Iravunk.com | Հայտնվել ենք կոմունիկացիոն պատերազմի կիզակետում
Դըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավոր Սրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ) Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. Փաստաբան Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան Օրվա խորհուրդ. Մայիսի 5 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ) ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել» ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված է

Հայտնվել ենք կոմունիկացիոն պատերազմի կիզակետում

Վերլուծություն

­Հայաստանի շուրջ ներ­կա սրա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=271133&l=am) Նի­կո­լը եւս մեկ խնդրի է ստիպ­ված բախ­վել: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս դրսե­րում էլ մարդ չմնաց, որ Միր­զո­յան Ա­րա­րա­տը ժա­մե­րով «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» չքա­րո­զեր: Բայց, արդ­յուն­քում, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, բախ­վում է նույն ռեակ­ցիա­յին: Այս­պես, ինչ­պես նաեւ ԱԳՆ-ի մեր հին եւ ար­ժա­նա­հա­վատ աղբ­յուրն է հու­շում, բո­լո­րը լսում են, գլուխ­նե­րը տմբտմբաց­նում, թե լավ բան եք ա­սում: Բայց դրա­նից հե­տո լուրջ մար­դիկ նույն պարզ հարցն են տա­լիս. լավ, են­թադ­րենք ճա­նա­պարհ­նե­րը բաց­վե­ցին. ստեղծ­վեց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի խաչ­մե­րուկ, ինչ­պե՞ս եք պատ­րաստ­վում ա­պա­հո­վել դրա անվ­տան­գութ­յու­նը: Եվ ե­թե Հա­յաս­տա­նը չի պատ­րաստ­վում ա­պա­հո­վել, ո՞ւմ եք տես­նում այդ դե­րում: Ու ա­հա այս­տեղ էլ բո­լոր խո­սակ­ցութ­յուն­նե­րը մտնում են փա­կու­ղի: Այն է՝ նի­կոլ­յան բա­նագ­նաց­նե­րին պարզ հաս­կաց­նում են, որ կա­րող է լի­նել ա­մե­րիկ­յան կամ ռու­սա­կան անվ­տան­գա­յին հսկո­ղութ­յուն, եւ նա հենց այդ մի­ջա­կայ­քում է, որ Հա­յաս­տա­նը պետք է կողմ­նո­րոշ­վի: Բ­նա­կա­նա­բար, հաշ­վի առ­նե­լով նաեւ հա­րե­ւան­նե­րի նա­խա­սի­րութ­յուն­նե­րը, քա­նի որ ա­ռանց նրանց ու­ղի­նե­րի ոչ մի խաչ­մե­րուկ էլ չի կա­րող լի­նել. ա­ռա­վե­լա­գույ­նը կա­րող են հաս­նել հյու­սի­սից՝ հա­րավ կամ ա­րե­ւել­քից՝ ա­րեւ­մուտք ա­ռանցք դառ­նա­լու, եւ դրանք կլի­նեն մշտա­կան հա­կա­մար­տութ­յան մեջ, ան­կախ նրա­նից, թե որ տար­բե­րա­կին կգնա Հա­յաս­տա­նը:

Եվ այս ի­րա­վի­ճա­կում ու­նենք տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի նման պատ­կեր: Ա­ռա­ջի­նը, որ Հա­յաս­տա­նի հա­մար կա­րող է մեծ նշա­նա­կութ­յուն ու­նե­նալ, այն է, որ այս ամս­վա վեր­ջին ու­ժի մեջ է մտնում Ի­րա­նի եւ ԵՏՄ-ի մի­ջեւ ա­զատ ա­ռեւտ­րի մա­սին պայ­մա­նա­գի­րը: Դա մի կող­մից Հա­յաս­տա­նի հա­մար ան­նա­խա­դեպ հնա­րա­վո­րութ­յուն է՝ Ի­րա­նի հետ ա­ռեւտ­րատն­տե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կտրուկ զար­գաց­ման հա­մար: Մ­յուս կող­մից, որ­պես ԵՏՄ-ի ան­մի­ջա­կան սահ­ման, Ի­րա­նի հա­մար էլ ա­վե­լի է բարձ­րա­նում Հա­յաս­տա­նի դե­րը, բնա­կա­նա­բար, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կոչ­վա­ծի ա­ռա­վել հա­մառ մերժ­մամբ: Ա­մեն դեպ­քում, ե­րեկ կա­յա­ցած «Նոր տա­րա­ծաշր­ջա­նա­յին» կոն­ֆե­րան­սում Ի­րա­նի ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Մեհ­դի Սոբ­հա­նին եւս մեկ ան­գամ հաս­տա­տեց. «Մենք ա­ջակ­ցում ենք Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յա­նը եւ ինք­նիշ­խա­նութ­յա­նը եւ ա­մուր ու եր­կա­րա­ժամ­կետ խա­ղա­ղութ­յա­նը տա­րա­ծաշր­ջա­նում»:

­Նույն հա­մա­ժո­ղո­վում հեր­թա­կան ան­գամ նման ազ­դա­կը ե­կավ նաեւ Հնդ­կաս­տա­նից. այդ երկ­րի հա­յաս­տան­յան դես­պան Նի­լա­շի Ի­լակ­շի Սա­հա Սին­հան հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նի հա­մար կհեշ­տաց­նեն Չա­բա­հար նա­վա­հանգս­տի օգ­տա­գործ­ման հնա­րա­վո­րութ­յու­նը: «Այն ոչ միայն տա­րան­ցիկ առևտ­րա­յին հան­գույց է, այլև նպաս­տում է մար­դա­սի­րա­կան օ­ժան­դա­կութ­յան փո­խանց­մա­նը»:

Իր հեր­թին ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րի տե­ղա­կալ Մ­նա­ցա­կան Սա­ֆար­յա­նը ցույց տցեց, որ Հա­յաս­տա­նում կա ըմբռ­նում՝ «Հ­յու­սիս-­Հա­րավ» մե­գած­րագ­րի հետ կապ­ված. «Ի­րա­նը ԵԱՏՄ-ի հետ ա­զատ առևտ­րի գո­տու մա­սին պայ­մա­նա­գիր ու­նի, իսկ Հնդ­կաս­տա­նը բա­նակ­ցութ­յուն­նե­րի փու­լում է։ Հա­յաս­տա­նը, որ­պես միութ­յան ան­դամ, կա­րող է կա­մուրջ հան­դի­սա­նալ Թեհ­րա­նի, Դե­լիի եւ կազ­մա­կեր­պութ­յան մյուս ան­դամ երկր­նե­րի հա­մար»: Կարճ ա­սած, ամ­բողջ խնդիրն այն է, թե Հա­յաս­տանն ինչ­քա­նով է ի­րա­կա­նում ի­րեն տես­նում ԵՏՄ-ում, եւ միայն այդ դեպ­քում Հ­յու­սիս-­Հա­րավ ուղ­ղութ­յամբ խաչ­մե­րու­մի «մի թե­ւը» դառ­նա­լու հնա­րա­վո­րութ­յու­ններ կան:

­Լիա­կա­տար խաչ­մե­րու­կի հա­մար պար­տա­դիր պայ­ման է, որ դրան գու­մար­վի «Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտ­քը»: Փո­խարտ­գործ­նա­խա­րար Մ­նա­ցա­կան Սա­ֆար­յա­նը հուսով է, թե Թուր­քիա­յի հետ սահ­մա­նը շու­տով կբաց­վի: Սա­կայն մեկ բան միան­շա­նակ է. թուր­քա­կան սահ­մա­նը ռեալ կաշ­խա­տի մեկ դեպ­քում, քա­նի դեռ հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­ցե­րը լուծ­ված չեն: Ա­սենք, դրա­նից է կախ­ված նաեւ դե­պի Ի­րան եր­կա­թու­ղի ու­նե­նա­լու հար­ցը, ա­ռանց ո­րի, նաեւ «Հ­յու­սիս-­Հա­րա­վում» Հա­յաս­տա­նը խո­շոր դե­րի հա­վակ­նել չի կա­րող: Մինչ­դեռ ի­րո­ղութ­յունն այն է, որ Մեղ­րիի գծի եւ հա­յաս­տան­յան մյուս կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կու­մը կախ­ված է մնա­ցել ա­մե­րի­կա­ցի­նե­րից, իսկ Նի­կո­լը չի կա­րող կամ չի ու­զում Վա­շինգ­տո­նի «գլխից թռնել»: Բայց կա նաեւ այն հար­ցը, թե ի­րա­կա­նում ա­մե­րի­կա­ցի­նե­րին պե՞տք է հա­յաս­տան­յան հան­գույ­ցի գոր­ծար­կու­մը: Վար­կա­ծը, որ դա կդառ­նա դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա տա­նող մի­ջանցք, գնա­լով քիչ հա­վա­նա­կան տեսք է ստա­նում, եւ դա ցույց տվեց նաեւ ե­րեկ Մոսկ­վա­յում կա­յա­ցած Կասպ­յան երկր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը: Այ­սինքն, Կաս­պից ծովը, քա­նի դեռ չկա ՌԴ-ի եւ Ի­րա­նի «դաբ­րոն», չի գոր­ծարկ­վի, որ­պես Կենտ­րո­նա­կան Ա­սիա տա­նող ա­մե­րիկ­յան մի­ջանցք:

­Բայց. չ­մո­ռա­նանք, որ ԱՄՆ-ն­ ու­նի Հնդ­կաս­տա­նից` Սաուդ­յան Ա­րա­բիա­յով եւ Իս­րա­յե­լով դե­պի Եվ­րո­պա մի­ջանցք կա­ռու­ցե­լու ծրա­գիր, եւ ո­րոշ վեր­լու­ծա­բան­ներ կար­ծում են, որ նաեւ դա է դրված իս­րա­յել­յան ներ­կա պա­տե­րազ­մի հիմ­քում: Եվ­րո­պա հաս­նե­լու հա­մար Հնդ­կաս­տա­նի նա­խա­պատ­վե­լի ու­ղին ի սկզբա­նե «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանցքն էր, բայց ե­թե այն Հա­յաս­տա­նում լռվել-մնա­ցել է, հնդիկ­նե­րը գնում են ա­մե­րի­կա­ցի­նե­րի ա­ռա­ջար­կած այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րա­կով` Իս­րա­յե­լով` Մի­ջերկ­րական ծով սխե­մա­յով: Իսկ դրան, բնա­կան է, ծայ­րա­հե­ղո­րեն դեմ են Թուր­քիան, Ի­րա­նը եւ այլն, ու, բնա­կա­նա­բար, ողջ ճնշու­մը շեղ­վում է Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ:

Այս­պի­սով, կստաց­վի «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը», թե` ոչ, դա դեռ հար­ցի մի կողմն է: Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ այս պա­հին հայտն­վել ենք կո­մու­նի­կա­ցիոն մեծ պա­տե­րազմ­նե­րի կի­զա­կե­տում, ընդ ո­րում, ու­նե­նա­լով այ­լոց հա­մար կրա­կից շա­գա­նակ հա­նող իշ­խա­նութ­յուն: Ու սա այն դեպ­քում, երբ Հա­յաս­տանն ի­րոք մեծ կո­մու­նի­կա­ցիոն խաչ­մե­րուկ դառ­նա­լու բո­լոր շան­սերն ու­նի` դրա­նից սպաս­վող հսկա հնա­րա­վո­րութ­յու­ննե­րով հան­դերձ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



Դըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода