GALLUP-ը հուշում է, որ քարոզարշավը տապալել են բոլոր թեկնածուները
Ներքաղաքական«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն ԱՐԱՄ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ ամփոփել է սեպտեմբերի 5-6-ը 800 երեւանցիների շրջանում անցկացված հարցումները:
Այսպիսով` հարցմանը մասնակցածների 16,3 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (Տիգրան Ավինյան), 11,8 տոկոսը` «Ազգային առաջընթաց» կուսակցությանը (Հայկ Մարության), 5,1 տոկոսը` «Մայր Հայաստան» դաշինքին (Անդրանիկ Թեւանյան), 3,4 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցությանը (Արտակ Զեյնալյան), 3,6 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցությանը (Արտակ Գալստյան), 3,8 տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցությանը (Մանե Թանդիլյան), 3,3 տոկոսը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը (Դավիթ Խաժակյան), 2,7 տոկոսը` «Հաղթանակ» կուսակցությանը (Վիկտոր Մնացականյան): Մնացած տոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջեւ: Իսկ 22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել, 20 տոկոսն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու: