ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր ՓանջունիԱԹԱՐ ՎԱՌԵՔ, ԱԹԱՐ
(ԳԱԶԻ ԳՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԿՏՐՈՒԿ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ տնտեսագետների` գազի թանկացումից հետո Հայաստանի կառավարությունը կարող է անցնել իր հավատարիմ մասսայի բիոգազի արտադրության։
* * *
ՈՒՄԻՑ ՄԱՆԴԱՏ ՍՏԱՑԵԼ Է, ՆՐԱ ԱՐԵՎՈՎ ԷԼ ԵՐԴՎԵԼ Է
Ալեն Սիմոնյանի ԱԺ–ում պատգամավորական մանդատ վերցնելուց ավանդական երդում են տալիս, բայց Լեւոն Քոչարյանը «հոր արեւ» է երդվել:
* * *
ԵՐԴՈՒՄ ԱԺ–ՈՒՄ
— Դու եղիր, ախպեր, մեր գլխի տերը,
Ու քո շվաքում, քանի որ մենք կանք,
Քո ծառան լինենք ու քո խարջը տանք…
* * *
ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ
(ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆԸ` ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պետկրկեսից հայտնում են, որ եթե Հայկ Մարությանը քաղաքապետարանը կլոունադայի էր վերածել, ապա Ավինյանը այն Օպերայի եւ բալետի թատրոն սարքեց:
* * *
ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
(«ՀՈ՜Շ, ԻՇՈՒ ՁԱԳ, ՀՄԻ ԿՆԻԳԴ ՈՒ՞Մ ՔՈՎՆ Է»` ՎԵՐՋԵՐՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԴԵՐԱՍԱՆ, ԹՈՒՆԴ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՈՌԱԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Գնե՞լ, ինչքանո՞վ են գնել...
* * *
ПОЕЗД УШЁЛ
(ԼՏՊ–Ն` ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Я не транзитный пассажир!
* * *
ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԻ ՎԱՏ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ
(ԳԵԼԱՓԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐՈՎ ՆԻԿՈԼԻՆ ՍՏԱԽՈՍ ՀԱՄԱՐԵԼՈՒ 67%–Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմականացվում է «Պահանջվում է ստախոս» ներկայացման նորացված տարբերակը, գլխավոր դերում` Նիկոլ Փաշինյան:
* * *
ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՈՃՈՎ
(ԵՄ–Ն ԵՎ ԲԱՅԴԵՆԸ` ՆԻԿՈԼԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Քեռի Բայդենը ինձ կրծքով է կերակրել, թույլ տվեք, որ նա պաշտպանի ինձ:
* * *
ՈՐԲԻՆ ՀԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԸՆԵ
— Հայաստանի դեմ ցանկացած ոտնձգություն լուրջ հետեւանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար:
Ժոզեպ Բորել