Դժվար ենք տանելու այս կորուստը. Անաստաս Իսրայելյան
ՏեսանյութերԸստ «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ` սեպտեմբերյան իրադարձությունները շատ ծանր եւ դաժան ճակատագիր էր արցախահայության համար: «Իրավունք TV»-ի տաղավարում նա ասաց, որ վերջին իրադարձությունները մեր ազգի համար գրվեց պատմության մեջ սեւ տառերով:
— Արցախի կորուստը դեռ երկար ժամանակ ենք բոլոր ոլորտներում ու տեղերում զգալու: Մենք դժվար ենք տանելու այդ կորուստը: Բայց հույսը չպետք է կորցնենք: Պարզապես, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո տեսանք, որ ոչ թե ձգտում ենք նորից վերածնվել, այլ ավելի դաժան իրավիճակի առաջ ենք կանգնում` կամաց-կամաց գնալով դեպի անդունդը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում: