Iravunk.com | «Մեր մշակութային միջավայրում պակասում է ռուսական բաղադրիչը. փորձում ենք լրացնել այդ բացը»
ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված է Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է Սա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ) Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Ամենավտանգավոր մասնագիտության նվիրյալը Հորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում է Կիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունը

«Մեր մշակութային միջավայրում պակասում է ռուսական բաղադրիչը. փորձում ենք լրացնել այդ բացը»

Մշակութային

Հայաստանում էր Միջազգային մանկական կոնգրեսի նախագահ, Մոսկվայի պետական համալսարանի արվեստի ֆակուլտետի դասախոս, Եվրոպայում եւ Ռուսաստանում հայտնի L’ENFANT ROYAL ապրանքանիշի սեփականատեր, աշխարհահռչակ դիզայներ Վլադիմիր Վիկյուն: Նրան հյուրընկալել էր «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան: Հայտնի դիզայների այցը ոչ միայն ճանաչողական էր, այլ նա Երեւանում անցկացրեց նաեւ վարպետության դաս, իսկ այցն ամփոփվեց փոխգործակցության հուշագրի ստորագրումով՝ «Թոփ մոդել Հայաստան»-ի հետ:

«ԱՅՍ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»

«Իրավունքի» հետ զրույցում «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆՆ ասաց, որ Վլադիմիր Վիկյուի հետ շատ մանրակրկիտ եւ հետաքրքիր քննարկումներ են ունեցել, գտել են համագործակցության եզրեր:

Կբացե՞ք փակագծերը, թե ինչ է ենթադրում իրենից ստորագրված փոխգործակցության հուշագիրը:

— Այսօր մշակութային միջավայրում պակասում է ռուսական բաղադրիչը: Նախատեսում ենք փոխայցեր ունենալ, հետաքրքիր ձեւաչափերով հանդիպումներ, քննարկումներ,  ցուցահանդեսներ, մրցույթներ, նորաձեւության ցուցադրություններ: Այսինքն՝ արվեստի ոլորտում համագործակցության մի ամբողջ փաթեթ է նախատեսվում: Նշեմ, որ հենց այնպես, մեկ օրում չէ որոշվել ստորագրել այս հուշագիրը, իրենք են ուղարկել փաստաթղթի նախնական տարբերակը, մենք ենք մեր առաջարկներն ուղարկել նրանց, վերանայել ենք կետերը միասին եւ արդյունքում այսօր ունենք համաձայնեցված եւ կնքված հուշագիր, որն արդեն իրագործման փուլում է: Սա մեծ ձեռքբերում էր՝ հաշվի առնելով ոլորտում Վլադիմիր Վիկյուի հեղինակությունը: Նա ապրել եւ ստեղծագործել է եվրոպական մի շարք երկրներում, Փարիզում տարիներ շարունակ ցուցադրություններ է ունեցել, բայց նրան հետաքրքրեց մեզ հետ համագործակցությունը:

Ինչպե՞ս կգնահատեք ռուսական պոտենցիալն այսօր՝ դիզայնի, նորաձեւության, մոդելինգի ասպարեզում:

— Չեմ ուզում վերամբարձ եւ մեծ կարծիքներ ասել, որովհետեւ դրա մասնագետը չեմ, բայց ակնհայտ է, որ նրանք մատուցման տեխնոլոգիաներով առաջ են մեզնից: Մենք մի տեսակ հետ ենք մնացել այդ ամենից եւ ընկել ենք ավելի շատ բրենդների հետեւից: Իրենք վաղուց անցել են այդ փուլը: Ամեն դեպքում, այս ասպարեզում ռուսներից սովորելու բան ունենք: Դրա համար աշխատում ենք Հայաստան բերել մեծ ճանաչում ունեցող հայտնի դիզայներների, որոնք մթնոլորտ եւ ճաշակ կփոխեն, հատկապես երեխաների մոտ: Օրինակ, Վլադիմիր Վիկյուի անցկացրած վարպետության դասը ցույց տվեց, որ հնարավոր է անցկացնել մեծ ձեւաչափերով հանդիպումներ, դասախոսություններ, որոնց կմասնակցեն երեխաները: Վերջին տարիներին մոդելինգը Հայաստանում զարգանում է, բայց որոշակի առումով մնում ենք կաղապարված: Սա, իհարկե, նաեւ ազգային մենթալիտետից է գալիս, որ չենք ուզում առաջ նայել, իսկ Ռուսաստանում պրոգրեսիան ակնհայտ է:

«ՄԱՆԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ»

Անդրադառնանք նաեւ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի առաջիկա ծրագրերին: Ի՞նչ նորություններ ունեք:

— Ասոցիացիան բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր ունի: Պատրաստվում ենք մեկնել Դուբայ՝ մասնակցելու «LITTLE MISS & MISTER UNITED WORLD 2023» 21-րդ միջազգային հեղինակավոր մրցույթին: Ունենք հրավերներ եվրոպական խոշոր նորաձեւության ցուցադրություններից, հաջորդ տարվա փետրվարին նախատեսում ենք մեկնել Հարավային Աֆրիկա՝ շատ հետաքրքիր մրցույթի: Այս տարի մասնակցել ենք մի քանի միջազգային նախագծերի. Վրաստանում «WORLD RISING STARS 2023» միջազգային նորաձեւության օրերին, Բուլղարիայում՝ «LITTLE MISS GALAXY 2023» միջազգային մրցույթին: Վերջին մրցույթում նվաճել ենք գլխավոր` Grand Prix մրցանակը: Հրավերները, առաջարկները, նախագծերը շատ են, պարզապես հաճախ չենք բարձրաձայնում, որովհետեւ ոչ բոլոր հրավերներն ու նախագծերին մասնակցելու առաջարկներն ենք ընդունում:

«ՈՐԵՎԷ ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՁԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ, ԻՆՉՊԵՍ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ»

«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ եւս վստահեցրեց, որ Վլադիմիր Վիկյուի հետ համագործակցությունը լինելու է արդյունավետ: «Իրավունքի» հետ զրույցում նա կարեւորեց հատկապես Ռուսաստանի հետ ստեղծվող մշակութային կապերը:

Նորաձեւության, մոդելինգի, դիզայնի ոլորտում ի՞նչ կարող է Ռուսաստանը տալ Հայաստանին:

— Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ ես տեսնում եմ պոտենցիալ մշակութային բոլոր ասպարեզներում էլ ավելի սերտ համագործակցության: Շատ տարբեր երկրներում ենք եղել, բայց լինելով Խորհրդային միությունում կրթություն ստացած մարդ՝ այդպիսի մշակութային առաձգականություն չեմ զգացել, ինչպես` Մոսկվայում, որտեղ մասնակցել ենք նորաձեւության շաբաթվա միջոցառումների, ցուցադրությունների եւ վերադարձել տպավորված: Ի դեպ, այնպես ստացվեց, որ դեռ առանց ճանաչելու Վլադիմիր Վիկյուին՝ իր հավաքածուն հենց մեր երեխաները ցուցադրեցին: Դրանից հետո հրավիրվեցինք մասնակցելու Միջազգային մանկական կոնգրեսին: Այստեղ ամեն ինչ անում են, որ լավագույն երեխաները, ովքեր  ունեն պոտենցիալ, կարողանան դրսեւորվել՝ լինի երաժշտության, նկարչության, նորաձեւության, թե պարի ոլորտում: Այս ամենն այնքան հարազատ էր ինձ: Դրա համար էլ համաձայնեցինք համագործակցել: Իրականում կարծում եմ, անկախ այսօր ստեղծված իրավիճակից, պետք է պահպանել հայ-ռուսական մշակութային հարաբերությունները:

Փաստորեն, «Թոփ մոդել Հայաստան»-ը հայ-ռուսական հարաբերությունները դարձնում է նորաձեւ կամ, այսպես ասած, թրենդայի՞ն

— Ինչու ոչ, բայց այդ հարաբերությունները միշտ է եղել թրենդային: Հայերս ռուսների հետ տարբեր նախագծերում տարիներ շարունակ համագործակցել ենք: Հիմա մի փոքր քչացել են նախագծերը, բայց հուրախություն մեզ՝ Հայաստանում Մոսկվայի օրերին տեսանք շատ ակտիվ եւ լավ միջոցառումներ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում՝ Սյունիքից մինչեւ Արմավիր: Այնպես որ, ակտիվություն կա, պարզապես, գուցե լավ չի լուսաբանվում այդ ամենը: Համենայնդեպս, ինձ հարազատ է ռուսական մշակույթը:

«ԻՄ ՁԳՏՈՒՄՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՅՍ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ ՍԱՀՄԱՆԵՆՔ»

Որքանո՞վ է հայաստանյան մոդելինգը զիջում կամ հավասար ռուսաստանյան մոդելինգին:

— Իմ ձգտումն այն է, որ այս ասպարեզում ավելի բարձր նշաձող սահմանենք, ինչպես ռուսների մոտ է: Ես տեսնում եմ թե՛ մեծ, թե՛ փոքր ռուս մոդելներ, որոնք  անտարբերությամբ, զուտ, կոպիտ ասած՝ հագուստի կախիչների պես  քայլում են պոդիումի վրա եւ իրենց ցույց չեն տալիս, այլ ցուցադրում են հագուստ: Մինչդեռ մեր երեխաները, ինչքան էլ աշխատում ես, իրենց միջից դուրս չի գալիս իրենց ցուցադրելը: Ցուցադրության վերջում մեկ էլ կարող է տեսնես, սրտիկ է անում կամ աչքով է անում, ինչը շատ տգեղ է: Խնդիրն այն է, որ մենք եթե շաբաթական երկու օր ենք նրանց հետ աշխատում, ապա ծնողների գործոնը կա միշտ: Նրանք են հաճախ դրդում երեխաներին, թե՝ այսպես կանես, քեզ այնպես կշարժվես. սա իսկական գլխացավանք է, հատկապես` մրցույթների ժամանակ: Բազմաթիվ մրցույթների ժամանակ ինքս եմ ականատես եղել, թե ինչերի են դրդում մեր մայրիկներն իրենց երեխաներին, որն ընդունելի չէ: 15 տարի է` աշխատում ենք այս ոլորտում եւ քայլ առ քայլ փորձում ենք ինչքան հնարավոր է, գոնե մեզ մոտ այցելող երեխաների մեջ ձեւավորել իրենց թե՛ պոդիումում, թե՛ ամեն տեղ ճիշտ պահելու մշակույթը:

Իսկ Վլադիմիր Վիկյուից բացի, կլինե՞ն էլի հայտնի դեմքեր, որոնց կհրավիրեք Հայաստան, որոնք կանցկացնեն այստեղ վարպետության դասեր:

— Բնականաբար, փորձելու ենք Հայաստան բերել ոլորտի ճանաչված մասնագետների: Ավելին՝ նպատակ ունենք, որ Միջազգային մանկական կոնգրեսը եթե հաջորդ տարի նախատեսված է անցկացնել Մոսկվայում, հաջորդիվ Չինաստանում, հետո, ինչու ոչ, նախատեսենք Հայաստանում անցկացնել: Ինչ վերաբերում է Վլադիմիր Վիկյուին, արդեն հինգ տարի է ճանաչում ենք նրան, բայց ավելի մոտիկից շփվեցինք Միջազգային մանկական կոնգրեսի ժամանակ:  Այս կոնգրեսին մասնակցում էին բազմաթիվ երկրներից պատվիրակություններ, եւ շատ լուրջ աշխատանք էր կատարված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода