանցագործի համար լրացուցիչ ազդակ է, որ տուգանվելուց հետո կվճարի չնչին տուգանքը եւ կշարունակի իր հանցավոր գործունեությունը: Մյուս հարցը, որ զայրացնում է ինձ, այն պատճառաբանությունն է, թե իբր շինթույլտվություն է տրվել: Հասկացանք, որ տրվել է շինթույլտվություն, բայց ի՞նչ հիմքերով, ի՞նչ կերպ, հո կրակը չընկա՞նք, որ տրվել է: Շինթույլտվությունը տրվել է բացառապես աղերս չունենալով որեւէ նորմի, օրենքի հետ, ինչի արդյունքում իմ տունն է քանդվել, իմ հողատարածքն է զավթվել, ինչի պետք է ես մտածեմ, կամ էլ համակերպվեմ, որ շինթույլտվություն է տրվել, եւ ձայն չհանեմ, հանցանք է կատարվել, կրկնում եմ՝ հանցագործը պետք է պատժվի, իսկ շենքն էլ` քանդվի: Ավետարանն ասում, եթե աջ ձեռդ գողություն է արել, կտրիր եւ դեն գցիր, այսինքն՝ րոպե շուտ պետք է շինարարությունը դադարեցվի, այլ ոչ թե կասեցվի, ապա քանդվի ապօրինի կառուցվող շենքը, որն ինքնակամ է՝ դա փաստում է քաղաքապետարանը: Շինարարությունն իրականացվում է բազմաթիվ անվտանգության նորմերի խախտումներով: Շինարարությունն իրականացնում են, ես կասեի, այդ գործից բացարձակ գլուխ չհանող, չհասկացող, փնթի, էթիկայի տարրական նորմերին չտիրապետող, դաստիարակությունից զուրկ մարդիկ, ինչի արդյունքում բակս, տունս գտնվում են ամենօրյա աղբի, շինարարական կեղտի, փոշու եւ վտանգի մեջ, ինչպես նաեւ չպահպանելով տարրական ինսոլյացիայի նորմերը, զրկվել եմ արեւի ուղիղ լույսից: Այս շինարարության մեջ ինչքան էլ ապրեմ, մինչեւ կյանքիս վերջ վտանգ կա: Կարո՞ղ է ինչ-որ մեկը երաշխավորի, որ բարձր հարկերից մի հատ ապակի, կամ ինչ-որ առարկա, աղբ չեն գցի իմ տանիքի վրա կամ չեն խփի իմ պատուհանին, բնականաբար՝ ոչ: Իմ տան մեջ արեւի ջերմություն, լույս հասկացողությունը չկա, այս պայմաններում էլ ինչ իմաստ կա այդ ինսոլացիա կոչվածի վերաբերյալ օրենք հանել կամ մարդկանց պարտադրել պահպանել դա:

Ինձ զայրացնում է նաեւ նախկին գլխավոր ճարտարապետ, բակի բնակիչ Արթուր Մեսչյանի դերակատարությունը: Սկզբում բակի բնակիչները, այդ թվում նաեւ Արթուր Մեսչյանը, որպես բակի բնակիչ, առարկել են նշված բազմաբնակարան շենքի կառուցապատմանը, բողոք ներկայացրել իրենց ստորագրությամբ, սակայն դրանից հետո հանելուկային պայմաններում, թե ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ Ա. Մեսչյանը տվել է իր համաձայնությունն արդեն որպես Երեւանի գլխավոր ճարտարապետ, ինչը չի կարող ուշադրության չարժանանալ, քանի որ Ա. Մեսչյանը մասնագիտությամբ հանդիսանալով ճարտարապետ՝ չեմ կարծում, որ առարկել էր զուտ որպես բնակիչ, ի՞նչը փոխվեց մասնագիտության մեջ, անհասկանալի է: Ինձ զայրացնում է նաեւ մեր արվեստագետ, կարկառուն դերասան Հայկ Մարությանի դերը, դրա մասին արդեն նախաձեռնված քրեական վարույթներով հայտնի կդառնա:

Փաստորեն, իրենց այդ քայլով Ձեզ հասցնում են այն օրվան, որ Երեւանի Ձեր մշակութային տունը թողնեք ու հեռանաքԵղե՞լ է դեպք, որ ուզենաք հեռանաք հայրենիքից:

— Իմ տունը միայն լոկ տուն չէ, այն մշակույթի կենտրոն է, որտեղ ազգային մտածողությամբ եւ մշակույթով կրթվել ու այս պահին էլ կրթվում են մեր հայ երեխաները, պատանիները, նույնիսկ մեծահասակները: Այո, այսօր խոսում են էթնիկ զտումից, էթնիկ ընտանիքից, ես շուրջ 40 տարի ղեկավարում եմ «Սասուն» ազգային երգի, պարի խմբերը, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Խորվաթիայում, Գերմանիայում եւ բազմաթիվ այլ երկրներում ներկայացրել եւ ներկայացնում եմ մեր ազգային մշակույթը՝ երգն ու պարը, ծիսական արարողությունները իմ բոլոր ազգային խմբերով: Նշեմ, որ հանդիսանում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, նկարահանել եմ Զատիկ, Վարդավառ, Ջան Գյուլում, Վարդանանք, Տարոն աշխարհի հարսանեկան ավանդական ծես, Արեւմտյան Հայաստանում նկարահանված «Տեր Ողորմյա» ազգային եւ ծիսական ֆիլմերը, «Հայոց Աշխարհ», «Ցորեն Գարի», «Սասուն», «Սասնո տղա» ձայներիզները, որոնք հիմք են առել իմ տանից, բոլոր ձայնագրությունները, ստեղծագործական գործընթացները, փորձերը կատարվել են իմ մշակութային կենտրոն հանդիսացող տանը: Այս վիճակին եմ հասել նրա համար, որ մարդիկ փոխանակ օրենքով շարժվեն՝ փողոցային մակարդակի զրույցով են ուզում հարցին լուծում տան: Բոլոր տեղերում, որտեղ հայտնվել են, ինչ-որ հիմար խոսակցություններով ցանկանում են արատավորել իմ անձը, իմ համբավը, սակայն դա ոչինչ չի փոխում, բոլորն էլ գիտեն ինձ, ճանաչում են, գիտեն իմ գործունեության եւ ՀՀ-ում, արտերկրում, հայկական մշակույթում ներդրած իմ ահռելի ավանդի մասին: Ես տուն եմ սարքել` ապրելու իմ երկրի մեջ: Ես որ ուզենայի գնայի, վաղուց կգնայի: Ես կապիտալ երեքհարկանի տուն, մշակութային կենտրոն եմ սարքել: Չեմ սարքել տուն, որ թողնեմ գնամ, կամ ինձ ստիպեն, որ թողնեմ գնամ: Եղել է առիթ, որ հիասթափվել եմ պետական այրերից, որ ճիշտ չեն վերաբերվել  պետությանն ու պետականությանը, ուզեցել եմ գնալ, բայց երբեք չեմ ուզեցել գնամ օտարության մեջ ապրեմ: Ուզում եմ, որ այդ թայֆա-թայֆա կեղտոտ բամբասանքներից էլ հեռու մնան: Վատաբանում, սուտ բաներ են խոսում: Իբր գումարային առաջարկություններ ենք արել: Նման բան չի եղել, իմ անվան շուրջ սուտ խոսակցություններ են տարածում: Կգա ժամանակը, ամեն ինչ ջրի երես դուրս կգա, վստահ եմ՝ մեղավորները, հանցագործները կպատժվեն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода