ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր ՓանջունիԴՈՒՔ ԵՔ` ՁԵՐ ՍԱՐԵՐԸ
(ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԳՆԱԼՈՒ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Հլա մի հատ ինձ էլ քննեք։
* * *
ՊԼԱՆԿԵՆ ԻՋԵՑՐԵՑ
Հայ Առաքելական եկեղեցուց հայտնում են, որ եթե Նիկոլը տարիներ առաջ իրեն հավասարեցնում էր Քրիստոսի հետ, ապա հիմա «համեստացել» է եւ Պապ թագավորի հետ է համեմատում իրեն:
* * *
ԽԵԼՈՔ ՆԱԽԱԳԱՀԸ ՅՈԹ ՄՈՐ ԿԱԹ ԿԽՄԻ
(44-ՕՐՅԱՅԻ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ` ՎԵՐՋԻՆԻՍ ՊԱՏՎԻՆ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԱԺ-ՈՒՄ ՍԵՂԱՆ ԳՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կաթնամթերքի գործարանից հայտնում են, որ Սամվել Շահրամանյանը այնքան խելոք է, որ նրան պատվով հա՛մ ադրբեջանցիները ճանապարհեցին Հայաստան, հա՛մ էլ ՔՊ-ականները հարցաքննությունից հետո մի լավ պատիվ տվեցին:
* * *
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՍԿՍԵՑԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԱՎԱՆՍՈՎ ԲԱՆՏԱՐԿՎԵԼ
— Անհատական սկզբունքով պատժաժամկետը կսահմանենք՝ սկսած 3 տարուց,– հայտնում են Քննչական կոմիտեից։
* * *
ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՎԻԹ ԲԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԴՌՆԵՐԸ ՓԱԿՎԵԼ ԵՆ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դռների աշխարհից հայտնում են, որ Աննա Հակոբյանի այցից հետո մանկական զարգացման կենտրոնի դռները այնպես են փակվել, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ նրա մուտք գործելուց հետո բունկերի դռները փակվեցին:
* * *
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԸ
— Մանուկ էինք մի ժամանակ, ախպերներով։
* * *
ԸՆՉԻՑ ԻՆՉ ԴԱՐՁԱՎ
(44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ` ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Որսորդների միությունից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նախկին ռազմական փորձագետ եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ Սամվել Բաբայանը հարցաքննողից հարցաքննվող դարձավ, այսինքն` որսորդ էր, որս դարձավ: