Հեռո՛ւ մնացեք իշխանությունից, թողեք գան մարդիկ, ովքեր կաշկանդված չեն պարտության բեռի բարդույթով. Արշակ սրբազան
Հասարակություն«Չեմ ուզում բնորոշումներ տալ՝ դավաճանական, ապիկար եւ այլն, բայց այս ձախողումները տեղի են ունեցել այս իշխանությունների օրոք, եւ միայն հոգեբանական բարդույթները բավարար են, որ իրենք չկարողանան Արցախի հարցի շուրջ բանակցել։ Դրա համար մենք բազմիցս ասել ենք՝ հեռու մնացեք իշխանությունից, թողեք գան մարդիկ, ովքեր կաշկանդված չեն պարտության բեռի բարդույթով», - հարցազրույցի ժամանակ ասել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. ԱՐՇԱԿ արքեպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: