Ավինյանն արդեն «գլխի ճարը տեսել է». «Իրավունք»
ՆերքաղաքականԵրեւանի ավագանին դեկտեմբերի 26-ին կայանալիք նիստում կքննարկի Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագիծը: Եվ եթե մի քանի շաբաթ առաջ կային կարծիքներ, որ հնարավոր է այն չընդունվի, ու Տիգրան Ավինյանը ստիպված լինի լքել, առանց այն էլ քվեների սակավ քանակով բաժին հասած Երեւանի քաղաքապետի խարխուլ աթոռը, ապա հիմա իշխանական տրամադրությունները բոլորովին այլ են:
Թեպետ ընդդիմադիր ավագանու որոշ անդամներ լրջորեն պատրաստվում են սպասվելիք նիստին Տիգրան Ավինյանի «բմբուլները քամուն տալ», սակայն իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ քաղաքապետն առանձնապես անհանգստացած չէ, ավագանու որոշ ընդդիմադիր անդամների հետ լեզու է գտել ու «գլխի ճարը տեսել»: Ըստ ՔՊ-ականների, թեպետ նիստին ականատես կլինենք թեժ բանավեճերի, բայց արդյունքում բյուջեն կընդունվի, եւ բոլորը կունենան լավ երեկո: