Փոխարժեք: $ , ,
Ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող ադրբեջանցու՝ Երևանում նկարահանած տեսանյութը 2017 թվականի է. ԱԱԾ Զալուժնին մերժել է կամավոր հրաժարական տալու Զելենսկու պահանջը. Ուկրաինական աղբյուր Նունե Հախվերդյանն ընտրվեց ՀՌՀ անդամ Covid-ի նման «առեղծվածային նոր չինական վիրուսն» արդեն Ռուսաստանում է Եղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ, մասնակցելու է Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանը Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ. «Ռիբար» ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին Զարթնեք. Արցախցի գեներալը նոր վտանգի մասին է զգուշացնում Բաքվում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարները․ մանրամասներ Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպամել հանգստությունն ու հավասարակշռությունը. դեկտեմբերի 6-ի աստղագուշակ

Արցախյան կուլմինացիա. պայքար իշխանության համար եւ հակառուսական հարձակումներ

Ներքաղաքական

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հերթական անգամ ակտիվացել է՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Ներկայիս ընդդիմությունը մեղադրում է Փաշինյանին Արցախը հանձնելու մեջ, իսկ Հայաստանի իշխանությունը բոլոր սլաքներն ուղղում է դեպի Մոսկվա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը։ Նա մատնանշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը սկսեցին ամեն օր անհնազանդության գործողություններ իրականացնել՝ փակելով փողոցներ ու ճանապարհներ, հանրահավաքներ անցկացնել՝ հանրապետությունում իշխանափոխության պահանջով։

«ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 19-ից փողոցային բողոքի ցույցերն ակտիվացան։ Այդ ագրեսիայի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, իսկ բնակչությունը ստիպված դարձավ գաղթական։ Եվ հիմնական հարցն այն է, թե ինչպես այս ամենը հնարավոր դարձավ, եթե Ղարաբաղում կան ռուս խաղաղապահներ»,- նշեց Ղուկասյանը։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը դադարեցվեց բացառապես հիմնական միջնորդի դեր ստանձնած ՌԴ ջանքերի շնորհիվ։ Ինչպես հիշում ենք, ռազմական գործողությունները դադարեցվեցին նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, որից հետո ԼՂ-ում կայունությունն ապահովել են ռուս խաղաղապահները։ Թվում էր, թե իրավիճակը, չնայած որոշակի դժվարություններին, գնում է դեպի կայունացում, բայց Հայաստանի կառավարության անհեռատես քաղաքականությունը հիմք դարձավ Արցախի եւ ՀՀ ներկայիս անախորժ իրավիճակի համար։

«Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն սկսեց ձգվել դեպի արեւմտյան հարթակներ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ ԵՄ-ն ստեղծեց, այսպես կոչված, բրյուսելյան ձեւաչափը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Շուտով Բրյուսելի հարթակին ավելացվեց հանդիպումների վաշինգտոնյան ձեւաչափը, ինչը հակամարտության կարգավորման մոտեցումներում հանգեցրեց մեծ բացի: Եթե ​​Արեւմուտքը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում էր միայն նրանում, որ Արցախն ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանին, միայն թե ռուս խաղաղապահները հեռանան Արցախից, որի հիմքով ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ կգեներացվեն, ապա Մոսկվան պաշտպանում էր հետեւյալը՝ կարգավիճակի հարցը թողնվի ապագային, ինչը թույլ կտար հայ բնակչությանը մնալ Ղարաբաղում եւ խուսափել այսօրվա աղետից: Սակայն Փաշինյանը եւ իր թիմը գնացին մի ճանապարհով, որը ակնհայտորեն չէր բխում ՀՀ եւ ԼՂ շահերից՝ ընտրելով հակամարտության լուծման արեւմտյան տարբերակը։ Միեւնույն ժամանակ, Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունեց Ալիեւի հետ համատեղ համաձայնագիրը։ Եվ այս քայլով Փաշինյանը ոչ միայն չեզոքացրեց նոյեմբերի 9-ի Եռակողմ պայմանագիրը, այլեւ զգալիորեն թուլացրեց հայկական կողմի դիրքերը հակամարտության կարգավորման գործընթացում՝ Ռուսաստանին թողնելով առանց հնարավորության ինչ-որ կերպ աջակցելու ԼՂ հայերին իրենց պայքարում։ Փաստացի, Փաշինյանը ԼՂ բնակչության պայքարի նշաձողը կարգավիճակից իջեցրեց մինչեւ ԼՂ բնակչության անվտանգության մակարդակին»,- նշեց Ղուկասյանը։

Այս ամենի ֆոնին հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ, ըստ Ա. Ղուկասյանի, սկսել են արագ թափ հավաքել։ Փաշինյանի իշխանության գալուց հետո նա անմիջապես սկսեց հակառուսական քաղաքականություն վարել եւ ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական հայտարարություններով հանդես գալ, սակայն 2020թ.  պատերազմից հետո իրավիճակը էլ ավելի սրվեց բազմաթիվ հայ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ հակառուսական հարձակումների առումով. Փաշինյանն ու իր թիմը սկսեցին ՌԴ-ին մեղադրել բոլոր անախորժությունների մեջ: Քաղաքագետը մասնավորապես հիշեցրեց, իշխանության հանդես գալն ընդդեմ ՀԱՊԿ-ի, հրաժարվելով դրանից եւ ընդունելով ԵՄ քաղաքացիական առաքելությունը։

«Փաշինյանն ու իր կառավարությունն այսօր պատրաստվում են վավերացնել, այսպես կոչված, Հռոմի ստատուտը, որը ենթադրում է ՌԴ նախագահի ձերբակալություն, անցկացվում են հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ, բայց միեւնույն ժամանակ Երեւանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից։ Հռոմի ստատուտի վավերացումը մեզ ոչինչ չի տա, միայն հայ-ռուսական հարաբերությունների խզում. դա վտանգավոր արկածախնդրություն է: Ավելին, սա ոչինչ չի տա Ադրբեջանի մասով, քանի որ իշխանությունը ներկայացնում է, թե դա, իբր, պատժի գործիք է։ Եվ դա մեզ միայն կկանգնեցնի նոր մարտահրավերների առջեւ՝ նոր խնդիրներ ստեղծելով Ռուսաստանի հետ։ Այս արկածախնդիր քաղաքականությունը տանում է դեպի աղետ»,- շեշտեց նա:

Քաղաքագետի գնահատմամբ՝ ՀՀ ղեկավարությունը իշխանության եկավ նախորդ իշխանությունների դեմ հասարակության համախմբման ֆոնին, սակայն այժմ այդ տեխնոլոգիաները չեն գործում, եւ իշխանությունները որոշեցին իրենց սխալների համար մեղադրել Մոսկվային։

«Հակառուսական քաղաքականությունը Փաշինյանի համար գործիք է անձնական իշխանությունը պահելու համար, իսկ այդ ընթացքում տուժում են հայկական շահերը: Այս քաղաքականության պատճառով մենք արդեն կորցրել ենք Արցախը, իսկ ՀՀ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ», - ասաց Ա. Ղուկասյանը:

Ղուկասյանը ենթադրեց, որ Փաշինյանը ապավինում է Արեւմուտքին, որը վստահեցրել է, որ զիջումներից հետո ճնշում կգործադրեն Բաքվի վրա, սակայն Արեւմուտքի անձնական բարեկեցության հարցերն ավելի կարեւոր են դարձել, քանի որ Արեւմուտքը սկսել է ստանալ ադրբեջանական գազը եւ արդյունքում Փաշինյանն ու հայկական շահերը մնացին առանց ոչնչի: Այսօրվա հակառուսական տրամադրությունների առաջացումը ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար, կարծում է Ղուկասյանը, քանի որ աշխարհում ոչ մի երկիր փաստացի չի աջակցել Ղարաբաղին եւ ՀՀ-ին։ Փաշինյանի գործողությունները հանգեցրին այսօրվա իրավիճակին Արցախում, որտեղ զոհվեցին նաեւ ռուս խաղաղապահներ:

«ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները հեռացել են Եռակողմ հայտարարությունից եւ ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ հասկացնելով, որ ամեն ինչում մեղավոր է հենց հայկական կողմը։ Իրադարձությունների հետագա զարգացումները կախված են այն քաղաքականությունից, որը վարելու են ՀՀ իշխանությունները, սակայն ընտրված ուղղությունը ակնհայտորեն չի տանում այն​​տեղ, որտեղ կան հայկական շահեր»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է հասարակության շրջանում անընդհատ քննարկվող ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալու հեռանկարին, Ղուկասյանը նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ից կամ անվտանգության այլ համակարգերից հստակ առաջարկներ չի ստացել։ ՀԱՊԿ-ը գուցե ամենաիդեալական կազմակերպությունը չէ, բայց եթե Երեւանը գնա նման անհեռատես քայլի, ապա Հայաստանը կմնա օդում առանց անվտանգության նոր համակարգ ձեռք բերելու, ինչը պարզապես աղետ է մեր երկրի համար, հատկապես նման տարածաշրջանում։


Ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող ադրբեջանցու՝ Երևանում նկարահանած տեսանյութը 2017 թվականի է. ԱԱԾԶալուժնին մերժել է կամավոր հրաժարական տալու Զելենսկու պահանջը. Ուկրաինական աղբյուրՆունե Հախվերդյանն ընտրվեց ՀՌՀ անդամCovid-ի նման «առեղծվածային նոր չինական վիրուսն» արդեն Ռուսաստանում էԵղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ, մասնակցելու է Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանըՍիրիահայ հայրենադարձները, 1964Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ. «Ռիբար»ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ ՄարաբյանինԶարթնեք. Արցախցի գեներալը նոր վտանգի մասին է զգուշացնումԲաքվում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարները․ մանրամասներՕրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպամել հանգստությունն ու հավասարակշռությունը. դեկտեմբերի 6-ի աստղագուշակՀանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրևՈւՂԻՂ. Փաշինյանը ԱԺ-ում է. պետբյուջեի քննարկումները շարունակվում ենՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 6Տեսանյութը նկարահանել է Բաքվի մեր հարեւան Արտյոմը. Նավակը Ճոճողի բացառիկ խոստովանությունը«Մեծ վտանգ կա, որ Ուկրաինան կպարտվի». Զելենսկու վարչակազմի ղեկավար«Հրապարակ». Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին«Իրավունք». «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում»Կիմ Չեն Ինը լացացրել է կորեացի կանանց (Տեսանյութ)ԱՄՆ հեգեմոնիայի ավարտի նոր նշանը«Հրապարակ». Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը«Ժողովուրդ». Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվումՈւկրաինական հակահարձակումը ԱՄՆ-ի ամենամեծ ռազմավարական սխալ հաշվարկներից մեկն է. BildԱրևմտյան պաշտոնյաներն ու լրագրողները հանրությանը պատրաստում են Կիևի անխուսափելի պարտությանը. InfoBRICSԻՆՉՊԵՍ ՏԱՊԱԼՎԵՑ ԲԱՔՎԻ ՍԱԴՐԱՆՔԸՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԶԱՐՄԱՆՔ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ԲԱՄԲԱՍԱՆՔՆՈՒՅՆ ՓՈՑԽԸ ԵՐԻՑՍ ՏՐՈՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸՄասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը. Գևորգ ԳևորգյանՄենք պարտավոր ենք խաղաղություն մուրացողներին ցույց տալ պատմության աղբամանը. Աշոտ ԱնդրեասյանԴասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ. ԴեմոյանԱնդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան«Հայաքվեի» տխրահռչակ ավարտըՄաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.comՏիկնիզյանը և Հարությունյանը` ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի ՎիբորնիԳյուղացիները չեն պատրաստվում համակերպվելՀայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության մեջ. ՀԲՖ նախագահ«Ինտերի» մարզական տնօրենը` Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու մասինՎլադիմիր Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է ՄոսկվաՎերամիավորման որոշումն այսօր նույնչափ արդիական է, որքան 1989 թվականին էր. Ալավերդյան«Դեմոկրատիա» ասվածը զուտ մեր նման պետություններին ճնշելու համար էր. Մարգարիտ ԵսայանՊարզվեց, որ իշխանությունների համար Նիկոլ ասելը վիրավորական էԻ՞նչ գույներով զարդարել 2024 թվականի տոնածառը`ըստ Կենդանակերպի նշանՎաշինգտոնը Կիեւին մինչեւ տարեվերջ ժամանակ տվեցՖրանսիական «տանիքին» երեւի արդեն Նիկոլն էլ չի հավատումԻնչպես է ադրբեջանական «էկոահաբեկիչը» հայտնվել Երևանի Կոմիտասի պողոտայում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода