Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին Հատուկ ջոկատայինները Կիրանցում Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ Ուկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ) Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ին Թրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times «Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածու Վահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբան Եթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. Խաժակյան ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)

Հայաստանից արտահանվող ապրանքների կեսից ավելին գնում է Ռուսաստան

Տնտեսություն

Այս օ­րե­րին գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րը հեր­թա­կան բյու­ջե­տա­յին քննար­կում­ներն են անց­կաց­նում: Հաս­կա­նա­լի է, ճոխ թվե­րի, մե­կը մյու­սից գե­ղե­ցիկ խոս­տում­նե­րի պա­կաս չկա: Մի խոս­քով, իս­կա­կան ջան-ջիգ­յա­րա­յին վի­ճակ:

­Միայն թե թար­սի պես պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րութ­յու­նը բյու­ջեի քննար­կում­նե­րին զու­գա­հեռ, ներ­կա­յաց­րեց Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յան այս տար­վա ա­ռա­ջին ե­րեք ե­ռամս­յակ­նե­րի վի­ճա­կը: Հաս­կա­նա­լի է, այս­տեղ էլ ջան-ջիգ­յա­րա­յին վի­ճա­կի պա­կաս չկա: Միայն թե այդ գեղեց­կութ­յան ֆո­նին, հրամց­րել են մի այն­պի­սի պատ­կեր, ո­րը ոչ միայն տնտե­սա­կան, այլ դրա­նից էլ ա­ռաջ, քա­ղա­քա­կան տե­սանկ­յու­նից է «սա­պոն դնում» նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ոտ­քե­րի տակ:

­Նախ մի քա­նի թվեր: Թեեւ ներ­կա­յաց­րել են ա­ճի գե­ղեց­կա­գույն ցու­ցա­նիշ­ներ, բայց ա­հա պարզ­վում է, որ արդ­յու­նա­բե­րութ­յու­նում տար­վա 9 ա­միս­նե­րին ու­նենք 0,6 տո­կոս ան­կում: Գ­յու­ղատն­տե­սութ­յու­նում ներ­կա­յաց­րել են 1,7 տո­կոս աճ, բայց գնա­ճը հաշ­վի առ­նե­լով, դա մեռ­յալ վի­ճա­կի պես մի բան է: Կարճ ա­սած, ի­րա­կան տնտե­սութ­յու­նում ո­րե­ւէ ռեալ զար­գա­ցում չկա, որ կա­րո­ղա­նա­յին գլուխ գո­վել:

Աճը ցույց տա­լու հա­մար գե­ղե­ցիկ թվեր են ներ­կա­յաց­րել շի­նա­րա­րությ­ան, ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յան եւ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ո­լորտ­նե­րում, եւ դժվար չէ հաս­կա­նալ, որ դա հիմ­նա­կա­նում Հա­յաս­տան ե­կած ռուս­նե­րի հաշ­վին է:

Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ընդ­հա­նուր ա­ճի­ հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րից է ար­տա­քին ա­ռեւ­տու­րը, եւ հենց այս­տեղ է, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ողջ քա­ղա­քա­կան կուր­սը գլխի­վայր է շրջվում: Այս­պես, ներ­կա­յաց­վել է ար­տա­քին ա­ռեւտ­րի 45,8 տո­կոս աճ, այդ թվում՝ ար­տա­հան­ման 44,8 եւ ներ­մուծ­ման՝ 46,4 տո­կոս: Բ­նա­կա­նա­բար, գլխա­վորն ար­տա­հան­ման աճն է, ո­րը ա­մեն պե­տութ­յան զար­գաց­ման հա­մար ա­ռանց­քա­յին ցու­ցա­նիշ է:

44,8 տո­կոս ար­տա­հան­ման ա­ճը, ինչ խոսք, փայ­լուն ցու­ցա­նիշ է: Միայն թե նաեւ հաս­կա­նալ է պետք, թե դա ին­չի՞ հաշ­վին է: Այս­պես, այս տար­վա հուն­վար-սեպ­տեմ­բե­րին Հա­յաս­տա­նից ար­տա­հա­նու­մը կազ­մել է  5 120 624.3 հա­զար կամ՝ մոտ 5,1 մլրդ դո­լար՝ ան­ցած տար­վա 3 535 442.0 հա­զար կամ՝ մոտ 3,5 մի­լիար­դի փո­խա­րեն (տե՛ս նաեւ գրա­ֆի­կում): Եվ ա­հա, ըստ ար­տա­հան­ման երկր­նե­րի, պատ­կե­րը հե­տեւ­յալն է: Դե­պի ԵԱՏՄ երկր­ներ մոտ 1,5 մի­լիար­դից այս տա­րի ար­տա­հա­նու­մը հա­սել է մոտ 2.8 մի­լիար­դի: Այլ կերպ ա­սած՝ կա 87.0% կամ մոտ 1,3 մի­լիար­դի ա­վե­լա­ցում: Այ­սինքն, ար­տա­հան­ման ընդ­հա­նուր ա­ճի կե­սը ԵԱՏՄ-ի հաշ­վին է: Ա­վե­լի դե­տա­լա­վո­րենք. դե­պի Ռու­սաս­տան ար­տա­հա­նումն այս տա­րի ա­վե­լա­ցել է մոտ 85 տո­կո­սով՝ հաս­նե­լով 2,645 մի­լիար­դի: Իսկ դա, փաս­տենք, Հա­յաս­տա­նի ընդ­հա­նուր ար­տա­հան­ման կե­սից ա­վե­լին է:

­Փո­խա­րե­նը, դե­պի ԵՄ երկր­ներ ան­ցած տար­վա ար­տա­հան­ման մոտ 606,5 մի­լիոն դո­լա­րի փո­խա­րեն, այս տար­վա 9 ա­միս­նե­րին ու­նե­ցել ե­նք մոտ 575,5 մի­լիոն դո­լար: Այ­սինքն, կա զգա­լի ան­կում: Իսկ դե­պի ԱՄՆ ար­տա­հա­նումն այն­քան փոքր ցու­ցա­նիշ է, որ ընդ­հա­նուր դի­նա­մի­կա­յի վրա ազ­դե­ցութ­յուն քիչ ու­նի:

Այս­պի­սով ի՞նչ է ստաց­վում: Ոչ թե միայն ներ­հա­յաս­տան­յան տնտե­սա­կան ցու­ցա­նիշ­ներն են հիմ­նա­կա­նում ա­ճում ռուս­նե­րի հաշ­վին, այլ նաեւ` ար­տա­հա­նու­մը: Կո­պիտ ա­սած, հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րը ընդ­հա­նուր ար­տա­հան­ման շղթա­յում մոտ 15-20 տո­կո­սով ա­րեւմտ­յան շու­կա­նե­րում տեղ ու­նեն: Փո­խա­րե­նը, կրկնենք, մեր ար­տա­հան­ած ապ­րանք­նե­րի կե­սից ա­վե­լին սպառ­վում է ռու­սա­կան շու­կա­յում: Ու դեռ մի կողմ թող­նենք ներ­մու­ծու­մը, որ­տեղ եւս, հատ­կա­պես մի շարք ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մա­սով, Ռու­սաս­տա­նը նո­րից մնում է հիմ­նա­կան գոր­ծըն­կեր:

Ն­ման ի­րա­վի­ճա­կում ո­րե­ւէ մե­կը կա­րո՞ղ է բա­ցատ­րել նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ներ­կա քա­ղա­քա­կան կուր­սը: Այն է՝ ռուս­նե­րը ներ­կա­յաց­վում են թշնա­մու, իսկ Հա­յաս­տա­նից գրե­թե բան չգնող եվ­րո­պա­ցի­նե­րը՝ ան­գին բա­րե­կա­մի կեր­պա­րով: Ու մե­կը կա­րո՞ղ է կաս­կա­ծել, թե ինչ կլի­նի, ե­թե հան­կարծ այդ հիմ­նա­կան շու­կան փակ­վի Հա­յաս­տա­նի ա­ռաջ: Չ­նա­յած, մե­կը կար ՔՊ-ում, ա­սում էր՝ ա­ռանց գա­զի յո­լա կգնանք: Իսկ կա­րո՞ղ են նաեւ յո­լա գնալ ա­ռանց մնա­ցած 2,645 մի­լիարդ դո­լար ար­տա­հան­ման: Այն դեպ­քում, երբ «հա­րա­զատ» Եվ­րո­պան Հա­յաս­տա­նից գնում է միայն հում­քի մի քա­նի հիմ­նա­կան տե­սակ­ներ, այն էլ՝ խայ­տա­ռակ աֆ­յո­րա­նե­րով:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ



Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода