Iravunk.com | Ատելությունը ոչ մի լավ բանի չի բերում, հատկապես մեզ շատ սեր է պետք. մյուզիքլ՝ Պարոնյանի բեմում
Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Փաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներ Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս Գրիգորյան Ալիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ադրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցում Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամ

Ատելությունը ոչ մի լավ բանի չի բերում, հատկապես մեզ շատ սեր է պետք. մյուզիքլ՝ Պարոնյանի բեմում

Տեսանյութեր

Շեքսպիրյան Ռոմեոն եւ Ջուլիետը մեր օրերում դարձել են Մարիա ու Թոմ եւ վատ շրջապատ ընկել: Դեպքերը զարգանում են Միացյալ Նահանգներում. հերոսները ամերիկացիներ ու պորտուգալացիներ են: Բայց ներկայացման կոնտեքստը նույնքան արդիական է բոլոր ազգերի, այդ թվում՝ մեր իրականության համար: Կիրք ու խելահեղ պարեր, սեր ու սպանություն, հումոր ու ողբերգություն… Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հանդիսատեսին ներկայացավ երկար սպասված մյուզիքլով (մեկ գործողությամբ)՝ «Սիրո պատմություն Նյու Յորքում»:

«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹԵՄԱՆ ՄԵԾ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Ներկայացման մտահղացումը եւ բեմադրությունը ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆՆ է: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ «Սիրո պատմություն Նյու Յորքում»-ը աշխարհահռչակ «Ռոմեո եւ Ջուլիետից» ոգեշնչված ներկայացում է տարբեր աշխարհներից երկու երիտասարդ հոգիների մասին, որոնք սիրահարվում են միմյանց՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց շուրջ պատերազմող ավազակախմբեր են, եւ չկա փոխըմբռնում: Ներկայացման մեջ ներգրավված են ավելի քան 85 հոգի՝ դերասանների, նվագախմբի հետ մեկտեղ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, երաժշտության գործիքավորումը՝ Վահագն Վարդանյանի, խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան, երգերի տեքստերը՝ Գեւորգ Դավթյանի, նկարչական ձեւավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սաֆրոնովա):

«Սա Պարոնյան թատրոնում բեմադրած իմ երկրորդ մյուզիքլն է: «Կոշկավոր կատվից» հետո՝ որոշեցինք մեծերի համար էլ մյուզիքլ բեմադրել եւ ընտրեցինք այնպիսի գործ, որը հանրությանը հայտնի է. հիմքում «Ռոմեո եւ Ջուլետ» պատմությունն է: Հատկապես կարեւորում եմ այն, որ մյուզիքլում բոլոր երգերը հայերեն են հնչում:  Ճիշտ էր այդպես, որովհետեւ աշխարհի ցանկացած երկում, երբ արվում է մյուզիքլ, այն հնչում է հենց այդ երկրի լեզվով, հետեւաբար` ինչո՞ւ չլիներ մեր մյուզիքլը հայերեն, ինչը շատ լավ հնչում է եւ սիրուն է», - նշեց բեմադրիչը:

«Սիրո պատմություն Նյու Յորքում» ներկայացման գլխավոր հերոսուհի Մարիա՞ն էր ավելի դժբախտ կամ բախտավոր, թե՞ Շեքսպիրի Ջուլիետը, որն իր սիրեցյալի հետ լքեց աշխարհը, այս հարցին Սամսոն Մովսեսյանը բազմաբովանդակ պատասխան տվեց՝ պահելով մյուզիքլի կուլմինացիայի ինտրիգը հանդիսատեսի համար եւ թողնելով, որ յուրաքանչյուրն ինքնուրույն այդ համեմատությունն անի:

«Չեմ կարող ասել: Ի տարբերություն Ջուլիետի՝ Մարիան ուղղակի այսօր է ապրում, ոչ թե Շեքսպիրի ժամանակներում: Ներկայացման թեման, իրադարձություններն էլ, ինչ կատարվում են այս գործում, մեծ կապ ունեն այսօրվա մեր իրականության հետ, որում ապրում ենք: Ներկայացման ասելիքն այն է, որ ատելությունը ոչ մի լավ բանի չի բերում, միայն սերը կարող է փրկել աշխարհը, որը հատկապես մեզ շատ է պետք», - շեշտեց Ս. Մովսեսյանը:

«ԿԱՐԾՐԱՏԻՊ ԿԱ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԴՐՍԻՑ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵՆ»

Մյուզիքլը համեմված է թեժ պարերով՝ բեմադրող պարուսույց ԱՐՏՅՈՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ շնորհիվ: Նա թերեւս կոտրեց այն կարծրատիպը, թե որակյալ մյուզիքլ ստանալու համար՝ դրսից պետք է հրավիրվեն խորեոգրաֆներ:

«Իսկապես, այդ կարծրատիպը կա, որ պետք է անպայման դրսից մասնագետներ հրավիրվեն: Բայց կարծում եմ՝ Երեւանում բավականին տաղանդավոր բեմադրող պարուսույցներ կան: Ուղղակի, պետք է ստեղծել այդ հնարավորությունները, հարթակ տրամադրել, որտեղ կկարողանան աշխատել, եւ վստահ եմ, որ կստանանք էլ ավելի լավ ներկայացումներ», - նշեց Ա. Գեւորգյանը եւ պատմեց այն բարդ աշխատանքի մասին, որտեղ ոչ միայն պարողներն են ներգրավված, այլեւ` նվագախումբը, երգչախումբը, դերասանները:

«Բավականին մեծ մասշտաբ էր: Պետք էր գտնել այն ոսկե միջին աշխատելու ձեւը, որպեսզի կարողանայինք բոլորին միաձուլել մեկ գաղափարի շուրջ ու ստանալ որակյալ արդյունք», - անկեղծացավ բեմադրող պարուսույցը եւ ասաց, որ ինքն անձամբ այսպիսի մեծ մասշտաբային մյուզիքլում դեռ չէր աշխատել:

«Մանկական «Կոշկավոր կատուն» մյուզիքլում եւս աշխատել եմ Սամսոն Մովսեսյանի հետ, բայց այս քանակի ժողովրդի հետ մեկ բեմում աշխատելն ինձ համար առաջին անգամ էր: Գուցե հավաքական ուժերով նման մասշտաբի մյուզիքլներ եղել են, բայց ամբողջովին մեր ներուժով իրականություն դարձնելը, կարծում եմ՝ առաջին անգամ էր: Հույս ունեմ, որ շարունակական կլինի՝ ոչ միայն մեր թատրոնում, այլ նաեւ մնացած բոլոր թատրոններում», - նշեց մեր զրուցակիցը:

«ՄԱՐԻԱՆ ԽԱՌՆՎԱԾՔՈՎ ԼԱՏԻՆԱԱՄԵՐԻԿՈՒՀԻ Է՝ ԷՄՈՑԻՈՆԱԼ, ԿՐՔՈՏ, ԲԱՅՑԵՎ ՋՈՒԼԻԵՏ Է»

Ինչո՞ւ Ջուլիետն ինքնասպան եղավ Ռոմեոյի կողքին, նույնկերպ չվարվեց «Սիրո պատմություն Նյու Յորքում» մյուզիքլի գլխավոր հերոսուհին՝ Մարիան, սպանված Թոմի դիակի առաջ կանգնած, հետաքրքրվեցինք դերակատար օպերային երգչուհի ՆՈՒՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:

«Պարզապես, հանդիսատեսը չգիտի, թե վերջում ինչ է լինում իր հետ: Այո՛, Թոմին մահացավ, իսկ Մարիան ասում է, որ սիրելու է իրեն միշտ: Արդյոք հետո նա ինքնասպան չի լինում, չգիտենք…»,- ընդգծեց Մարիայի դերակատարը:

Հարցին, թե՝ փաստորեն, սիրո բոլոր պատմությունները նույն ավա՞րտն են ունենում, Ն. Գրիգորյանը հույս հայտնեց, որ՝ ոչ:

«Հուսով եմ՝ սիրո բոլոր պատմությունները լավ ավարտ են ունենում, եւ սա ընդամենը «Ռոմեո եւ Ջուլիետ» պատմությունն է, որը ներկայացնում ենք Մարիայի եւ Թոմի միջոցով», - ասաց գլխավոր հերոսուհին, միեւնույն ժամանակ շեշտելով, որ Մարիան, որքան էլ նման է Շեքսպիրի Ջուլիետին, բայց նաեւ իր մեջ ունի շատ ուրիշ բնավորության գծեր:

«Մարիան խառնվածքով լատինաամերիկուհի է՝ էմոցիոնալ, կրքոտ, բայցեւ Ջուլիետ է, որը սիրահարված է ու, ինչպես ասում են, գտնվում է 10-րդ երկնքում: Բավականին հետաքրքիր է մարմնավորել այս կերպարը, որովհետեւ բարդությունները հաղթահարելը շատ հաճելի է»,- մանրամասնեց նա:

Ի դեպ, Նունե Գրիգորյանը, լինելով օպերային երգչուհի, արդեն 9 տարի է աշխատում է նաեւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ մյուզիքլի ժանրում սա իր առաջին ելույթն է:

«Խաղացել եմ օպերետներում, բայց մյուզիքլում սա իմ առաջին դերն էր, որը բավականին բարդ էր: Օպերետներից շատ է տարբերվում մյուզիքլը, բայց շատ հաճելի է», - նշեց մեր զրուցակիցը եւ պատմեց, որ մյուզիքլի փորձերը շատ բուռն են ընթացել:

«Ունեինք ե՛ւ պարային հատվածներ, որոնք շատ հագեցած էին, ե՛ւ նվագախմբի հետ աշխատանք, որը շատ բարդ էր, որովհետեւ ստեղծագործությունն իրականում շատ մեծ կազմով նվագախմբի համար է գրված եւ իրականություն դարձնել այսքան փոքր կազմով, շատ բարդ էր: Փորձերն ընթանում էին առավոտյան, անգամ ամռան շոգին մենք աշխատում էինք, որպեսզի հասցնենք հանդիսատեսին մատուցել ճիշտ, գեղեցիկ, հիանալի մյուզիքլ: Փառք Աստծո, կարողացանք հաղթահարել»,- եզրափակելով խոսքը՝ գոհունակությամբ արձանագրեց Նունե Գրիգորյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода