Iravunk.com | Մյուս հանձնվող տարածքը Ներքին Հանդն է լինելու, գյուղացիներին անտեր են թողել. Նարինե Կիրակոսյանն ահազանգում է
Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆ Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում «ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա Զոհրաբյան

Մյուս հանձնվող տարածքը Ներքին Հանդն է լինելու, գյուղացիներին անտեր են թողել. Նարինե Կիրակոսյանն ահազանգում է

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ահազանգում է.
 
Ուշադիր նայեք, մեծացրեք, ֆիքսեք այս նկարներում պատկերվածը, քանի որ սա վկայությունն է, այն բանի, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ադրբեջանական օկուպացիոն զորքերը տեղակայված են Սյունիքի Ներքին Հանդ գյուղի, կարելի է ասել՝ պռնկին՝ 100-ից 300, 500 մետր հեռավորության վրա:
 
Եվ թշնամին վերջին շրջանում, ըստ գյուղացիների վկայության, եւս երկու դիրք է գրավել։ Ամեն գիշեր թշնամին կրակում է՝ փորձելով գյուղացիներին վախեցնել եւ ստիպել, որ հեռանան։ Անցած տարվա սեպտեմբերի 13-ից հետո, երբ Ներքին Հանդը պաշտպանող մեր զավակներից տասնյակները զոհվեցին, մենք եւս հստակ ինֆորմացիա չունեինք, թե ի՞նչ է կատարվում։ Հիմա սա նոր եմ նկարել։ Մեկնաբանություններում կդնեմ գարնան նկարածս, կարող եք համեմատել, տեսնել, որ թշնամին դիրքերը ամրացրել է, կառուցել ռազմական ամրություններ եւ մի քանի մետրի վրա իր կրակային նշանառության տակ է պահում Ներքին Հանդ գյուղը։
 
Եվ այս հատվածը պետական հատուկ պահպանվող տարածք է, իր կադաստրային տվյաներով, կառավարման պլանով։ Պահպանվող տարածքը «Շիկահողի արգելոցի» մեջ մտնող Մթնաձորի պահաբաժինն է եւ Ներքին Հանդում գտնվող «Սոսիների պուրակ» արգելավայրը: Ժամանակին Իրանի եւ Հայաստանի նախագահները որոշում էին կայացրել, որ Քաջարանից զատ, նաեւ Մթնաձորով այլընտրանքային ճանապարհ սարքվի, որպեսզի պետք եկած ժամանակ Իրանն ու Հայաստանը ունենան ոչ թե մեկ, այլ երկու կապող օղակ։ Ցավոք, ես ինքս պայքարեցի, որ հազվադեպ, կուսական անտառին չկպնեն, ղեկավարները փոխեն իրենց մտադրությունն ու մեկ այլ ուղի գտնեն Իրան-Հայաստան այլընտրանքայի ճանապարհի համար։ Հիմա ես ափսոսում եմ, որ այդ պայքարը եզրահանգեց այս էկոցիդին։
 
Տարիներով բնության համար պայքարելով, այնուամենայնիվ, կլռեի, եթե իմանայի, որ այս անտառը վերացնող խրամատները, ճանապարհները մեր անվտանգության, պաշտպանության համար են փորվել։ Բայց, արի ու տես, որ այս բնության մեր գոհարը հիմա ավիրում է Ադրբեջանը։ Եվ նրանք դեռ առաջ են գալիս, չեն կանգնում:
 
Սրանք մեր տարածքներն են, ինչն ապացուցելի է նաեւ բոլոր քարտեզներով եւ միջազգային օրենքներով: Չէ՞ որ Շիկահողի արգելոցը հիմնվել է 1958 թվականին, քարտեզագրվել, կադաստրի, այսպես կոչված, թուղթ ստացել։ Նման դեպքում ոչ մեկն իրավունք չունի ասել, թե այս տարածքները կարող են երբեւիցե եղած լինել Սովետական Ադրբեջանի կազմում:
 
Մթնաձորից այն կողմ, դեպի Մեղրի «Բողաքարի արգելավայրն» է (Զանգեզուր կենսոլորտային համալիրի մեջ է մտնում), որը նույնպես օկուպացվել է եւ պնդում են, թե դա «Զանգելանի» տարածքն է, այսինքն իրենցն է, թշնամունը: Կցում եմ նաեւ այդ արգելավայրի մասին տեղեկություն, որ փաստաթղթերով երբեք էլ չի եղել ադրբեջանական «տարածք»։ Ուշադրություն դարձրեք թվերին։ Օրինակ, այս պահպանվող տարածքի կառավարման պլանում գրված է, որ «էնդեմիկ բուսատեսակների (Վարդակակաչ սոսնովսկու, Խլածաղիկ թախտաջյանի, Կաղնի արաքսյան եւ այլն) պահպանությունն է կազմակերպվում», իսկ քարտեզագրված ու կադաստրով հաստատումը տեղի է ունեցել «10.08.1989 ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի № 400» որոշմամբ։
 
Վերջում փոխանցում եմ ՀՀ կառավարությանը, որ գյուղացիներին ավելի քան մեկ տարի է՝ անտեր եք թողել: Նրանք ունեն խմելու ջրի խնդիր, քանի որ ադրբեջանցիները հին գյուղատեղիում են, գյուղի եկեղեցու գերեզման մարդիկ չեն կարողանում գնալ, խմելու աղբյուրի ակունքն են փակել, խոզի, թռչունի կեր չունեն, որովհետեւ արոտավայր չի մնացել, թշնամիները կենդանիներին առեւանգում են, իսկ կառավարությունը հրաժարվել է փոխհատուցել այդ կորուստները:
 
Նաեւ իմ այցից հետո, առեղծվածային կերպով, համապատասխան տեսառեպորտաժիցս հետո, արագի մեջ գյուղ են գործուղել պաշտոնյաների։ Կոնկրետ Ներքին Հանդ գնացել է Կապան խոշորացված համայնքի ղեկավարը։ Թեպետ ասեմ, որ նրա մասին գյուղացիները ոչ լավ, ոչ վատ չեն արտահայտվում։ Ասում են գալիս է, ոտքով քայլում գյուղի մեջ։ Գյուղը մի քանի 100 մետր է: Սա ինֆորմացիայի համար, որ հասկանաք, թե ինչքան է փոքրացել շարժվելու տարածքը: Այնումաենայինիվ, գյուղի անվտանգությունը համայնքի ղեկավարը չէ, որ պետք է ապահովի։ Եվ այս ֆոնի վրա, նույնպես ի զարմանս ինձ, տարածք է գալիս ոչ ավել, ոչ պակաս նախագահ Վահագն Խաչատրյանը։ Նա գնացել է Ծավ գյուղ։
 
Ի՞նչ ասեմ, նաեւ բժիշկների թիմ էր գնացել, այցիս օրը, նյութը հրապարակելուց հետո։ Չհասկացա... եթե կարող են այդպես արագ գալ, ինչո՞ւ մինչ այդ օրերով, ամիսներով, տարով, ըստ գյուղացիների, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Շիշկերտ, Ծավ եւ ընդհանուր այդ ուղղության վրա գտնող գյուղեր չէին գնում։
 
Ամեն դեպքում, Վահագն Խաչատրյանը Ծավ գնացել է, բայց չի մտել Ներքին Հանդ։ Ինչո՞ւ: Խոսել եմ գյուղապետի հետ նա ասաց, միայն Փարսյանն է գալիս ու հաճախակի։ Հիմա, ես որպես տարածքը լավ իմացող կարծում եմ, որ մյուս հանձնվող տարածքը, արդեն ամբողջությամբ, հենց Ներքին Հանդն է լինելու։ Որովհետեւ ամեն բան դրա համար նախապատրաստել են, իսկ գյուղացիներին թողել մենակ, թուրքի բերանը: Շրջակա միջավայրի նախարարության մասին չեմ ծավալվում, բայց այս տարածքների պահպանման ռեժիմը վաղուց պետք է փոխեին ու դա, չնայած բազմիցս ահազանգել եմ, չեն անում։ Հիմա, եթե չեք փոխում, ապա ինչո՞ւ բնապահպանական ծրագրերն այլեւս չեն իրականացվում այնտեղ, որոնք թույլ էին տալիս գյուղացիներին նաեւ օգնել։ Բայց արգելոցն ավերելուց հետո դրա ստատուսի մնալը ճիշտ չի եւ իրականությանը չի համապատասխանում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ՇՄ-ն Ալիեւ-Փաշինյանի միջանցք-խաչմերուկներ տրամադրելու գործարքի մեջ լինելով, շարունակում է, կրկում եմ, թաքցնել իրականությունը։ Այլապես պահպանման ստատուսը կփոխեին եւ կկազմակերպեին նորմալ ինքնապաշտպանություն։


Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода