Iravunk.com | «Կոնսերվատորիայի ռեկտորի խարդախությունների մասին Փաշինյանին նամակ գրելուց հետո` դարձա գործազուրկ». ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.am Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ

«Կոնսերվատորիայի ռեկտորի խարդախությունների մասին Փաշինյանին նամակ գրելուց հետո` դարձա գործազուրկ». ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մշակութային

Երկու տարի առաջ` 2021թ.-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թանգարանի վարիչ ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հեռացվեց աշխատանքից, եւ արդեն երկու տարի է` գտնվում է դատական գործընթացների մեջ: «Իրավունքի» հետ զրույցում այս մասին նա փակագծեր է բացել:

— Դատի էիք տվել Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանին, ով, ինչպես Դուք եք պնդում, Ձեզ ապօրինի է աշխատանքից հեռացրել: Գործազուրկի կարգավիճակում հայտնվելու հիմնական պատճառը ո՞րն էր:

— Ինձ աշխատանքից հեռացրին 2021թ.-ի ապրիլի 26-ին: Երբ գնացի մորաքրոջս թաղմանը, եկա ու տեսա, որ Կոնսերվատորիայի թանգարանի իմ աշխատասենյակի կողպեքը կոտրված է: Եվ ինձ ասացին, որ էլ այստեղ չեմ աշխատում: Պատմությունը սկսվեց այստեղից, բայց նախապես եղել են մի քանի դրվագներ: Մինչ այդ, նախորդել էր ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կանխակալ, թե անկանխակալ` քովիդի ժամանակ ԿԳՄՍ նախարարության կողմից օգնության բաշխման վերաբերյալ խարդախ արարքը, որն իրականացվել էր ե՛ւ իր, ե՛ւ Կոնսերվատորիայի Արհմիության նախկին նախագահ, արդեն հանգուցյալ Հռիփսիմե Պողոսյանի կողմից: Դա խթան հանդիսացավ, որ ես գրեի պարոն Փաշինյանին նամակ, որտեղ անդրադարձա հայ հասարակության մեջ մտավորականության խնդիրներին: Զրպարտության ու վիրավորանքի անվան տակ (թեպետ ամեն ինչը ճշմարտացի էր) ռեկտորը կազմակերպեց, որ ինձ դատի տային այն վեց անձինք, ում անունները նշված էին վարչապետին ուղղված նամակում: Երբ ես եկա ու տեսա իմ աշխատասենյակի կողպեքը կոտրված է, գնացի իր մոտ: Նա հեգնանքով ինձ ասաց. «Դու ազատված ես եւ արդեն դատավարությունների մեջ ես: Այդ ամեն ինչը կգաս, դատարանում կպատմես»: Ես էլ ասացի, որ հիմա էլ ես եմ Ձեզ դատի տալիս, քանի որ օրենք գոյություն ունի: Եվ իսկապես դատավարություն բացվեց իմ աշխատանքային վեճի վերաբերյալ: Եվ դա տեւեց 2.5 տարի ու, չգիտես թե ինչու, առ այսօր շարունակվում է:

— Դատական պրոցեսներն ինչպե՞ս ընթացան:

— Սոնա Հովհաննիսյանի ներկայիս փաստաբան Մարատ Ատովմյանը ունի առանձին իրավաբանական կետ եւ միաժամանակ Երեւանի պետական կոնսերվատորիայի իրավախորհրդատուն է, որին էլ Սոնա Հովհաննիսյանը օգտագործում է իր անձնական շահերի համար: Միայն ես չեմ, որ իրեն դատի եմ տվել: Հինգ հոգի աշխատանքային վեճի շուրջ դատի են տվել նրան: Եվ քանի հոգի իրենց դատերը շահել են: Ըստ էության, դատական առաջին ատյանում ես էլ եմ շահել իմ դատը, բայց վաղաժամկետ տարել են տվել Վերաքննիչ դատարան: Եվ օրերս տեղեկանում եմ Վերաքննիչ դատարանից, որ, չգիտես ինչու, այդ բողոքարկումն իրենց ընդունվել է, եւ այդ ուղղությամբ վարույթ են բացել:

Այսինքն՝ դատական գործընթացները հիմա Ձեր դե՞մ են ընթանում:

— Առաջին ատյանում դատական պրոցեսները կրում էին աճպարարության բնույթ: Այս ընթացքում երկու դատավոր է փոխվել: Արհեստական ձեւով հետաձգվում էին նիստերը, մինչեւ նախորդ դատավոր Սիմիզար Հովսեփյանը, բարեբախտաբար, գնաց թոշակի, եւ անցավ գործը դատավոր Արթուր Ստեփանյանի վարույթի տակ: Էլի փորձում էին այս ամեն ինչն արհեստական երկարաձգել: Ես ըմբոստացա, ահագին դիմադրեցի՝ ասելով, որ այսօր գործազուրկի կարգավիճակում եմ, աշխատանք չեմ գտնում, ապրուստի միջոցներ չունեմ: Լսելով ինձ` ինչ-որ չափով գործին ընթացք տվեցին: Եվ ներկա դրությամբ, ըստ օրենքի բոլոր կետերի, իմ հայցը բավարարվել է, բայց այդ ընթացքում տեղի ունեցան շատ տարօրինակ բաներ, որ աշխատանքային վեճի իմ գործը օրինական ուժի մեջ չէր մտնում:

Կմանրամասնե՞ք...

— Հուլիսի 12-ին իմ աշխատանքային վեճի վերաբերյալ հրապարակային հայտարարություն է եղել, օգոստոսի 9-ին ինձ կանչել են եւ տվել վճռի մեկ օրինակը` մեկ կնիքով: Ասել են, որ մեկ ամիս պետք է սպասեմ: Եկել է սեպտեմբերի 10-ը, որից հետո իմ դատապաշտպան Վահագն Թադեւոսյանի ասելով՝ ես պետք է գնայի Կոնսերվատորիա, դիմում գրեի՝ աշխատանքի վերականգնվելու համար: Ես գնացել եւ ներկայացել եմ Կոնսերվատորիա սեպտեմբերի 20-ին եւ այնտեղ հանդիպել եմ ռեկտորի հակադրությանը, ով ասել է. «Մենք մեր դատապաշտպանն ունենք, բողոքարկելու ենք»: Հետո ինձ ասացին, որ դիմումս թողնեմ, հեռանամ՝ մինչեւ ինձ պատասխան կտան: Հինգ օր անց պատասխան եկավ, որ վճռի երկրորդ օրինակն այն մյուս կողմը իբրեւ թե չի ստացել: Նույն օրը կապ հաստատեցի առաջին ատյանի դատավոր Արթուր Ստեփանյանի աշխատակազմի հետ, եւ ինձ ասացին, որ իրենց վճռի մյուս կողմին «Հայփոստ»-ով հասցեատիրոջն ուղարկված օրինակը մեկ ամիս բաժանմունքում մնալուց հետո՝ հետ է եկել դատարան, եւ տեղեկացել են հենց այդ օրը: Ինչպե՞ս եղավ, որ իմ զանգից հետո նոր հասավ իրենց: Բացարձակ երեւում էր այդ ամեն ինչի արհեստական, շինծու տրամադրվածությունը: Եվ ինձ ասացին, որպեսզի իմ վճիռը օրինական ուժի մեջ մտնի, այն մյուս կողմին զանգահարել, ասել են, որ գան իրենց վճռի օրինակը տանեն: Մեկ ամիս պետք է ես սպասեի: Իհարկե, հասկանալով, թե այստեղ ինչ խարդավանքի միտումներ են գնում՝ դիմում եմ գրել դատական վերին ատյաններին՝ նշելով, որ այդ երկարատեւ ժամկետների պատճառով հայտնվել եմ նյութական ծանր վիճակում, առողջական խնդիրներ եմ ձեռք բերել: Հարց եմ բարձրացրել, թե ինչու օրինական ուժի մեջ չի մտնում իմ այս վճռի երկրորդ կնիքը, որ պետք է վճռի մեջ դրվեր: Իրենք, իհարկե, զբաղվել են այդ հարցով, չեմ կարող ժխտել այդ հանգամանքը: Դիմել եմ ՀՀ ԲԴԽ նախագահ պարոն Կարեն Անդրեասյանին, միաժամանակ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանին եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին: Զբաղվել են այդ հարցով, մեկ շաբաթ անց ինձ կանչել են, իմ վճռի երկրորդ կնիքը դրել են:

— Փաստորեն, այդ վճիռը վերջնական օրինական ուժի մե՞ջ է մտել:

— Այո, հոկտեմբերի 18-ին մտավ վերջնական օրինական ուժի մեջ: Դրանից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել Կոնսերվատորիայի գլխավոր հաշվապահ Քրիստինե Սարգսյանի հետ: Եվ հետաքրքրվել եմ, թե երբ ինձ կտրամադրեն իմ հասանելիք պարապուրդի վճարը: Նա ինձ պատասխանեց, որ իրեն ոչ ոք չի տվել այդ հրահանգը եւ ասաց, որպեսզի այդ հարցով կապ հաստատեմ իրավախորհրդատու Մարատ Ատովմյանի հետ: Ես հեռախոսազրույց ունեցա Մարատ Ատովմյանի հետ: Նա ինձ անպատվեց եւ ասաց, որ պետք է բողոքարկեն: Եվ բողոքը ներկայացրել են, պատճառաբանելով, որ «Հայփոստն» է մեղավոր եղել, որ նամակն իրենց չի հասել, եւ մեկ ամիս անց նոր դատարանի զանգից են իմացել: Այդ «Հայփոստի» պատմությունն արդեն կրում է կեղծ բնույթ, որովհետեւ հենց «Հայփոստի» պատրվակով բոլոր դատական գործողությունները սկսել են խափանվել: Դա ուղղակի արհեստական պատճառաբանություն է: Ստացվում է, որ բոլոր փոստատարներն այսօր որոշում են տուժած մարդկանց ճակատագրե՞րը: Պայմանավորվածություն կա, թե երբ տանեն, երբ բերեն: Եվ իմ դատական նիստերն էլ 3-4 ամիս հետաձգվում էին, որ իբրեւ թե այն մյուս կողմը չի ծանուցվել: Այնքան միամի՞տ էին: Նախ հարց է ծագում՝ ինչո՞ւ էր Երեւան քաղաքի առաջին ատյանի աշխատակազմը գրում Խանջյան փողոցում գտնվող փաստաբան Ատովմյանի գրասենյակի հասցեին, եթե ես Կոնսերվատորիային եմ դատի տվել, եւ բոլոր փաստաբանական փաստաթղթերը Կոնսերվատորիայի անունով են: Այնքան միամի՞տ էին, տեղյակ չէի՞ն, որ ես իմ դատը շահել եմ: Այստեղ, իհարկե, կա մի շատ կարեւոր դրվագ: Ես մինչ այդ Ձեզ ասացի այն վեց անձանց մասին, որոնց ռեկտորն ինքն էր կազմակերպել, որ գնան ինձ դատի տան: Այդ ընթացքում իմ չորս դատը վերջապես փակվել էր, որից մեկը` Կոնսերվատորիայի նախկին իրավախորհրդատու Մարիամ Վարդանյանի դատին էր վերաբերում, որը կայացավ Աջափնյակի դատական նստավայրում՝ դատավոր Հովիկ Շահնազարյանի, ինչպես նաեւ ինձ նշանակված հանրային պաշտպանի գրասենյակի կողմից` դատապաշտպան Վարդուհի Խաչատրյանի նվիրյալ աշխատանքի շնորհիվ: Հենց առաջինն այս դատը շահեցի, որովհետեւ դատավորը շատ ճշգրիտ մոտեցում էր ցուցաբերել իմ խնդրի շուրջ: Եվ իմ նամակն` ուղղված պարոն վարչապետին, որի համար ինձ դատի էր տվել հայցվոր Մարիամ Վարդանյանը, եղել է ընդամենը կարծիք: Մեր Սահմանադրությունը թույլ է տալիս, որ մարդը իր կարծիքը հայտնի որեւէ անձի վերաբերյալ:

— Մինչդեռ այսօր կարծիք հայտնելու համար դարձել եք գործազո՞ւրկ:

— Այո, իմ հանապազօրյա հացը կտրել են, եւ դա գալիս է ռեկտորի բնավորության սադիստական դրսեւորումից, որի ակունքները տանում են իր դառը մանկությունը: Ի դեպ, իմ կոնֆլիկտը նրա հետ սկսվել է այն ժամանակ, երբ նա նշանակվել էր Կոնսերվատորիայի ռեկտորի Ժ/Պ: Իր ամենաառաջին «նվաճումը» եղել է այն, որ մեր աշխատավարձերը 2-3 շաբաթ հետաձգում էր: Եվ ես հետաքրքրվելով (քանի որ վարկ եմ փակում)` զանգել եմ ԿԳՄՍ եւ իմ բողոքը հայտնել իրենց լրատվական բաժնին: Նույն օրը աշխատավարձը նստել է մեր հաշվեհամարին: Հաջորդ օրը` առավոտյան 10-ին ռեկտորը ամբողջ ադմինիստրացիային հրավիրել է ժողովի: Այդ օրվանից ես իր աչքից ընկել եմ եւ նրա նշանակետի տակ եմ եղել...

— 2.5 տարի է, որ գործազուրկ եք, ինչպե՞ս եք հոգում Ձեր հացի խնդիրը:

— Ապրում եմ 86 տարեկան հայրիկիս հետ՝ շատ սուղ պայմաններում: Օրեցօր թանկության մեջ հայրիկիս թոշակով չես կարող ապրել: Չքավորության առաջ եմ կանգնած: Եվ այս հարցով վերջերս դիմել եմ Սոցնախարարություն: Եթե միջին տարիքի մարդն այսօր ազատվում է աշխատանքից եւ աշխատանք չի կարողանում գտնել, եթե չի ստանում գործազրկության ոչ մի նպաստ, Զբաղվածության կենտրոն է դիմում, եւ չեն տեղավորում աշխատանքի, ապա մարդն ինչպե՞ս կարող է գոյատեւել: Կարող են ստուգել` Սոցնախարարության թեժ գծում գրանցված եմ: Սոնա Հովհաննիսյանն անգամ ինձ աշխատաքնից ազատելուց հետո` իր հաշվապահական, կադրային կլանի հետ մեկտեղ ափսոսացել է տալ ինձ հասանելի եռամսյա աշխատավարձի միջին վերջնահաշվարկը, որը միայն բացահայտվել է դատարանի վճռի որոշման արդյունքում: Ինչպե՞ս է ստացվում, որ այս ժողովրդավարական երկրում ես կրում եմ այսքան զրկանքներ, երբ, ըստ Սահմանադրության, Հայաստանում մարդը համարվում է գերագույն արժեք:

Չե՞ք փորձել այլ տեղ աշխատանք փնտրել:

— Իհարկե, փորձել եմ: Դուք կարծում եք` ես դրանով չե՞մ զբաղվել: Աշխատանքի խնդրանքով դիմել եմ նույնիսկ ԱԺ պատգամավորներին: Անցյալ տարի հանգուցյալ Վիգեն Խաչատրյանը փորձում էր ինձ տեղավորել: Զանգահարել էր Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետին` ՔՊ-ական Արմեն Մհերյանին: Գնացել եմ նրա ընդունարան: Վերջինս պատճառաբանեց, որ հաստիք չունեն: Ես ունեմ երկու դիպլոմ` երաժշտագետի եւ խմբավարի: Օրինակ եմ բերել, որ մեր տարածքային մանկապարտեզի երաժշտության դաստիարակչուհին ճարտարապետ է: Ուղղակի ոչ մասնագիտացված հայացքներով գալիս է աշխատանքի եւ լավ էլ աշատավարձ է ստանում: Նա ինձ պատասխանեց` ի՞նչ անենք, երեխաներին շատ բան պետք չի, ընդամենը երգել, պարել է պետք: Ասում եմ` թող ինձ էլ գործի ընդունեն, ես էլ գնամ՝ երգեմ, պարեմ: Այսպիսի հակասական դառը ժամանակներ ենք ապրում: Ինչո՞ւ է Սոնա Հովհաննիսյանին տրված երկու պաշտոն` լինել «Հովեր» երգչախմբի խմբավար (աշխարհի երկրները նրա համար բաց են իր ինքնագործ 24 հոգանոց երգչախմբի համար) եւ միաժամանակ լինել Կոնսերվատորիայի ռեկտոր: Կոնսերվատորիայի ռեկտորներ միշտ եղել են կոմպոզիտորներ, կատարողներ, այլ ոչ թե ձեռքերը թափահարողներ: Թեպետ նրան նախկինում կատարած իմ մասնագիտական դիտողությունից հետո, որ համերգներին նստած է ղեկավարում, պետք է խոստովանեմ, որ նա իր վերջին` Լեհաստանի հյուրախաղերի ժամանակ հոգեւոր տաճարում իր ելույթի ժամանակ արդեն կանգնած էր ղեկավարում, ուր Կոմիտասի աշխարհիկ երգերն էր հնչեցնում պար ու զարդով: Իսկ տգետ հանդիսատեսը «բրավո» էր կանչում: Լսարանի ըմբռնողականությունն իմիջիայլոց էր: Հետաքրքիր է, ո՞ր լծակներից է օգտվում Սոնա Հովհաննիսյանը.... Ես, օրինակ, վերջին 30 տարում անգամ մեր հանրապետությունից չեմ կարողացել դուրս գալ` նյութական անապահով վիճակի պատճառով: Բացի վարկ վերցնելուց ու գերեզման կառուցելուց, իմ կենցաղային հարցերը հոգալուց, ոչինչ չեմ կարողանում անել:

— Դուք նաեւ 20 տարուց ավել է, ինչ լրատվության դաշտում եք եւ լուսաբանել եք շատ անվանի մշակույթի գործիչների: Նրանցից կա՞ն մարդիկ, որոնք Ձեր կողքին են եւ բարոյապես աջակցում են Ձեզ:

— Ո՛չ, ես իմ «խորին երախտագիտությունն» եմ հայտնում այն անվանի կոմպոզիտորներին, ժողովրդական արտիստներին, արվեստի վաստակավոր գործիչներին, տարբեր` ջազ, էստրադային, կամերային, սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժորներին, ղեկավարներին, որոնց նվիրաբերել եմ բազմաթիվ հրապարակային, գիտական նյութեր, ինչպես նաեւ ԵՊԿ-ի գիտխորհրդին, որոնք ռեկտորի կարգադրությամբ՝ միաձայն չեզոքացրին իմ աշխատանքային հաստիքը: Բրավո բոլորին...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ Թբիլիսիում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода