ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ. Ռուբինյան Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է Ճշգրիտ հրթիռային հարված. ոչնչացվել է ուկրաինական կարևոր կամուրջը (Տեսանյութ) Իրանն ակտիվորեն մահափորձ է ծրագրում Դոնալդ Թրամփի դեմ. Politico Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի Երկրորդ Բախմուտն ենք ստացել. Ուկրաինական աղբյուր Ուկրաինայում տարբերակներ են քննարկվում պատերազմը դադարեցնելու համար ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` ԱԱԾ տնօրենի ուղեկցությամբ, «Զվարթնոցում» ծանոթացել է սահմանապահների աշխատանքին Պայթյուն Գրոզնիի գազալցակայանում (Տեսանյութ) Հայաստանն անտեսում է ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

Ստոր քայլ էր «Հայաքվե» կոչված հակահայկական ավանտյուրան. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՓՐԿԻՉՆԵՐ» ՆԵՐԿԱՅԱՑՈՂՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՑԱՍՈՒՄԸ ՄԱՐԵԼՈՎ»

— Հրապարակի հարթակում իրենց «Ազգային կոմիտե» հռչակված ներկայացուցիչներից Վազգեն Մանուկյանը վերջին հանրահավաքի ժամանակ անոնսավորում էր, թե մինչեւ հոկտեմբերի 5-ը քաղաքը պետք է եռա: Այսօր արդեն հոկտեմբերի 10-ն է, կոմիտեն չկա, եւ առհասարակ փողոցում ոչինչ տեղի չի ունենում: Ի վերջո, ի՞նչ կատարվեց:

— Իսկ դուք դեռ սովոր չե՞ք, որ այն մարդիկ, որոնք իրենց ամեն անգամ ներկայացնում են «փրկիչներ», հիմնականում զբաղված են ժողովրդական ցասումը մարելով: Վազգեն Մանուկյանն արդեն որերորդ դեպքն է, որ, չգիտես ինչու, որոշում է, որ ինքը պետք է ինչ-որ բան ղեկավարի եւ ամեն անգամ, ինչ ղեկավարում է, նույնքան անգամ էլ տապալում է: Գոնե ես տեսել եմ Վազգեն Մանուկյանին՝ սկսած 1988 թվականից, երբ հայտարարեց, թե «Ղարաբաղ կոմիտե» պետք է լինի: Տեսել եմ նրան 1996 թվականին, երբ միասնական ընդդիմության նախագահի թեկնածուն էր եւ կրկին տապալեց Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ կազմակերպված ցույցերը: Երբ 44-օրյա պատերազմից հետո ձեւավորվեց 16 կուսակցությունների միասնական շարժումը, Ռոբերտ Քոչարյանը որոշեց, որ Վազգեն Մանուկյանը պետք է ղեկավարի այդ շարժումը: Իսկ այս անգամ, կարծես, որեւէ մեկն իրեն չէր հրավիրել, բայց նա եկավ, որոշեց, որ պետք է առաջնորդի ժողովրդական ցասումը եւ արեց այն, ինչ արել էր մինչ այդ բազմակի անգամ: Ձեր նշած այդ կոմիտեի կազմում 5-ից 4-ը մարդիկ են, ովքեր իրենց քաղաքականության, գաղափարախոսության մեջ որեւէ ձեւով չեն տարբերվում Նիկոլից: Նիկոլի ամբողջ էությունը, գաղափարախոսությունն ուղղված է հակառուսական տրամադրություններ ստեղծելուն եւ դրան միտված գործողություններ անելուն: Ռուսաստանին ոչ միայն Հայաստանից, այլեւ տարածաշրջանից դուրս հանելու ճանապարհն է բռնել Նիկոլը՝ իր արեւմտյան տերերի պահանջով: Եվ երբ մոտավորապես նույն հռետորաբանությամբ Վազգեն Մանուկյանն է հակառուսական ելույթներ ունենում հրապարակից, ինչո՞վ է նա տարբերվում Նիկոլից: Հատուկ ուզում եմ ընդգծել այդ կոմիտեում Ավետիք Չալաբյանի դերակատարությունը: Մինչ այս նա կատարեց շատ ստոր քայլ՝ «Հայաքվե» կոչված հակահայկական ավանտյուրան: Ինչով էր այն հակահայկական, այսօր արդեն բոլորն են տեսնում: Չալաբյանի հավաքած ստորագրությունները, թե Արցախը չպետք է լիներ որեւէ այլ պետության կազմում, բերեց նրան, որ Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում:

— Ի դեպ, Ավետիք Չալաբյանը դեռ հույսեր է կապում «Հայաքվեի» հետ, նույն կոմիտեի վերջին հանրահավաքի ժամանակ նա հայտարարում էր, որ հիմա իրենց խնդիրն է, որպեսզի Ազգային ժողովի մեծամասնությանը պարտադրեն ընդունել օրենք, որով կարգելվի Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում:

— Իրենք ոչ թե հույսեր են կապում այդ գործընթացի հետ, այլ այդ գործընթացով բթացրեցին ժողովրդին: Ժողովրդի մեջ ցասում կար, ցանկություն՝ օգնելու Արցախին, բայց իրենք ասացին, թե օգնելու համար պետք է գաք եւ ստորագրեք: Նրանց, ովքեր ստորագրել են, չեմ մեղադրում, որովհետեւ իրենք քաղաքական գործիչներ չեն, այնքանով են մեղավոր, որ չեն լսում մեր հաղորդումները, չեն կարդում մեր հարցազրույցները եւ չեն ուզում իմանալ ճշմարտությունը: Իրենց թվում էր, թե այդ ստորագրությունը դնելով՝ օգնում են Արցախին: Այսինքն՝ ոչ մի բան չես անում, մի հատ ստորագրում ես եւ քեզ զգում ես արդեն մեծ հայրենասեր, որը ներդրում է ունեցել Արցախի փրկության մեջ: Սա էր այն մոլորությունը, որը Չալաբյանը ձեւավորեց մարդկանց մեջ: Իսկ ամենավտանգավորն այն էր, որ այդտեղ գրված էր, թե Արցախը չպետք է լինի որեւէ այլ պետության կազմում: Սա ուղղակի հարված էր Ռուսաստանի հետ կապված այն հույսերին, որ անընդհատ կոչեր էինք անում, որպեսզի Արցախի Ազգային ժողովը դիմի ՌԴ-ին՝ պրոտեկտորատ ստանալու համար: Միտումնավոր Չալաբյանը կազմակերպեց այդ գործընթացը, բազմիցս այդ ընթացքում հայտարարում էինք, որ չի՛ կարելի այդպիսի ձեւակերպումներ տալ: Անգամ եթե դուք ուզում եք ստորագրություն-ստորագրություն խաղալ, ապա վնասակար ստորագրություններ չի՛ կարելի հավաքել: Եվ այսօր մարդիկ չե՞ն հարցնում՝ Չալաաբյան, ինչո՞ւ խաբեցիր, դու այդքան մարդկանց տարար-բերեցիր, հսկայական գումարներ ծախսեցիր, սերտեֆիկատներ էիր տպում եւ այլն, արդյունքում Արցախը ոչ թե եղավ անկախ, այլ դարձավ Ադրբեջանի մաս: Ու հիմա նորից նա գալիս կանգնում է հրապարակում եւ ուզում է ինչ-որ բան ասի՞:

«ՈՎՔԵՐ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԷԻՆ ՆԻԿՈԼԻ ԳԱԼԸ, ՉՊԵՏՔ Է ՓՈՐՁԵՆ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՆՐԱ ԴԵՄ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ»

— Ամեն դեպքում, Վազգեն Մանուկյանն ասում էր, որ ձեւավորված հարթակը իրենց մենաշնորհը չէ, կոմիտեն ազգային հարցը որոշելու մենաշնորհ եւս չունի, 5 հոգով աշխատել չի կարող, պետք է ընդլայնվի։ Կարո՞ղ է կոմիտեն ընդլայնվելու դեպքում որեւէ կերպ կենսունակ դառնալ:

— Մարդիկ, ովքեր ողջունում էին Նիկոլի գալը, չպետք է նորից կանգնեն հրապարակներում եւ փորձեն ղեկավարել նրա դեմ շարժումները: Նույն Անդրանիկ Թեւանյանը ժամանակին, երբ Նիկոլը գալիս էր իշխանության, բավականին ոգեւորված տրամադրություններ էր արտահայտում: Հիմա ի՞նչ է կանգնել հարթակում: Էլի եմ շեշտում՝ ովքեր աջակցում էին Նիկոլին, ովքեր դարձել էին նրա աշխատողները, պաշտոններ էին ստանձնում նրա կառավարությունում, այդ մարդիկ այլեւս ժողովրդի աչքին չպետք է երեւան: Նրանք կա՛մ Նիկոլին հավասար դավաճաններ են, կա՛մ էլ քաղաքականությունից ոչինչ չհասկացողներ, ովքեր, ինչպես իրենք են ասում, խաբվեցին: Եթե առաջին տարբերակն է, թող գնան Նիկոլի կողքը կանգնեն եւ չմոլորեցնեն մեր ժողովրդին, իսկ եթե երկրորդն է, ուրեմն՝ ընդհանրապես հեռու թող կանգնեն եւ թողնեն այն մարդիկ, ովքեր հասկանում են քաղաքականությունից, ժողովրդին ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը ցույց տան: Եթե խաբվեցին, ուրեմն՝ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում, այդ ինչպե՞ս է, որ մենք չենք խաբվել եւ զգուշացնում էինք, որ Նիկոլը գալու է իշխանության, Արցախն էլ հանձնելու է, ՀՀ անկախությունը ոչնչացնելու է, հանձնելու է Թուրքիային: «Իրավունք» թերթում այդ բոլոր հարցազրույցները, ՍԻՄ կուսակցության հայտարարությունները կան: Իսկ շատ քաղաքական գործիչներ խաբվում էին, պաշտոններին կուլ էին գնում, դմփ-դմփ-հու էին անում: Այս օրերին, երբ բավականին ուժեղ էր ժողովրդական ցասումը, Նիկոլն ափալ-թափալ, կիրակի օրով մտավ ուղիղ եթեր եւ դիմեց ուղերձով: Այդ ուղերձի մեջ իր հիմնական ասելիքն ուղղված էր իր տերերին, նրան տվել էին թուղթ, որը պետք է կարդար եւ ասեր, որ Հայաստանը փոխում է իր ռազմաքաղաքական համագործակցության համակարգը՝ հրաժարվում է Ռուսաստանից եւ թեքվում դեպի Արեւմուտք: Հենց այս մասին հայտարարեց եւ պարզ դարձավ, որ ստանձնում է պարտավորություն կատարել հետեւյալ քայլերը՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, հետագայում նաեւ ԵԱՏՄ-ից, հանել ռուսական ռազմաբազան, ռուս սահմանապահներին: Դրանից հետո՝ միանգամից լարումը այդ կոմիտեն սկսեց նվազեցնել: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Նիկոլից պահանջվում էր ասել սա, նա մտմտում էր, իսկ Վազգեն Մանուկյանը ելույթ է ունենում հրապարակում, թե ռուսները թուրքերի հետ են եւ այլն: Նիկոլը հասկանում է, որ եթե ինքը չասի, ապա կասի Վազգենը, եւ որոշում է, որ ավելի լավ է ինքն ասի: Հենց Նիկոլն ասում է, կոմիտեն սկսում է նպատակասլաց նվազեցնել հրապարակի լարումն ընդդեմ նրա: Սա է իրականությունը: Եվ ոչինչ չի փոխվի՝ մինչեւ մենք դուրս չգանք այս համակարգից, որտեղ կռիվը գնում է ոչ թե գաղափարների, այլ աթոռների համար: Իսկ պատվիրատուն մեկն է՝ Արեւմուտքը, որը Թուրքիայի շահերն է առաջ տանում: Կատարողներն էլ իրար հետ կռվում են, թե ով կկատարի պատվերը:

— ԱԺ-ում նախորդ շաբաթ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բավական սուր հարցադրումներ եղան ընդդիմադիր պատգամավորների կողմից: Բայց Փաշինյանն էլ նրանց մեղադրեց հնարավոր բոլոր մեղքերի մեջ՝ սկսած 1918 թվականից մինչեւ մեր օրերը: Որտեղի՞ց այսքանից հետո՝ նրան այսպիսի ինքնավստահություն:

— Ակնհայտ է, նրան իշխանության բերած Արեւմուտքի իր տերերը հավաստիացրել են, որ` քանի կատարում ես մեր բոլոր պահանջները, երաշխավորում ենք, որ կմնաս իշխանության, կլինես անձեռնմխելի դու եւ ընտանիքդ: Իսկ, այսպես կոչված, ընդդիմությունն այլեւս այդպիսի սրությամբ չի դնի հարցերը, որոնք քո դեմ դրված էին այն երկու-երեք օրերի ընթացքում: Այդպես էլ շարունակվում է, ինչպես տեսնում եք, այդտեղից է Նիկոլի ինքնավստահությունը: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի այդ թատրոններին, ուղղակի սրտխառնոց է առաջացնում: Եթե սրանք են մեր ազգի էլիտաները՝ այդ պահվածքով, այդ վարվելակերպով, հիասթափվում ես ամեն ինչից: Երբ այդ «ընդդիմությունը» բացահայտ տեսնում է, որ գործ ունենք դավաճանի հետ, ինչո՞ւ է գնում հարցեր տալիս, մասնակցում նրա հետ հարցուպատասխանի: Դրանով նրանք ճանաչում են Նիկոլին, որպես վարչապետ, ճանաչում են նրա կառավարությունը եւ նրա հետ համագործակում են: Հարց տալը, հարցը լսելը, հարցին պատասխանելը, արձագանքելը, համագործակցության ձեւ է, եւ կապ չունի, որ այդ ընթացքում իրար «տխմար» եք ասում: Դա, պարզապես, թատրոնում դեր է, որը կատարում են: Բազմիցս ասել ենք՝ դրեք մանդատները, դո՛ւրս եկեք, եթե, իսկապես, մտածում եք, որ Նիկոլը դավաճան է եւ այլեւս իրավունք չունի կոչվել ՀՀ վարչապետ, իր մի թայֆան էլ՝ կառավարություն, մյուսն էլ՝ Ազգային ժողով: Ասեք՝ մենք ձեզ որեւէ ձեւով չենք ճանաչում:

— Բայց նույն ընդդիմադիր պատգամավորներն ասում են, որ կառչած չեն մանդատներից, պարզապես, եթե այն վայր դնեն, դրանից, միեւնույնն է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվի…

— Ո՞վ է ասել, որ չի ստեղծվի: Այդ ի՞նչ անգրագետ դրսեւորում է: Քաղաքականությունից չհասկացող մարդիկ գրում են, թե չի ստեղծվի ճգնաժամ, որպեսզի ապահովե՞ն իրենց տաք տեղերը, թե՞ որ, իսկապես, չստեղծեն այն: Ինչպե՞ս կարող է հիմնական ընդդիմություն կոչվող խմբակցությունը, որն ունի 29 մանդատ, դուրս գա Ազգային ժողովից եւ քաղաքական ու խորհրդարանական ճգնաժամ չլինի:

— Բացատրությունը հետեւյալն է՝ երաշխիք չկա, որ նույն քաղաքական ուժերի ընտրացուցակների ներքեւի համարները մանդատ չեն վերցնի՝ փոխարինելով մանդատը վայր դրած պատգամավորներին:

— Կարո՞ղ է այդ ցուցակը ես եմ կազմել, ով կազմել է, թող դիմեն այդ մարդկանց եւ հարցնեն՝ այդ ի՞նչ ցուցակ են կազմել: Եթե իրենք իրենց ցուցակը չեն կարողանում կառավարել, ինչպե՞ս են գալու երկիրը կառավարեն: Եթե չեն կարող ապահովել 50 հոգի մարդ, ովքեր նվիրված են այն քաղաքական կուրսին, որն իրենք հռչակել են, ուրեմն՝ իրենք ընդհանրապես ոչինչ չեն կարող: Ուզում եմ հասկանալ՝ Ազգային ժողովում ցածրորակ շուկայական տեսարաններով թատրոնն ո՞ւմ համար է: Պարզապես, մեր ազգի որակը գցելո՞ւ: Ցույց են տալիս, թե իբր կա՞ ընդդիմություն եւ իշխանություն, իսկ իրականում ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը: Իրականում Հայաստանը չունի իշխանություն, սրանք խամաճիկներ են: Հայաստանը կառավարվում է արտաքին ուժերի կողմից՝ այն նպատակով, որպեսզի քանդվի երկիրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.






ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ. ՌուբինյանՍյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել էՃշգրիտ հրթիռային հարված. ոչնչացվել է ուկրաինական կարևոր կամուրջը (Տեսանյութ)Իրանն ակտիվորեն մահափորձ է ծրագրում Դոնալդ Թրամփի դեմ. PoliticoՊապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է սահմանագոտիԵրկրորդ Բախմուտն ենք ստացել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինայում տարբերակներ են քննարկվում պատերազմը դադարեցնելու համարՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` ԱԱԾ տնօրենի ուղեկցությամբ, «Զվարթնոցում» ծանոթացել է սահմանապահների աշխատանքինՊայթյուն Գրոզնիի գազալցակայանում (Տեսանյութ)Հայաստանն անտեսում է ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՓաշինյանինՌուբինյանը` Թուրքիայի ներկայացուցչին. «Սահմանադրության փոփոխությունը հայ ժողովրդի գործն է» (տեսանյութ)ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետԵՄ 9 երկրներ խոստացել են օգնել Լիբանանի ԶՈւ-ին «Իրականությունը խեղաթյուրելու փորձ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Փաշինյանի ելույթինՍԱՐՍԱՓ. Գրում են, որ ես շուտով կկորցնեմ որդուս, որ մարդ են ուղարկել՝ սպանելու ինձ ու իմ երեխաներին. Ադրբեջանցիները սպառնում են հաշվեհարդար տեսնել հայ գերու կնոջ ու երեխաների հետՔՊ-ականի՝ մաhացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել, գնում է աշխատանքիՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 12-ինՇՏԱՊ. Պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելուն․ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 12-ին ծնվածների համարը օրը ճակատագրական էՈ՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում. Հոկտեմբեր ամսվա աստղագուշակՀռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Լեոյին հայտնում, որ «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին ինքն է մասնակցելուԱնընդունելի է նոյեմբերի 9-ի հայտարարության միայն մեկ կետի վրա շեշտադրում անելը մնացած կետերի խախտված լինելու պայմաններում․ ՓաշինյանԳլուխներդ պատերով տվեք, մաքրվեք. Աստղահոգեբանը զգուշացնում էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 12-ինԸնկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են. Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից ՌԴ ԱԴԾ–ին կարող է տրվել միայն մոնիտորինգի գործառույթ. Փաշինյանը՝ Սյունիքով ճանապարհի մասինՎթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կանՀոկտեմբերի 12-ի աստղագուշակ․․․Ձկներ՝ հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ և արդյունավետ համագործակցության սկիզբԱդրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. ՎարչապետՄայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ ՓաշինյանՎերադարձ դեպի ինքնություն. Հայ Առաքելական Եկեղեցին նշում է ԹարգմանչացՆիկիտա Սիմոնյանը 98 տարեկան էԱզգերի լիգա. Օրվա հանդիպումներԲաքուն երկարաձգել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըԱյսօր ջերմաստիճանը կբարձրանաԱրամ Ա Կաթողիկոսը թեմակալ առաջնորդների հետ քննարկել է Սիրիայի հայկական վարժարանների խնդիրներըԾովը բարձրանալով 4,5 մետրով, երկու ժամում հեղեղում Ֆլորիդայի ափամերձ գոտին (Տեսանյութ)«Հրապարակ». Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մատնում են մտադրությունը. Փաշինյանը «ձեւում է» այն«Փաստ». Ամեն ինչ ուզում են «քպացնել». բայց հասկացել են, որ կարող են «գցել ոտքներին»«Ժողովուրդ». Դեպի Եվրամիություն գնալու ստորագրահավաքը ցանկալի արդյունքներ չի արձանագրում. թվերԶախարյանը՝ հետխորհրդային երկրներից Լա Լիգայում հանդես եկող ամենաթանկարժեք խաղացողների ցանկումԱզգերի լիգա. Գերմանիայի, Ուկրաինայի հաղթանակները, Ադրբեջանի պարտությունն ու այլ արդյունքներ(տեսանյութ)Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ դաշնակիցներին, եթե հարձակվեն նրանց տարածքիցՌուսական բանակը մտել է Նովոսելիդովկա, Գորնյակը և Կուրախովկան մոտենում են շրջափակմանը. Ուկրաինացի զինվորականներ«Հրապարակ». Կրկին զրոյական կետիցՊաշտոնանկ են արվում ռուսամետ պաշտոնյաները. «Հրապարակ»«Փաստ». Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում«Ժողովուրդ». Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարելԱրտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ 77-ամյա տղամարդը մարմնի մոտ 70 տոկոս այրվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода