Iravunk.com | Ցավոտ է հայրենի հողի կորուստը, բայց հողից թանկ մեր ժողովուրդն է. ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ
Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Ամենավտանգավոր մասնագիտության նվիրյալը Հորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում է Կիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունը Աստղագուշակ` մայիսի 2-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ո՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիս Կյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է

Ցավոտ է հայրենի հողի կորուստը, բայց հողից թանկ մեր ժողովուրդն է. ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է հադրութեցի գեղեցկուհու՝ «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մոդել, 44-օրյա պատերազմի մասնակից ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:

— Երեք տարի առաջ սեպտեմբերի 27–ին սկսվեց 44–օրյա պատերազմը, որին մասնակցել եք նաեւ Դուք: Եկեք վերադառնանք այդ սարսափելի օրերը: Ինչպե՞ս իմացաք, որ պատերազմ է:

— Հիշում եմ՝ առաջին պայթյունը, որ եղավ մեր բունկերի վրա, հնչեց տագնապի ազդանշանը: Մենք գլուխներս բարձրացրինք վեր ու հասկացանք, որ պատերազմը սկսվել է: Մի կերպ սպայական կազմին հաջողվեց կապ հաստատել քաղաքի հետ, ասացին, որ Հադրութն արդեն երկու ժամ է ռմբակոծվում է: Ադրբեջանն առաջին հարվածը հասցրել էր քաղաքին, որպեսզի շեղի սպայական կազմի, զինվորականների ուշադրությունը: Հենց ասացին, որ Հադրութը ռմբակոծում են, միանգամից բղավեցի՝ բա երեխա՜ս… Ամեն մեկն առաջին հերթին այդ պահին մտածում էր իր ընտանիքի, հարազատների մասին: Անընդհատ կրկնում էի՝ խնդրում եմ զոհ չլինի: Սպաներից մեկն ինձ ուշքի բերեց ու ասաց՝ զոհ լինելու է: Պատերազմ չկա, որ զոհ չլինի: Ուժերդ հավաքիր, սթափ գիտակցիր ինչ է կատարվում եւ խուճապի մի մատնվիր: Երբ սկսեցին վիրավորներին բերել, ու ես խուճապի էի մատնվում, սպաներից մեկն ասաց՝ դու մոտ տաս տարի մեծ ես այս տղերքից, խուճապի մի մատնվիր, թող քեզ այդպես չտեսնեն: Սարսափելի ցավ էի ապրում, երբ տեսնում էի վիրավոր տղաներին: Իմ մեջ արթնանում էր մայրական բնազդը, եւ մտածում էի՝ տեսնես հիմա ինչ ապրումներ ունի այս վիրավոր զինվորի մայրը: Ես չեմ կարող նկարագրել այն պահը, երբ 20 տարեկան տղայի աչքերը սառում է, ու նա մահանում է քո աչքի առջեւ… Եվ դու անզոր ես ինչ–որ բան անել: Էլ չասեմ, թե ինչպիսի խոշտանգված ու տանջամահ արված դիակներ էին բերում:

— Պատերազմից անցել է երեք տարի, եւ Արցախում ապրող մեր հայրենակիցները նորից ցավի ու վշտի մեջ են: Ի՞նչ կասեք այս մասին:

— Երբ իմացա Արցախում թշնամու հարձակման մասին, առաջին օրը չկարողացա կապ հաստատել հարազատներիս հետ: Երբ վերջապես կապ հաստատեցի եղբորս հետ, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, հետո կխոսենք: Մյուս բարեկամների հետ խոսելիս ասացին, որ պատերազմ է: Երեխաս էլ, որ իմացավ պատերազմ է, միշտ հարցնում էր իր հոր մասին: Նախկին ամուսնուցս լուր չունեի, չէի կարողանում կապ հաստատել նրա հետ: Տղայիս ասում էի, որ լավ է, վտանգ չկա: Բայց 8 տարեկան երեխաս ասում էր՝ ոնց կարող է վտանգ չլինի, իմ պապան զինվորական է: Հիմա ամենամեծ վախերս կապված են Արցախի իմ հայրենակիցների հետ: Ես գիտակցում եմ, որ թուրքի ուզածը ոչ միայն Արցախն է, այլ նաեւ` Հայաստանը: Այս օրերին հաճախ եմ հիշում Կոմիտասին: Եվ եկել եմ այն համոզման, որ Կոմիտասը գժվեց, որովհետեւ մի տեղ հայերին կոտորում էին, իսկ մյուս տեղը հայերն անտարբեր նստած էին: Հիմա, կարծես թե, նույն ժամանակներն են: Մի անգամ հանրահավաքի ժամանակ մոտեցա ոստիկանին եւ ասացի՝ ես ՀՀ քաղաքացի եմ ու ձեր օգնության կարիքն ունեմ: Ոստիկանն ասաց՝ ի՞նչ է եղել, ինչո՞վ օգնեմ: Ասացի՝ ընտանիքս Արցախում է, դուք կարո՞ղ եք ինձ օգնել: Նա նայեց դեմքիս ու ասաց՝ մենք այստեղ մեր աշխատանքն ենք կատարում, կուզեի ձեզ օգնել, բայց չեմ կարող: Եթե ես այս երկրի քաղաքացին եմ, էլ ումի՞ց գնամ օգնություն խնդրեմ: Գոնե մարդկանց մի բանով ուղղորդեք: Թեկուզ գնանք կռիվ: Ի վերջո, լավ է արժանապատիվ գնանք մեռնենք, քան այս ցավով ապրենք: Հիմա մենք այստեղ նստած գիտակցում ենք, որ Արցախում մեր եղբայրներին ու քույրերին սպանում են: Արցախում կան դիակներ, որոնք դեռ հողին չեն հանձնվել: Թուրքերը տեսանյութեր են տեղադրում, թե ինչպես են մեր հայրենակիցների գլուխները կտրում, սպանում, աղջիկների համար գումար խոստանում: Ես զարմանում եմ` այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հանգիստ ապրել: Ախր մարդը կենդանուց տարբերվում է հիշողությամբ: Ինչպե՞ս կարող ենք 1915 թիվը մոռանալ: Մենք ամեն տարի ապրիլի 24–ին ձեւական նկարներ ենք դնում մեր էջերում, գնում ենք Ծիծեռնակաբերդ: Իսկ այսօր, երբ Արցախն ունի օգնության կարիք, լռում ենք: Չէ որ սա էլ նույն ցեղասպանությունն է: Մենք մեր այսօրվա լռությամբ ապացուցում ենք, որ ցեղասպանության զոհերի հիշատակը միայն նկարներով ենք հարգում: Ամեն մարդ թող մի պահ պատկերացնի, որ իր ծնողը, երեխան, ամուսինը կամ բարեկամը գտնվում է Արցախում, որտեղ արյուն ու մահ է:

— Այսօր այն հողը, որի համար պայքարել են մեր քաջ հերոսները, որոնց թվում եւ Ձեր հայրը, հանձնվում է թշնամուն: Մի՞թե կարելի է համակերպվել Արցախի կորստի հետ:

— Ես չեմ կարող նկարագրել իմ այն ցավը, երբ հասկանում եմ, որ հորս գերեզմանին էլ չեմ կարող գնալ: Ես խոնարհվում եմ բոլոր այն քաջերի շիրիմներին, որոնք իրենց կյանքի գնով պայքարել են մեր հայրենիքի համար: Ինքս ապրել եմ դա, եւ գիտեմ, թե ինչ ցավ է: Երբ տեսնում եմ զոհվածի երեխաներին, վերապրում եմ այն ամենն, ինչ ես եմ զգացել: Գիտեք, ցավոտ է՝ հայրենի հողի կորուստը, բայց հողից թանկ մեր ժողովուրդն է: Մարդիկ, որոնք ապրում են այդ հողի վրա, սպանում, կոտորում են: Առաջնահերթ պետք է մտածենք այդ մարդկանց տարհանելու եւ փրկելու մասին:

— Մի օր հայաստանյան իշխանության շուրթերից «Արցախն Ադրբեջան է» հայտարարություն լսելը` սպասելի՞ էր:

— Ոչ… Մեր երկրի ղեկավարը արեց այդ արտահայտությունը, որը դարձավ դրոշակ օտարազգիների բերանում: Հիմա ասում են՝ Ձեր երկրի ղեկավարն է ասել:

— Ըստ Ձեզ, այս իրավիճակում տեղի՞ն են մեր երկրում տարածված հակառուսական տրամադրությունները:

— Ցավոք սրտի, Ռուսաստանն այն երկիրն է, որից կախում ունենք արդեն 30 տարի: Ուզենք, թե չուզենք պետք է կարողանանք ճիշտ բանակցել նրա հետ: Եթե դու կախում ունես մի երկրից, բայց բանակցում ես այդ երկրի թշնամու հետ, էլ ի՞նչ ակնկալիքի կարող ես սպասել: Երբ մեր ղեկավարությունը արցախցիներին հորդորում էր հետ դառնալ Արցախ եւ ասում էր, որ արցախցիների անվտանգությունն ապահոված է, դա՞ էր նրանց անվտանգության ապահովումը: Գոնե այն ժամանակ ասեին՝ ժողովո՛ւրդ, մի՛ գնացեք, տալիս ենք: Ես որ քաղաքագետ չեմ, այդ ամեն ինչը հասկանում եմ, ինչպե՞ս կարող էր ղեկավարությունն այդ ամենը չհասկանար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода