Iravunk.com | Արցախում հայերը կապրեն, եթե կլինեն Արցախում հայ մնալու եւ Արցախը հայկական պահելու երկաթյա ու ոչ պատրանքային երաշխիքներ․Բացառիկ զրույց
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան Համընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. Այնթապլեան Գետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես Ավետիսյան Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացում Ձեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ Այնթապլեան Դըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավոր Սիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ Սրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ) Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. Փաստաբան Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան

Արցախում հայերը կապրեն, եթե կլինեն Արցախում հայ մնալու եւ Արցախը հայկական պահելու երկաթյա ու ոչ պատրանքային երաշխիքներ․Բացառիկ զրույց

Հանդիպում

Որքան էլ ցավալի է հնչում, բայց հողը դժվար է պահել հայկական, եթե այնտեղ հայեր չեն ապրում: Ստեղծված իրավիճակում արդյո՞ք մի օր հնարավոր կլինի արցախցիների վերադարձը հայրական օջախներ, եթե այո, ապա, ե՞րբ ու ի՞նչ պայմաններում հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ԱՀ նախկին պետական նախարաար, պետական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ, ով տվեց բավական խորիմաստ եւ մտածելու տեղիք տվող պատասխան, չբացառելով, որ պետականամետ գործունեության արդյունքում հայկական Արցախը կարող ենք եւ պարտավոր ենք հետ բերել, բայց մինչ այդ պետք է հաշվի առնել հետեւյալը․

-Արցախի հետ կապված ցանկացած հարց քննարկելիս պետք է միշտ հաշվի առնել մի շատ կարևոր բան. Արցախը արցախցիների համար լոկ բնակավայր չէ, աշխարհում չկա մի տարածք, որում ապրող մարդկանց արմատները այդպիսի խորությամբ խրված լինեն այդ հողի մեջ, ինչպես արցախցիները: Եվ դա բնութագրական է ոչ միայն մերօրյա արցախցիներին, այլև մեր պապերին, մեր ապուպապերին: Այդ է պատճառը, որ դարեր շարունակ մեր նախնիները ամուր կառչած են մնացել Արցախին և ի հեճուկս բոլոր տեսակի դժվարությունների, դիմացել ու այդ սուրբ հողը պահել են հայկական: Մենք տեղյակ ենք, թե ոչ վաղ անցյալում՝ 20-րդ դարի սկզբներին, կեսերին ու մինչև 1980-ական թվականները արցախում ապրող հայերը ինչպիսի սարսափելի իրադարձությունների միջով են անցել, բարեբախտաբար «խորհրդային միություն» կառույցը կարողանում էր որոշակի զսպող դեր տանել և Ադրբեջանը չէր կարողանում Արցախը հայաթափելու ծրագիրը իրագործել  մասսայական սպանությունների միջոցով: Թեև անհատների սպանությունների, մարդկանց որոշակի խմբի վրա զինված հարձակումների դեպքերը որպես արցախահայությանն ահաբեկելու և հոգեբանական ճնշման ենթարկելու գործիք շարունակաբար կիրառվում էին, սակայն այդպիսի երևույթները դիտարկվում էին որպես անհատական հանցավոր դրսևորումներ ու կորցվում էին քրեական արդարադատության կեղծ քողի տակ: Ես տարբեր հարցազրույցների ժամանակ հայտարարել եմ, որ եթե ուզում ես ներկայացնել 20-րդ դարում Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ վարած քաղաքականությունը, ապա տես 21-րդ դարում իրագործած հանցանքները, իսկ եթե ուզում ես հասկանալ՝ Ադրբեջանն ինչ է ուզում արցախահայերից 21-րդ դարում, ապա տես 20-րդ դարում տեղի ունեցած իրադարձությունները: Այսինքն մերօրյա իրադարձությունները ոչ թե սկսվել են վերջին երկու-երեք տասնամյակում, այլ ձգվում են մինչև 20-րդ դարի սկիզբ: Այսօր Ադրեջանն անում է այն, ինչ ծրագրված էր վաղուց: Եթե կարծում եք, որ 1988թ. արցախյան շարժում չսկսելու պարագայում այսօր կունենայինք հայկական ու հզոր Արցախ, ապա չարաչար սխալվում եք: Մենք կունենայինք հայաթափված Արցախ և Արցախում գերու կարգավիճակում ապրող ծպտյալ մի քանի հայ, դա իմ համոզմունքն է և ես որևէ պարագայում չեմ կարող քննադատել մեր հայրերի՝ Արցախի փրկության այդ ծրագիրը, այլ բան է, որ 1990-ական թվականներից առ այսօր թույլ տրված բազմաթիվ սխալների պատճառով ունենք մերօրյա վիճակը:

2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, Ադրբեջանը Արցախը հայաթափելու իր գործիքներին ավելացրեց նաև մասսայական սպանությունները: Ցանկացած հանցավոր քայլ Ադրբեջանն անում էր մեկ կամ երկու օրինակից, ունկնդրում միջազգային արձագանքը և դրանք հաղթահարելուց հետո անցնում դրանց մասսայական կիրառությանը: Սպանություններ, խոշտանգումներ, տարբեր աշխատանքներ կատարող անձանց սպանությունների կամ թիրախավորման դեպքեր, գյուղտեխնիկայի ոչնչացում, վարելահողերի, արոտավայրերի, ցանքատարածությունների հրկիզում: Աշխարհում ահաբեկչությունների նույնիսկ ամենասուր՝ 1990-ական կամ 2000-ական թվականներին մենք չենք լսել ահաբեկիչների կողմից մանկահասակ երեխաներին կամ զառամյալ կանանց ու տղամարդկանց խոշտանգելու, անդամահատելու կամ դիակն անարգանքի ենթարկելու դեպքեր, բայց այդ ամենը մենք տեսանք Արցախում, Ադրբեջանի հեղինակությամբ: Տեսնելով, որ 120.000 արցախցուն սովամահության ենթարկելու ծրագիրը նույնպես խրախուսված կամ պաշտպանված է միջազգային հանրության կողմից, 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը իրագործեց նաև Արցախի ժողովրդին մասսայական զինված հարձակմամբ, սպանություններով ու ռազմական ագրեսիայի ենթարկելով Արցախը հայաթափելու իր ծրագիրը: Արցախի շրջափակումը Արցախի ժողովրդին պատուհասած ծանրագույն շրջաններից մեկն էր, բայց բոլորը տեսան, որ արցախցիները այնպես են կառչած իրենց հողին, որ նույնիսկ այդ դժվարությունները ունակ չեն կոտրելու նրանց՝ ազատ ու ինքնիշխան հայրենիքում ապրելու կամքը: Արցախը հնարավոր եղավ հայաթափել միայն մասսայական ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքով ու մեկնարկած գործընթացով: Ձեր կարճ հարցին ես պատասխանեցի այսքան երկար, որպեսզի պատասխանս ավելի ընկալելի լինի: Հայերի վերադարձը Արցախ հնարավոր է միայն, եթե լինեն չսպանվելու, պարզապես ֆիզիկապես չոչնչացվելու երկաթյա երաշխիքներ, եթե արցախցին ունենա Արցախում հայ մնալու և Արցախը հայկական պահելու իրական, ոչ պատրանքային հնարավորություն, իսկ վերջին պայմանը շատ բազմաբովանդակ է: Ցավոք ներկա պայմաններում և հատկապես վերջին իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ նույնիսկ մի քանի հազար խաղաղապահներով որևէ կերպ Արցախում չերաշխավորվեց հայ մնալն ու ֆիզիկապես անվտանգ պայմաններում ապրելու տարրական իրավունքը: Մենք հիմա շատ իրարամերժ ժամանակներ ենք ապրում, որտեղ մոտեցումները և ընկալումները փոփոխվում են ժամերի ընթացքում և ունենում են տարածաշրջանային, եթե ոչ համաշխարհային ազդեցություն: Արցախում Ադրբեջանի իշխանության տակ հայերի անվտանգ ապրելու մասին ամեն օր խոսող ադրբեջանական իշխանությունները այսօր «Զանգեզուրի» միջանցքով ադրբեջանցիների ազատ ու անվերահսկելի տեղաշարժ են պահանջում, պատճառաբանելով, որ երկարամյա թշնամանքի պայմաններում ցանկալի չէ հայերի ու ադրբեջանցիների անմիջական շփումը: Ստացվում է այնպես, որ Արցախում հայերի ու ադրբեջանցիների համատեղ կյանքը ադրբեջանական լծի տակ աշխարհի համար ընկալելի է, իսկ մեկ այլ վայրում անգամ տրանսպորտային միջոցով երթևեկելիս մի քանի րոպեով կամ ժամով փոխադարձ շփումը լի է վտանգներով: Սա է այսօրվա վիճակը, բայց ինչ արած, ցավոք ստիպված ենք ապրել մերօրյա իրողությունների ու իրադարձությունների պայմաններում, որը մեզ պետք է պարտադրի ավելի ուժեղանալ, ավելի խոհեմանալ, մի կողմ դնել բոլոր տեսակի տարաձայնությունները և անցնել գործի:

Ամփոփելով խոսքը մեր զրուցակիցը կարեւորում է․

-Մենք չենք կարող հավետ ապրել պարտվածի հոգեվիճակով, բայց երբ խոսում ենք ուշքի գալու, պարտվածի հոգեվիճակից դուրս գալու մասին ու այդ ընթացքում մեզանից յուրաքանչյուրն անում է այն, ինչ խելքին փչում է, կողքից նայողները ծիծաղում են ու հրճվում, իսկ բարոյականություն ու արժանապատվություն ունեցողներն էլ «ամոթից» գետինն են մտնում: 

 



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода