Iravunk.com | Արցախը չկա, բայց այս իշխանությունն ու ընդդիմությունը կան, տարվա աբսուրդը սա է. Մհեր Մեսրոպյան
Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը Ուկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆ

Արցախը չկա, բայց այս իշխանությունն ու ընդդիմությունը կան, տարվա աբսուրդը սա է. Մհեր Մեսրոպյան

Ներքաղաքական

Ամանորին ընդառաջ՝ սովորաբար բոլոր հարցազրույցներում ամփոփելով տարին՝ անդրադարձ է կատարվում տարվա ձեռքբերումներին ու կորուստներին: Վերոնշյալ հարցն էլ դարձավ ավելորդ, որովհետեւ այս տարի բոլորիս համար կորուստը նույնն է… «Իրավունքն» այս մասին է զրուցել «Ազգի ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ հետ:

— Դուք ամենօրյա ռեժիմով ի լուր աշխարհի բարձրաձայնում էիք ու ահազանգում Արցախի շրջափակման մասին, ապա այն մեծ աղետի, ինչի միջով անցավ 120 հազար հայ: Ի՞նչ զգացողություններ ունեք հիմա՝ տարեվերջին:

— Իրոք, շատ ծանր տարի էր: Մենք վերջնականապես կորցրինք Արցախը, եւ այն մարդիկ, ովքեր ասում են, թե նորից հետ ենք վերադարձնելու, առայժմ ես համարում եմ անիմաստ խոսակցություններ: Պարզապես, նրանք հասարակության մեջ դիվիդենտներ են հավաքում, բայց իրականությունն այլ է: Կար թեզ, որը պտտվում էր ընդդիմության մեջ, թե իբր Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, բա ո՞նց եղավ… Իշխանությունը չկարողացավ Արցախը պահել, ընդդիմությունը՝ նույնպես: Ե՞վ… Այսօր փաստը մնում է փաստ, որ Արցախը չկա, բայց այս իշխանությունն ու ընդդիմությունը կան, տարվա աբսուրդը սա է ինձ համար: Այլ երկրներում, երբ ինչ-որ դեպք է պատահում, կառավարությունն ամբողջությամբ հրաժարական է տալիս: Մինչդեռ մեր երկրում իշխանությունն ու տիտղոսային ընդդիմությունը, բացարձակ կորցրել են ամոթ հասկացությունը, քանզի իրենց համար ամենակարեւորն իրենց աթոռներն են: Այս իրադարձություններից հետո՝ նրանք պետք է ընդհանրապես հեռանային քաղաքական դաշտից:

— Պարոն Մեսրոպյան, իսկ ի՞նչ կասեք տարվա ձեռքբերումների մասին, որո՞նք էին դրանք եւ ո՞ր ոլորտներում:

— Այսօրվա իշխանությունը հաճախ խոսում է տնտեսական աճի մասին, բայց ո՞ւմ է պետք այդ ամենը, եթե շարունակում ենք կորցնել մեր Հայրենիքի տարածքներն ու մեր հայրենակիցներին: Մի՞թե տնտեսական աճով կարելի է ծածկել ազգային այն տառապանքը, որի միջով դեռ շարունակում ենք անցնել: Իրականում ազգովի բացարձակ ոչ մի ձեռքբերում չունենք, միգուցե ունեցել ենք ինչ-որ անհատ մարզիկներ, որոնք հաջողություններ են ունեցել, բայց ընդհանրական առումով՝ մենք միայն կորցնում ենք: Կորցնում ենք մեր Հայրենիքը, մեր զինվորներին, տաղանդավոր արտիստներին… Զոհեր, զոհեր, զոհեր… Ե՞րբ պետք է սա ավարտվի, դեռ ինչքա՞ն պետք է մարդկային ու տարածքային կորուստներ ունենանք: Ես սա համարում եմ հենց այսօրվա իշխանության եւ տիտղոսային ընդդիմության մեղավորությունը:

— Բայց հաճախ մեղավորության սլաքներն ուղղվում են ժողովրդի ուղղությամբ, թե անտարբեր են, լուռ են…

— Ես ժողովրդին էլ եմ հասկանում, մարդիկ հոգնել են քաղաքական խաղերից եւ ընդհանրապես չեն ուզում մասնակից դառնալ որեւէ մի քաղաքական իրադարձության: Ասածիս ապացույցը Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների այդքան ցածր մասնակցությունն էր: Պարզ է, որ ժողովուրդը դարձել է անտարբեր, պայքարի ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ պատկերացում, թե ինչպես ու հանուն ինչի պայքարի:

— Ոմանք պատրաստվում են Ամանորին, ոմանք հնարավոր արտահերթ ընտրություններին, իսկ ինչի՞ է պատրաստվում «Ազգի ձայնը» 2024-ին:

— Մենք լիահույս ենք, որ այս իշխանությունները ուշ թե շուտ կլքեն իրենց աթոռները, եւ նրանց տեղը կգա իրական հայրենասիրական, քաղաքական ուժ, որը, իրոք, մտադրություն ունի ծառայել իր ժողովրդին, իր ազգին, իր հասարակությանը: Հուսանք՝ 2024 թվականին սառույցը կհալվի, եւ կլինեն հստակ քայլեր այս ուղղությամբ: Համաձայնեք, որ մինչեւ հիմա որեւէ դրական բան չի փոխվել ժողովրդի համար: Իշխանությունը շարունակում է մեղադրել ընդդիմությանը, թե նրանք են հողեր հանձնել, ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը… Սա էժան թատրոն է, ամբիցիաների ու շահերի բախումներ են, որոնք անձնական խնդիրներ են եւ ոչ թե ազգային: Ցավում եմ, որ այսօր հայտնվել ենք այս իրավիճակում:

— Ասում են՝ Ամանորի գիշերը հրաշքներ լինում են: Դուք հավատո՞ւմ եք դրան:

— Չեմ հավատում Ամանորի հրաշքներին, բայց ընդհանրապես հրաշքների հավատում եմ: Ամանորն ինձ համար այն օրը չէ, որ սպասեմ, թե հենց այդ օրը հրաշք պետք է լինի: Հիմա ուզում եմ ընդամենը մեկ հրաշք լինի՝ իմ ժողովուրդը, իմ ազգը վերջապես ազատվի այս աղետալի ժամանակահատվածից: Աստծո գործերն անքննելի են, որեւէ մեկը չգիտի, թե վաղվա օրը ինչպես կլինի: Հիմա անհնարին է կանխատեսել, թե ինչ կարող է լինել 2024 թվականին: Ամենակարեւորը՝ ես ուզում եմ իմ ազգին եւ հասարակությանը մաղթել իրական միաբանություն, այլ ոչ թե ձեւական, որպեսզի գոնե չկորցնենք Հայաստանը:

— Այս ընթացքում տեսանք բազմաթիվ համախմբման փորձեր, բայց դրանք որեւէ արդյունք չտվեցին, հետեւապես ո՞ւմ եւ ինչի՞ շուրջ միաբանվել:

— Այն գաղափարների, որոնք իրոք լցված են հայրենասիրությամբ եւ ունեն ադեկվատ քայլերի հերթականություն, որը կարող է նպաստել եւ անել հնարավորինս՝ մեր Հայրենիքի պահպանման համար: 2018-ին տեղի ունեցած հեղափոխություն կոչվածն ինձ համար, պարզապես, իշխանափոխություն էր՝ ուրիշ մարդիկ բերեցին ուրիշ մարդկանց… Ես դրանից առաջ հավատում էի, որ ամեն ինչ կարող է շատ լավ լինել մեր ազգի համար, բայց հիմա Աստծուց խնդրում եմ, որ մեր ազգն այս իրավիճակից դուրս գա:

— Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Նոր տարին:

— Արդեն բավական երկար տարիներ է, ինչ ես անցկացնում եմ Նոր տարին աշխատանքի վայրում՝ բեմում: Սա իմ մասնագիտության մեջ արդեն ընդունված ավանդույթ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода