ՄԻԿԱ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻ՞Ց «ԲՌՆԵՆ»
Թավշյա տեռոր
Տելեգրամում լուրեր են շրջում, որ բլոգեր Միկա Բադալյանի ազատ արձակումը, թերեւս, ժամանակավոր երեւույթ է: Տելեգրամում պնդում են, իրբ Քննչական կոմիտեն ասում է, որ ամեն դեպքում ռուսական հովանավորյալ Միկայի մատնահետքերը «հանել» են տխրահռչակ փաթեթի վրայից, որտեղ ենթադրաբար եղել է զենք և զինամթերք (պատմությունը լռում է մարիխուանայի մասին)։ Եթե Ռուսաստանի հետ լարվածությունը մեծանա, Բադալյանը կրկին կձերբակալվի կասկածելի «փաթեթի գործով»։ Իսկ եթե բանը հասնի Ռուսաստանի հետ առճակատման, ապա շատերի մատնահետքերով «փաթեթներ» կհայտնաբերվեն ՔԿ–ի և ԱԱԾ–ի կողմից: Ըստ այդ լուրերի` բավականին մեծ ցուցակ է պատրաստված, թե հարկ եղած դեպքում ում պիտի «բռնեն», մի մասին` սովետական միլիցիայի և նիկոլական իրավապահների սիրած «զենք և պլան» «հայտնաբերելով», իսկ ոմանց էլ` նույնիսկ այլ երկրի օգտին լրտեսության մեղադրանքով: