Իրականացվող ցեղասպանությունը Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթիվաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻհետ:
— Պարոն Սահակյանց, Արցախի հանդեպ ՀՀ իշխանության վերաբերմունքն ինչպե՞ս կմեկնաբանեք:
— Այդ կարծիքը ձեւավորվել է դեռեւս 2008 թվականի մարտի 1–ին, երբ ներկայիս ՀՀ իշխանության ղեկավարը գոռում էր՝ «Մենքմեր քաղաքը պետք է ազատագրենքղարաբաղցի տականքներից»: Դրանով ամեն ինչ ասված է: Նրանք այսօր ի կատար են ածում այն, ինչի մասին փաստացի ասվում էր:
— Արցախն իր լինելության համար կռիվ է տալիս թուրքի հետ միայնակ, բայց այդ պայքարին ՀՀ–ն մնաց ձեռնպահ: Սա Դուք ինչպե՞ս կանվանեք:
— Դավաճանություն, ուրիշ բացատրություն չկա: Ցավոք սրտի, Արցախը դավաճանվել է բոլորի կողմից: Բոլոր այն ուժերը, որոնքունեին հնարավորություն փրկելու այն փոքրիկ հատվածը, ինչ–որ մնացել է, չարեցին: Ըստ երեւույթին, իրենց ձեռնտու էր այն, ինչ–որ կատարվում էր Արցախում: Մենք այսօր դավաճանված, լքված ենք ամբողջ աշխարհի կողմից: Եվ առաջին օգնություն ցուցաբերող ՀայաստանիՀանրապետությունն առաջինը դավաճանեց Արցախին:
— Կան կարծիքներ, որ Հայաստանի վարած հակառուսական քաղաքականության հետեւանքն էր նաեւ այն, ինչ եղավ…
— Ես այս հարցին երկու կողմից եմ նայում: Առաջին՝ հակառուսական քաղաքականությունը վարել է Ռուսաստանի ծախված էլիտան: Այսինքն՝ հակառուսականությունը, որն այսօր կա մեր երկրում, դա պատճառն է նաեւ Ռուսաստանի հակառուսական, հակապետական գործունեության: Եթե վաճառված են մերմոտի տարբեր ուժեր, քաղաքական գործիչներ, ապա նույն պատկերը տեսնում ենք Ռուսաստանում:
–Ամեն դեպքում, այս իրավիճակումՓաշինյանի կինը գնաց Ռուսաստանի թշնամի պետության նախագահի հետ հանդիպման, սա ճի՞շտ քայլ էր:
— Իհարկե, չի կարելի այդպես վարվել, եւ դա չի քննարկվում: Սա այն պահն է, երբ տեսնում են, որ դու անողնաշար ես: Եվ դա վերաբերում է բոլոր երկրներին: Երբ դու անողնաշար ես եւ քեզանից ոչինչ չես ներկայացնում, իրենք գնալու եւ պայմանավորվելու են քո թշնամիների հետ: Իսկ ներկայիս իշխանությունն ամբողջ հինգուկես տարվա ընթացքում գնացել է նրան, որ մաքսիմալ թուլացնի մեր բոլոր դիրքերը, իջեցնի մեր ստատուսը: Եվ որպես գործոն՝ հիմա վերացնելու պրոցեսն է կատարում: Դրա համար էլ բոլոր այն ուժերը, որոնք այսօր պայքարի մեջ են, նախընտրում են ուժեղի կողմը: Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվողցեղասպանությունը Նիկոլ Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է:
— Արցախում բենզալցակայանի պայթյունը, ըստ Ձեզ, պատահականությո՞ւն էր:
— Որքանով տեղյակ եմ, այդ բենզատարը եկել էր Ադրբեջանից: Դա պատահականություն չէր, այլ հերթական ահաբեկչությունն էր: Դրանով Ադրբեջանը մուռ հանեց Արցախի հայությունից, եւ դա գենոցիդի դրսեւորումներից մեկն էր, ինչը շարունակվելու է:
— Ամեն ինչ կորցրած արցախցին արդեն տեղափոխվում է ապրելու Հայաստանում, որտեղ արդեն հայաստանցի–արցախցի ներքին տարաբաժանումը նոր թափ է առնում: Ի՞նչ կասեք այս մասին:
— Այդ քաղաքական բախումների անոնսը տվել է Նիկոլ Փաշինյանը: Եվ ինքն է քարոզ տանում, որ ամեն ինչի պատճառը արցախցիներն են եւ Արցախն է … ՔանիՆիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է, այդ քարոզը տանելու է: Եվ եթե նույնիսկ նա հեռանա էլ, գտնվելու է ինչ–որ զանգված, որ ամեն ինչում մեղադրելու է Արցախին: Այն Արցախին, որին հենց ինքն էլ դավաճանել է:
— Այսօր շատ է խոսվում, որ մենք թույլ ենք, չունենք զենք, Արցախը տանք, որ պատերազմ չլինի…Արդյո՞ք մեր նման հաղթանակած ազգին հարիր է նման կերպ ներկայացնելը:
— Դա ծրագիր է: Եվ այն սարսափ վիճակը, որ հիմա կա, շարունակվելու է: Կա մեկ ծրագիր՝ Հայաստանի մասնատումը, որըՆիկոլը պետք է հասցնի իր ավարտին՝ թաքնվելով կեղծ ինքնիշխանության հետեւում:
— Գոնե հիմա հանուն Արցախի եւ ապահով կյանքի ժողովուրդը կարթնանա՞:
— Ժողովուրդն արդեն արթնացած է: Հերիք է ամեն ինչ ժողովրդի վրա գցեն: Այն քանակը, որ անհրաժեշտ է հարց լուծելու, արդեն գոյություն ունի Հայաստանում: Եվ բոլորը պատրաստ են գործողությունների: Մնում է միայն, որ ընդդիմության առաջնորդները ներկայացնեն իրենց ծրագրերը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ