ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր ՓանջունիՇԱՐԻԿՈՎԸ ՃԻՇՏ ԷՐ, ՊՐՈՖԵՍՈՐԸ ՍԽԱԼՎԵՑ
Պարզվեց` Բուլգակովն իրավացի էր, եւ, որպես Շարիկովի հետնորդ, Չալոն երկիր է կառավարում:
* * *
МОЗГОВОЙ ШТУРМ
Ըստ քաղտեխնոլոգների` ԵԱՏՄ գագաթաժողովին Նիկոլենք որոշել են ուղարկել Հովիկ Աղազարյանին` որպես ՔՊ–ի ամենաինտելեկտուալ եւ բանիմաց գործչի:
* * *
ՎԱՏ ՆԱԽԱՆՇԱՆ
(ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ` ՇՏԱՊ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ 237 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՍՈՒՐՃԻ ՍԵՂԱՆՆԵՐ ԳՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ սուրճ մատուցելու հայկական ձեւավորված ավանդույթների, հյուրերին հյուրասիրության ավարտին սուրճ են մատուցում, որ վերջիններս արագ փասա–փուսեքը հավաքեն` հեռանան: Նիկոլի կողմից նախագահի աշխատասենյակը գրավելուց հետո` սա արդեն բաց տեքստով նախագահին ճանապարհ դնելու ծես է:
* * *
ՇՐՋԻԿ ՆԱԽԱԳԱՀ
(ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԶՐԱՀԱՊԱՏ ՄԵՔԵՆԱ ԳՆԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նախագահի աշխատակազմից հայտնում են, քանի որ Նիկոլը գրավել է նախագահի աշխատասենյակը, վերջինս զրահապատ մեքենա է գնել, որը կդառնա նրա շարժական աշխատասենյակը բաց երկնքի տակ:
* * *
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
Երուսաղեմի պատրիարքարանից հայտնում են, որ պատրիարք Նուրհանը իրենց պատկանող «Կովերի պարտեզը» վարձով է տվել, քանի որ վաղուց հա՛մ իրենց կովերն են սատկել, հա՛մ էլ կովատերերը։
* * *
ՎԵՐԱԽՄԲԱԳՐՈՒՄ
«Հայաքվե» հանձնաժողովից հայտնում են, որ «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում» նախադասության մեջ «Արցախ» բառի փոխարեն կարդալ «արցախցին»:
* * *
ՆԻԿՈԼԸ ՀԱՐԻՖ ՉԻ
Ըստ շուկայագետների` ժողովրդի վախը, թե Նիկոլը Սյունիքը սեւ ուրբաթի ժամանակ ջրի գնով կտա Իլհամին` այդպես չի, քանի որ այն արդեն փաթեթով է տվել ու թանկ։
* * *
ՔՈՔԻՑ ԵՆ ՉՈՐԱՑՆԵԼՈՒ
ՔՊ վարչությունից հայտնում են, որ քաղաքական դպրոցից հետո բացելու են քաղաքական մսուր–մանկապարտեզ։