Iravunk.com | Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Մակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկա Որ Եվրոպան և Ամերիկան ​​ընդհանրապես ապագա ունեն, մեծ հույսը, տարօրինակ կերպով, Պուտինն է. Սատանովսկի «Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը «Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Ռուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ) «Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Արևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. Մեդվեդև Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներով

Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան

Զարկերակ

«Թիրախավորումներն ինձ համար սովորական երևույթ են արդեն 30 տարուց ավելի»,– դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ այդ թիրախավորումներն ավանդաբար սկսել են անել ադրբեջանցիները, 90–ականների կեսերին նրանց ձայնակցել են տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ նոր տոնայնությամբ։

«Չգիտեմ՝ իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին։
Այս նույնը վերաբերում է
  նաև Հայաստանի  Հանրապետական կուսակցությանը»,– ասաց Ս. Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ, իր կարծիքով, ամենակարևորը դա չէ։

«Կարևորն այն է, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունն ու պետականությունը։

Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ  հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել։ Իհարկե, այդ ընթացքում եղել են բազմաթիվ պրոբլեմներ՝ կուլակաթափություն, 30–ականներին մարդկանց, որոշ դեպքերում, անտեղի գնդհակահարություններ, Հայրենական պատերազմ, ավերիչ երկրաշարժ, բայց այսպիսի ողբերգություն չի եղել։

Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ դեռևս ամբողջովին առկա չէ այս գիտակցումը, որ այդ ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,– ասաց Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ միշտ համարել ու այսօր էլ համարում է, որ Արցախի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար պայքար և այդ խնդիրը, երբ որ իրենք առաջ էին մղում, այդ  գիտակցությամբ էին առաջ մղում։

«Ղարաբաղը երբեք Հայաստանի, Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, եղել է ընդհակառակը, փրկօղակ, և այդ ողբերգությունը, փաստորեն, մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից։
Առաջին հերթին պետք է մտածել դրա մասին և ոչ թե անձերին, առանձին քաղաքական ուժերին թիրախավորելու մասին։ Թող թիրախավորեն,
  հատկապես այդ թիրախավորումների ճնշող մեծամասնությունն ուղղակի զրպարտություններ են, ժամանակի ընթացքում իրենք էլ են տեսնում, որ զրպատություններ են»,– ասաց Սերժ Սարգսյանը։ 

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհրաժեշտություն է։ Ես տասնյակ տարիներ այդ կարծիքին եմ եղել»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ սկսած 1990–ականների կեսերից խոսել է փոխզիջումների, խնդիրը բանակցություններով կարգավորելու մասին։

«Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ Աղդամը իմ հայրենիքը չէ։ Իսկ որոշ ժամանակ առաջ, մարդիկ, ովքեր իրենց համարում են հայրենասեր, շատ բան իմացող, Հայաստանի ապագայի մասին մտածող, Աղդամում  նկարվում էին ու ասում էին՝ Աղդամը մեր հայրենիքն է։ Իրենց կարծիքով, խայթում էին ինձ՝ չհասկանալով, որ հիմարություն են խոսում։ Վերջն այսպես է լինում»,– ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Նա նշեց, որ չգիտի, թե ինչ տեքստ ու տեսք ունի  այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը:

«Մենք միայն որոշակի արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ:

Եվ դա ինչպե՞ս կարելի է կոչել խաղաղության պայմանագիր: Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա այդպիսի պայմանագիրը, ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է:

Հիշում եք, որ նոյեմբերի 9–ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ եթե այսպիսի խաղաղության պայմանագրի պետք է ստորագրվի, ապա նա կոչվելու է «կրկնակ կապիտուլյանտ»։ Սա այլ ելք չի կարող բերել։ Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»,– ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով այն հարցին, արդյո՞ք տեսնում է վտանգներ այն հարցում, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկը՝ երկկողմ բանակցություններ սահմանին, ասաց․

«Ես չեմ կարծում, որ Հայաստանն ընդունել է։ Համենայն դեպս Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը մի քիչ խուճուճ է՝ ո՛չ ասացին ընդունում ենք, ո՛չ ասացին՝ չենք ընդունում, որովհետև իրենք մտածելու կարիք ունեն։ Իհարկե, չի՛ կարելի ընդունել երկկող բանակցությունների առաջարկությունը։ ՀՀ այսօրվա կառավարիչն իր կարծիքով ուզում է խայթել ինձ՝ ասելով «տեսեք Ալիևի հետ ես չեմ բանակցել, իսկ ես բանակցում եմ»։ Մենք տեսանք ,թե ինչի բերեցին այդ բանակցությունները։ Խնդիրը նրանում չէ, որ դիմացինդ որպես բանակցող հաճելի, թե տհաճ անձնավորություն է, այլ այդ բանակցությունների  արդյունքը ինչ–որ մեկ այլ ուժի՝ ավելի հզոր երկրի կողմից պետք է երաշխավորվի, եթե դա չի երաշխավորվելու, ապա այդ թուղթն ու՞մ է պետք։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է շատ հանգիստ խախտել պայմանավորվածությունները»։

ՀՀ երրորդ նախագահը խորապես համոզված է, որ երկկող բանակցությունները տանելու են  դեպի փակուղի։

«Եթե ստացվի, ապա շատ մեծ զիջումներով, որոնք ուղղակի մեզ որևէ ապագա չեն խոստանում»,– եզրափակեց Սերժ Սարգսյանը։

 «ՀԱՊԿ–ն մեր գործընկերը չէ, դաշնակիցն է, իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել և աշխատել ուղեղով, ոչ թե միայն լեզվով։ Եթե ուղեղ չունես, ապա չես կարող ունենալ այն արդյունքն ինչ–որ ակնկալում ես։ Դաշնակիցը նրա համար չէ, որ  քո փոխարեն կռվի։ Դաշնակիցը նրա համար է, որ  հնարավորությունների սահմաններում քեզ օժանդակի։Դա միակողմանի չի կարող լինի, դու էլ պետք է անհրաժեշտության դեպքում՝ օժանդակես, եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղեր քվեարկությամբ, վերաբերմունքով»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ նիստին Հայաստանի ներկայացուցչի չմասնակցելուն վերաբերող հարցին։

Լրագրողի հստակեցնող հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցած  դեպքերին ՀԱՊԿ–ն համարժեք գնահատական տվել է, Սարգսյանն արձագանքեց․ «Երբ դաշնակիցն առաջարկում է ու դու ասում ես՝ ոչ, ի՞նչ անի դաշնակիցը, գա՞ խնդրի։ Երբեք մեր դաշնակիցներին արդարացնելու ցանկություն չունեմ,եթե կուզեք՝ ավելի մեծ խնդիրների մասին կարող եմ խոսել, բայց դրա սկզբնապատճառն է պետք պարզել։ Բա ինչո՞ւ էր 30 տարի այդ դաշնակիցն իր պարտականությունները կատարում , որովհետև մենք աշխատելու ձևը գիտեինք, մենք համարում էինք իրական դաշնակից»։



«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուՄակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկաՈր Եվրոպան և Ամերիկան ​​ընդհանրապես ապագա ունեն, մեծ հույսը, տարօրինակ կերպով, Պուտինն է. Սատանովսկի«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնումՌուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ)«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձելԱրևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. ՄեդվեդևՀնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքներըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода