Iravunk.com | Կատարյալ ապուշները շատ-շատ են, երջանիկ ապուշներն՝ առավել եւս, բայց կան նաեւ վտանգավոր ապուշներ. Նալչաջյան
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյանխ Ապրիլի 27. Օրվա խորհուրդ Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպա Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)

Կատարյալ ապուշները շատ-շատ են, երջանիկ ապուշներն՝ առավել եւս, բայց կան նաեւ վտանգավոր ապուշներ. Նալչաջյան

Մշակութային

Դեռեւս 20-րդ դարում համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորներից Պյոտր Չարդինին (Ռուսաստան), Սալվատորե Ավերսանոն (Իտալիա), Ժորժ Լամպենը (Ֆրանսիա), Ակիրա Կուրոսովան (Ճապոնիա), Ալան Բրիջեսը (Մեծ Բրիտանիա), Մանի Կաուլը (Հնդկաստան) եւ այլք էկրանավորում էին ռուս գրող Ֆյոդոր Դոստոեւսկու մեծ պահանջարկ ունեցող «Ապուշ»-ը վեպը: Թվում էր, թե 21-րդ դարում այլեւս կարիք չի լինի անդրադարձ կատարելու մարդկության այս տեսակին, բայց միայն թվում էր: 1994 թվականին գերմանացի ռեժիսոր Սաշա Գեդեոնն իր ֆիլմով ազդարարեց «Ապուշի վերադարձը»: Իսկ Տիգրան Նալչաջյանն արդեն նոր դարում եւ մեր օրերում էկրանավորեց  «Կատարյալ ապուշը»՝ փաստելով, որ այս տեսակը ոչ միայն չի վերացել, այլ նաեւ կատարելագործվել է: Միայն թե ֆիլմը ոչ թե Դոստոեւսկու վեպի հիման վրա, այլ ժամանակակից մոտեցումներով, իր յուրատեսակ սցենարով ու ռեժիսուրայով:  «Կատարյալ ապուշը» հայկական նոր կատակերգություն է, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսն անընդհատ ընկնում է անհավանական արկածների մեջ՝ հայտնվելով քաղաքում կատարվող իրադարձությունների կիզակետում։ Ֆիլմի հումորով համեմված կարեւոր մեսիջների եւ տողատակերի մասին «Իրավունք»-ը զրուցել է  «Կատարյալ ապուշի» սցենարի հեղինակ եւ ռեժիսոր, պրոդյուսեր, գլխավոր դերակատար ՏԻԳՐԱՆ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ:

«ՈՎՔԵՐ ՆՐԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՊՈՒՇ, ԳՈՒՑԵ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՊՈՒՇ ԵՆ»

Երբ սկսեցիք բարձրաձայնել  «Կատարյալ ապուշը» ֆիլմի մասին, սոցցանցերում շատերը համոզված էին, որ այն ունի քաղաքական ենթատեքստ, ավելին՝  «Կատարյալ ապուշին» ճանաչում են: Իսկ իրականում ո՞վ է նա:

— Իրականում կատարյալ ապուշները շատ-շատ են, երջանիկ ապուշներն՝ առավել եւս։ Իհարկե, կան նաեւ ավելի վտանգավոր ապուշների կատեգորիաներ։ Սակայն, մեր ֆիլմում կատարյալ ապուշ անվանում են Տիգրիսին, որին ես եմ մարմնավորում, թեպետ հանդիսատեսը երբ տեսնի ֆիլմը, ապա անպայման հարց կառաջանա, թե ով է ավելի ապուշ՝ Տիգրի՞սը, թե՞ մյուսները, ովքեր նրան անվանում են ապուշ գուցե շատ ավելի ապուշ են, քան նա։ Դա թողնենք հանդիսատեսի դատին։

Յուրաքանչյուր հումորի տակ թաքնված է մեծ ճշմարտություն կամ կես ճշմարտություն, ո՞րն է ֆիլմի մեսիջը` ուղղված «ապուշ կտրած» քաղաքին:

— Ֆիլմն առաջին հերթին կատակերգություն է՝ հանդիսատեսի համար ժամանց ապահովելու նպատակով։ Սակայն, ֆիլմի գլխավոր մեսիջը բարությունն է, քանի որ Տիգրիսը փորձում է փոխել աշխարհը դեպի լավը եւ հանել մարդկանց միջից չարությունը, որի հետեւանքով շարունակ հայտնվում է արկածների մեջ եւ քաղաքում կատարվող իրադարձությունների կիզակետում։ Կարող եմ վստահ ասել, որ ֆիլմն ունի դաստիարակչական բնույթ, եւ այն կարող են դիտել բոլորը ու պետք է դիտեն բոլորը։

«ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՐԵԿՑԱՆՔՆ Է ՊԱԿԱՍՈՒՄԱՅԴ ԲԱՑԸ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆՔ»

Անդրադառնանք նաեւ դերասանական կազմին, բավական հետաքրքիր աստղաբույլ է ընտրված ֆիլմի համար: Ի՞նչ կպատմեք նկարահանումների մասին, եւ ի՞նչ էր կատարվում տեսախցիկներից այն կողմ:

— Շատ տաղանդավոր դերասաններ ունենք ֆիլմում, ովքեր նվիրված աշխատել են եւ մարմնավորել են հիշվող կերպարների։ Վստահ եմ, որ հանդիսատեսը ֆիլմում կգտնի իր համար սիրելի կերպարներ, եւ անգամ մեջբերումներ կանեն ֆիլմից, քանի որ շատ հետաքրքիր դիալոգներ կան։ Ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Արման Ղազարյանը, Վահագն Գալստյանը, Արթուր Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Սերգեյ Սարգսյանը, Կրիստինա Հովակիմյանը, Մելսիդա Հակոբյանը, Սեպուհ Ապիկյանը եւ այլ տաղանդավոր դերասաններ։

Հումորը` հումոր, բայց Ձեր բոլոր ֆիլմերն ունեն ուսուցողական բնույթ, հատկապես պատանիներին ուղղված: Ի՞նչ է պակասում աճող սերնդին այսօր ճիշտ դաստիարակելու համար:

— Կարծում եմ՝ բարությունն ու կարեկցանքն է պակասում։ Իսկ այդ բացը պետք է լրացնենք յուրաքանչյուրս, անգամ եթե կարող ենք ազդել թեկուզ մեկ հոգու վրա։ Այս ֆիլմը, կարծում եմ, իր լուման կունենա այդ շատ կարեւոր գործում։

«ԻՄ ՄԱՐՄՆԱՎՈՐԱԾ ԱՊՈՒՇԸ ԴՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐ Է, ՍԱԿԱՅՆ ՆԱ ՄԻԱԿ ԱՊՈՒՇԸ ՉԷ»

Կատարյալ սարկազմ է այն, որ գլխավոր հերոսը «Կատարյալ ապուշն» է, գուցե շեղվում եմ ֆիլմից, բայց Դուք լինելով լեգենդար հոգեբաններ Նալչաջյան ընտանիքից, գուցե ունեք այդ պատասխանը՝ ինչո՞ւ հակահերոսները դարձան հերոսներ, ինչո՞ւ է հանրությունը հանդուրժում մի իրականություն, որը գրքերում, ֆիլմերում միշտ եղել է ծաղրի առարկա ու քննադատվել է:

— Այո, մենք աբսուրդի ժամանակներում ենք ապրում։ Անհասկանալի եւ տրամաբանությունից դուրս բաներ են կատարվում։ Սակայն, ամեն ինչին բացատրություն կա, քանի որ տեխնոլոգիաներն իրենց գործն անում են, եւ ամբոխին կառավարելը դառնում է էլ ավելի հեշտ ու հասանելի։ Մեկ հոգու ինչ-որ բան համոզելը շատ ավելի դժվար է, քան մարդկանց խմբին։ Իմ մարմնավորած ապուշը դրական կերպար է, սակայն նա միակ ապուշը չէ, կան բացասականները, որոնք ներկայացվում են հումորի քողի ներքո։ Այս պարագայում կարող եմ շեշտել, որ կա որոշակի անալոգիա Դոստոեվսկու «Ապուշի» հետ՝ գաղափարական եւ փիլիսոփայական իմաստով, բայց ոչ սյուժետային։

Ֆիլմում հետաքրքիր արտահայտություն կա՝ «եկել է գյուղացի Համբոյի ժամանակը, եւ բոլորդ համբոներ եք»:  «Կատարյալ ապուշը» ֆիլմում կլինի՞ պատասխան, թե այս արտահայտության վերջն ի՞նչ է լինելու:

— Եկեք այս վերջին հարցին չպատասխանեմ, քանի որ թրեյլերի այդ հատվածը բազմաթիվ հարցեր է առաջացրել, եւ չեմ ուզում բացել սյուժետային փակագծերը։ Թող հանդիսատեսը դա տեսնի կինոթատրոնի էկրանին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода