Որտե՞ղ եւ ինչպե՞ս պետք է դիմեն Խնայբանկի ավանդատուները. Փոխհատուցում 2024թ.
Տնտեսություն
«2024 թվականին եւս կշարունակվի ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը: Որպես շահառուների նոր խումբ` կընդգրկվեն մինչեւ 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք։ Այսինքն, 2024թ.-ին մեկ տարով ավելացնում ենք շահառուների թիվը: Ավանդների դիմաց փոխհատուցման համար պետբյուջով նախատեսված գումարի չափը 1.5 միլիարդ դրամ է»: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով 2024թ.-ին ավանդների փոխհատուցման ընթացակարգին, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
— Որտե՞ղ, ե՞րբ ու ինչպե՞ս պետք է դիմեն ավանդատուները:
— Ավանդի փոխհատուցում ստանալու համար կկարողանան դիմել մինչեւ 1941թ. հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք։
Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) հունվարի 1-ից պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը` անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ): Ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաեւ դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (ներառում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը եւ պաշտոնատար անձի ստորագրությունը) եւ 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով: Այնուհետեւ տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված եւ մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաեւ մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին:
Ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաեւ ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի` մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաեւ` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները: Ավանդատուի անունը եւ (կամ) ազգանունը փոխելու մասին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում եւ խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը եւ դրանց լուսապատճենները: Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը եւ դրա լուսապատճենը: Նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված՝ զոհվածի (մահացածի) կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մահվան վկայական եւ դրանց լուսապատճենները:
— Կա՞ն բացառություններ, որոնց դեքում ավանդատուն չի կարող այլեւս ստանալ իր ավանդը:
— Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք փոխհատուցում կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց: 1993 թվականի հունիսի 10-ից հետո նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրված ավանդը փոխհատուցման ենթակա չէ:
Եթե ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է, եւ մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց ողջ ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք: Ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ կամ ավանդատուի մահով:
Ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի գումարը կարող է վճարվել ժառագության իրավունքը ճանաչած անձին, եթե ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում եւ մահացել է վճարման ցուցակների ձեւավորման օրվա եւ դրան հաջորդող օրերի ընթացքում:
Հնարավոր չէ, քանի որ ոլորտը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
Ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից (փոստատար)` տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաեւ բաժանմունքում), համաձայն հաստատված ժամանակացույցի եւ ըստ փոստատարների համար սահմանված երթուղու:
— Իսկ յուրաքանչյուր ռուբլու դիմաց որքա՞ն փոխհատուցում է տրամադրվում:
— Համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի` փոխհատուցման տրամադրումն իրականացվում է ըստ համապատասխան սանդղակի (սանդղակը մեզ են տրամադրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից- Հեղ.):
Եթե ավանդի գումարի չափը խորհրդային ռուբլիով 1000-ից ոչ ավելի է, ապա տրամադրվող փոխհատուցման գումարը ՀՀ դրամով հաշվարկվում է՝ ավանդի գումար x 84։ 1001-ից մինչեւ 3000 ռուբլին (ներառյալ) հաշվարկվում է՝ 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)։ 3001-ից մինչեւ 5000 ռուբլին (ներառյալ) հաշվարկվում է՝ 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)։ 5001-ից մինչեւ 10000 ռուբլին (ներառյալ) հաշվարկվում է՝ 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8)։ 10000-ից ավելի ռուբլին հաշվարկվում է՝ 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)։