Iravunk.com | Անդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան
Ռուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ Եթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն Հարությունյան Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնը Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը Իշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա Պողոսյան Կրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունը Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին

Անդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան

Տեսանյութեր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վերջերս ասել էր, որ իրեն եւ Հանրապետական կուսակցությանը թիրախավորողների «երգչախմբին» միացել են նոր ձայներ` նոր տոնայնությամբ։ Նրա գնահատմամբ` այդ մարդիկ, իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցում Հայաստանի այսօրվա կառավարիչների ջրաղացին։ Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ Երիտասարդական կառույցի փոխնախագահ ԱՇՈՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ:

— Թեպետ ՀՀ երրորդ նախագահն ասում է, որ ամենակարեւորն այն չէ, որ թիրախավորում են իրեն կամ կուսակցությանը, այլ այն, որ այսօր թիրախավորված է Հայաստանի Հանրապետությունը` մեր պետությունն ու պետականությունը, բայց, այդուհանդերձ, ըստ Ձեզ, ովքե՞ր են օրվա իշխանության ջրաղացին ջուր լցնող, այսպես կոչված, ընդդիմադիրները:

Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են այդ մարդիկ եւ ընդհանրապես, թե ով ով է ընդդիմադիր դաշտում: Կան դաշինքներ, ընդդիմադիր կուսակցություններ, որոնք ՀՀԿ-ական չեն, բայց իրական ընդդիմադիրներ են: Բայց նրանց կողքին կան նաեւ այնպիսիք, ովքեր նպաստել են այս իրավիճակին, որն ունենք, ովքեր միջազգային ամբիոններից մեղադրել են Սերժ Սարգսյանին նրանում, ինչը նա չի արել, ովքեր, այո՛, փորձել են Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր լցնել` մտածելով, որ ՀՀ երրորդ նախագահին վնասելով` Նիկոլի հետ կգան իշխանության: Ձեզ վառ օրինակ Զարուհի Փոստանջյանը եւ շատ մարդիկ, որոնք այսօր նրա հետ նույն դաշինքում են: Ես եթերում ուղիղ ասել եմ` Անդրանիկ Թեւանյան, եթե այս ամենը դու չես կանգնեցնում, նշանակում է, դու ես իրենց ասել, որ անեն, ուրեմն` դու եւ քո դաշինքը նիկոլական եք: Հիշեք, որ նրանք էին փորձում առաջնորդել սեպտեմբերյան շարժումը, որը ձախողվեց: Նաեւ այս ամենը վերլուծելով ենք ասում, որ այս մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի անվան ուղղությամբ ցեխ են շպրտում եւ փորձում են քննադատել, Նիկոլին հավասար նիկոլականններ են: Նրանք նույն այն մարդիկ են, ովքեր 2018-ին հրապարակում կանգնած Սերժ Սարգսյան են մերժել: Թող ոչ ոք իմ խոսքերը կասկածի տակ չդնի, որովհետեւ փաստեր կան: Նիկոլի կինը, աներձագն ու Ռուբեն Ռուբինյանը Զարուհի Փոստանջյանի հետեւին քացով խփելով` շպրտում էին հրապարակում դրված բեմից ներքեւ, որ չխոսի, ինքն էլ ամեն ինչ անում էր, որ խոսեր:

— Չե՞ք կարծում, որ վաղուց ժամանակն է ընդդիմության շարքերը նախ մաքրելու, հետո նոր այս իշխանության դեմ իրական պայքար մղելու:

— Իրականում մարդիկ շատ լավ հասկանում են ով ով է, եթե այդ կեղծ ընդդիմադիրները նրանց մեջ չգեներացնեն այնպիսի թեզեր, որոնցից է այն, թե իբր ՀՀԿ-ն է բերել Նիկոլին իշխանության: Եթե ՀՀԿ-ն է բերել Նիկոլին, ինչո՞ւ է հիմա Արմեն Աշտոյանը բանտարկված, ինչո՞ւ են Սերժ Սարգսյանի վրա հարուցված քրեական գործեր, ինչո՞ւ ՀՀԿ-ական բազմաթիվ երիտասարդների վրա հարյուրավոր քրեական գործեր կան հարուցված, ինչո՞ւ են մեզ փողոցում ծեծում ու ջարդում: Եվ, ի վերջո, եթե Սերժ Սարգսյանն ազատագրում էր Արցախը, որ հետո հանձներ, ինչո՞ւ էր ազատագրում: Աբսուրդի է հասնում այս մակարդակի խոսակցությունը: Պարզապես, մարդիկ պետք է կարողանան վերլուծել, թե որն է ճիշտ, որը` սխալ: Մենք բազմիցս այդ հարցերի պատասխանները տվել ենք, եւ մարդիկ այսօր շատ լավ տեսնում են թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս ով է ինչ է անում, ովքեր են պայքարի կեսից փախչում ու սկսում Նիկոլի ջրաղացին ջուր լցնել, ովքեր են հիմա բանտարկված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ռուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա Զոհրաբյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода