Մահաբեր համաճարակ է մոլեգնում
ԱռողջապահականՉինաստանի իշխանությունները թաքցնում են հակաբիոտիկների հանդեպ կայուն թոքաբորբի տարածումը, չինացի բժիշկներին կրկին ստիպում են լռել, պնդում են Foreign Policy-ի լրագրողները։ Պեկինում և Չինաստանի այլ խոշոր քաղաքներում հիվանդանոցները գերբեռնված են թոքաբորբով և նմանատիպ լուրջ հիվանդություններով տառապող երեխաներով։
Չինաստանի կառավարությունը հերքում է նոր հարուցիչի գոյությունը՝ վարակների աճը վերագրելով սովորական ձմեռային հազին և մրսածությանը, որոնք վատթարացել են 2022 թվականի դեկտեմբերին COVID-19-ի սահմանափակումների մեղմացումից հետո, գրում է Foreign Policy-ն։
Պեկինի պնդումը հիմքեր ունի, բայց դա պատմության միայն մի մասն է: Իրականում, Չինաստանը կարող է թաքցնել ավելի մեծ վտանգ՝ սովորական և պոտենցիալ մահացու բակտերիաների՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամների աճեցում:
Մտահոգությունները մեծանում են այն պատճառով, որ Պեկինը շարունակում է խոչընդոտել SARS-CoV-2-ի՝ COVID-19-ի վիրուսի ծագման ցանկացած անկախ հետաքննություն, անկախ նրանից՝ այն պատահաբար արտահոսել է Ուհանի լաբորատորիայից, որը վտանգավոր ուսումնասիրություններ էր կատարում, թե ստացվել է անօրինական հետազոտությունների միջոցով։
Չինական բժշկական վիճակագրությունը շարունակում է մնալ ծայրահեղ անհուսալի։ Երկիրը դեռ պնդում է, որ COVID-19-ից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 120,000-ից մի փոքր ավելի, մինչդեռ անկախ գնահատականները ցույց են տալիս, որ միայն նախնական բռնկման ժամանակ թիվը կարող էր ավելի քան 2 միլիոն լինել: Այժմ չինացի բժիշկներին հերթական անգամ լռեցնում են և թույլ չեն տալիս շփվել արտասահմանում գտնվող իրենց գործընկերների հետ։ Սա խոսում է այն մասին, որ կարող է լինել մեկ այլ պոտենցիալ վտանգավոր քողարկում: