Iravunk.com | Շնորհավո՛ր, նշաձողի հետ միասին՝ շալվարդ իջեցրած Հայաստա՛ն. Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Պետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Ով չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. Ղազարյան Մենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ Ղազարյան Ես ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ... Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն Սաֆարյան Ժամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ Ղազարյան Եթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն Սաֆարյան Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ձեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. Սրբազան ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. Սրբազան

Շնորհավո՛ր, նշաձողի հետ միասին՝ շալվարդ իջեցրած Հայաստա՛ն. Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Հրապարակախոսություն

Այս հոդվածս հատուկ եմ հրապարակում հենց ՀՀ Անկախության օրը, ոչ միայն այն պատճառով, որ իշխող վարչակազմը կանխատեսելիորեն ճամարտակելու է այսօր «ինքնիշխանության», «պետականության» և իրենց պատճառով պատմական մինիմումի հասած այլ կարևոր արժեքների մասին, այլ նաև այն պատճառով, որ եթե ճիշտ չգնահատենք գլոբալ և տարածաշրջանային տենդենցները, ապա հաջորդ տարի կարող ենք անգամ օրացույցում իներցիայով կարմիր գույնով տպվող այս օրն էլ չունենալ:

Եվ այսպես, մի քանի արձանագրում, որոնք, գուցե, տհաճ լինեն ոմանց համար, սակայն դառը ճշմարտություն են:

1. Հայաստանի Հանրապետությունն այսօր ինքնիշխան չէ, և Փաշինյանի իշխանության հետագա գոյության դեպքում նաև դադարելու է անգամ ֆորմալ իմաստով պետություն լինել: Եվ գլխավոր պատճառն այն չէ, որ 2021 թ.-ի մայիսից, հետո՝ նույն թվի նոյեմբերից, հետո՝ 2022 թ.-ի սեպտեմբերից այն չի վերահսկում սեփական տարածքի մի մասը (160 քկմ): Նիկոլի Հայաստանն ինքնիշխան չէ այլևս 2՝ էլ ավելի դաժան պատճառով:

Առաջինն այն է, որ Հայաստանն իր որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով ոչ թե սեփական, այլ փաշինյանական ոհմակի դրսի տերերի շահերով: Վերջին տարիներին,  հատկապես՝  վերջին ամիսներին կայացված կարևորագույն որոշումներն անվտանգության և արտաքին ոլորտներում հակասել են հայ ժողովրդի շահերին: Հայաստանն ինքնիշխան չէ, որովհետև այլևս ինքը չէ իշխանություն իր իսկ տարածքում:

Երկրորդ պատճառն այն է, որ Նիկոլի Հայաստանն իր որոշումներում ոտնահարում և տրորում է սեփական Անկախության հռչակագիրը, սեփական Սահմանադրությունը և սեփական օրենքները: Արցախի նկատմամբ նրանց հանցավոր հրեշագործությունը հենց դրա ամենադաժան և արյունալի ապացույցն է:

2. Սեպտեմբերի 19-ը սև օր է հայ ժողովրդի պատմության մեջ ոչ միայն բազմաթիվ նոր զոհերի և կորուստների պատճառով. սեպտեմբերի 19-ը խարան է մեր ժողովրդի ճակատին, քանի որ հայերիս կողմից հիմնադրված մի պետություն թողեց, որ թշնամին անկաշկանդ հոշոտի հայերիս կողմից հիմնադրված մեկ այլ պետություն: Սա ազգի նվաստացման, ստորացման, բարոյազրկման հանցավոր որոշում էր, որ նպատակային կերպով իրականացրեց գործող ոհմակը:

3. Իշխանությունը կեղծ հիմնավորում էր բերում, թե իբր Հայաստանը չի խառնվելու արցախյան աղետին, որպեսզի «չտրվի ադրբեջանական սադրանքներին» և «չխաղա ռուսական խաղը»: Այս երկու պնդումները բացարձակ կեղծ են: Եթե Ադրբեջանը ցանկանար ներքաշել Հայաստանն այս սրացման մեջ, ապա Արցախում վայրագություններ իրականացնելուն զուգահեռ՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ոչ թե «հարաբերական անդորր» կպահպանի, այլ՝ ինտենսիվ կկրակեր:

Ունեմ տպավորություն և հիմնավոր կասկած, որ Արցախի դեմ Ադրբեջանի ջարդերն իրականացվել են Փաշինյանի իմացությամբ, եթե ոչ՝ իր հետ սինխրոնիզացված:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մեծագույն դավաճանություն է 120 հազար մարդու կյանքի հաշվին գեոպոլիտիկ խաղեր տալ և շարունակել ապահարզանը ոչ լավագույն, բայց միակ դաշնակցի հետ:

4. Վերջերս հնչեցված Փաշինյանի պնդումը, թե նա հրաժարվել է Արցախից Պրահայում, որովհետև դրան նախորդած՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային Ռուսաստանը պատշաճ աջակցություն մեզ չցուցաբերեց, հերթական սուտն է: Այո՛, Ռուսաստանը և իր հետ ասոցիացվող ռազմաքաղաքական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը, մեղմ ասած, համարժեք չէր ստեղծված իրավիճակին: Բայց: Դնում եմ մի կողմ, որ 2018 թ.-ի ամբողջ վախկանալիան հենց Արցախը հայաթափելու համար էր: Դա ապացուցվեց «թավշյա» կառավարության առաջին իսկ քայլերով՝ մինչև 44-օրյա պատերազմ և պատերազմի ընթացքում:

Այլ կարևոր բան եմ ուզում հիշեցնել. Արցախից հրաժարվելու համար «մեյդան բերած» Ալմաթիի հռչակագիրը՝ որպես հայ-ադրբեջանական կարգավորման հիմք, սկսվեց շրջանառվել ՀՀ ԱԳ նախարարի շուրթերով դեռևս 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներից (տես՝ Միրզոյանի հարցազրույցն «Արմենպրես»-ին հենց այդ ժամանակ): Եվ երկրորդը՝ Արցախի շուրջ «նշաձողն իջեցնելու» մոտեցման մասին Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց կրկին մինչև Ադրբեջանի 2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիան՝ 2022 թ.-ի օգոստոսին: Այս փաստերը դարձյալ ապացուցում են, որ Արցախը հանձնելու ծրագիրը գոյություն է ունեցել ի սկզբանե Փաշինյանի գլխում: Մնացածն էժանագին կռուտիտներ են:

5. Կատարյալ տգետ է պետք լինել՝ պնդելու, թե Ռուսաստանը դուրս է գալու Հարավային Կովկասից: Եթե անգամ ռուսական ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից, իսկ ռուս խաղաղապահները՝ Արցախից, Ռուսաստանը կգտնի նոր կոնֆիգուրացիա, նոր մեթոդներ՝ իր բնական աշխարհաքաղաքական տարածաշրջանում ներկայությունը շարունակելու համար: Չի՛ կարող Սև ծովում, Կասպից ծովում և Մերձավոր Արևելքում շահեր ու անմիջական ներկայություն ունեցող Ռուսաստանն իր ներկայության վակուում ստեղծել դրանց արանքում գտնվող ռեգիոնում: Էլ չասեմ՝ ռուսական գոտում գտնվող հարավկովկասյան Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին:

6. Հայաստանը չունի «արևմտյան» հեռանկար, հակառակ պնդումները կամ լիրիկա են, կամ՝ տգիտություն, կամ՝ խաբեություն: Հայաստանը կունենար տեսականորեն այդպիսի շանս, եթե հարևան Վրաստանը դառնար ԵՄ անդամ, սակայն այդ սցենարն էլ, լավագույն դեպքում՝ տասնամյակի սցենար է, որն այսօր անգամ տեսականորեն չի նշմարվում (հիշեցնեմ՝ Վրաստան-ԵՄ հարաբերություններում առկա կնճիռները, Բորելի վերջին չոր հայտարարությունները Թբիլիսիում, և այլն):

7. Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակամարտության մեջ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որ սկսել է ճամբար փոխելու գործընթացը: Մնացածն ընտրել են կամ իրենց բևեռներին լոյալության, կամ՝ չեզոքության ճանապարհը: Սա գեոպոլիտիկ ինքնասպանություն է, հատկապես, երբ մի կողմից՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի պարտվում և փլուզվում (ինչպես անցյալ տարի կանխատեսում էին արևմտյան շրջանակները), մյուս կողմից՝ Ռուսաստանին հաջողվել է բարենպաստ գործընթաց սկսել, այսպես կոչված, Գլոբալ Հարավի երկրների հետ (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, աֆրիկյան և արաբական երկրներ): Ասածս էլ ավելի ցցուն է դառնում, երբ հավելեմ, որ Հարավային Կովկասի տարածքում 3 ռեգիոնալ ուժերից երկուսը՝ Ռուսաստանն ու Իրանը, BRICS-ի անդամ են, Թուրքիան անդամության հայտ է տվել այդ կառույցին, իսկ Վրաստանն իր հերթին՝ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց այս տարվա հուլիսին Չինաստանի հետ: Այստեղ են ասել՝ «Յո՞ երթաս, Հայաստա՛ն…»:

Այս հակիրճ նկարագրությունը թելադրված է բացառապես հայկական շահերի պրագմատիկ վերլուծությամբ և ոչ թե՝ «գեոպոլիտիկ ճաշակի» թելադրանքով: Իրական խնդիրներից հայկական դիվանագիտության համար մոտ ապագայում ևս մեկ կարևոր խնդիր կավելացնեի. հայկական տրեկում կարիք կա ջանքեր գործադրել Ֆրանսիայի  և Ռուսաստանի քաղաքականությունները կոնֆրոնտացիոնից՝ առնվազն համադրելի դարձնելու ուղղությամբ:

Հ.Գ. Հիշում եմ, թե ինչպես 2019 թվականի ապրիլի 24-ին Փաշինյանը, մոռանալով, որ իր երկրում այդ օրը սգի և հիշատակի օր է, բերանը բաց՝ ռուսական РТР-ով իրենից գոհ խորհուրդներ էր տալիս նոր ընտրված Զելենսկիին, թե ինչպես է պետք աշխատել Պուտինի հետ (մեկը լիներ՝ իրեն խորհուրդ տար):

Աչքիս՝ Զելենսկին և Փաշինյանը հիմա տեղերով փոխվել են…

Հ.Գ. 2 Խորին ցավակցություններս Արցախում զոհվածների ընտանիքներին, բարեկամներին, հարազատներին: Ներեք մեզ, եթե կարող եք…

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

20.09.2023



Պետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода