Iravunk.com | Վեճերի այլընտրանքային լուծումը՝ դատարանների բեռնաթափման ու երկրի ներդրումային գրավչության բարձրացման ցուցիչ
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ Ժերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ  Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ» Հեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտ Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը Կատարում ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով

Վեճերի այլընտրանքային լուծումը՝ դատարանների բեռնաթափման ու երկրի ներդրումային գրավչության բարձրացման ցուցիչ

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA), կարևորելով մեր երկրում վեճերի այլընտրանքային լուծման մշակույթի զարգացումը, արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումն ու Հայաստանի՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներ կիրառող երկրի համբավի ձևավորումը, նախաձեռնել էր երկօրյա դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների համար:

AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը լրագրողների հետ ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրեց արբիտրաժի և հաշտարարության էությունն ու առանձնահատկությունները, կիրառության ոլորտները, ինչպես նաև մանրամասնեց Կենտրոնի ծավալած գործունեությունն ու մատուցած ծառայությունները:

«Վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացումն ուղղակիորեն նպաստում է պետության իրավական մակարդակի բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, դատական համակարգի բեռնաթափմանը, ինչպես նաև վեճերի լուծման արագությանն ու արդյունավետությանը»,-ասաց Տաթևիկ Մատինյանը և նշեց, որ հենց այս նպատակով էլ ստեղծվել է AMCA-ն Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների ռազմավարության շրջանակում՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արբիտրաժի ինստիտուտը կայանում է, երբ առկա է պետական աջակցություն ու պետություններն իրենք են նպաստում նմանատիպ կենտրոնների ստեղծմանը:

«Դատարաններում քննվող գործերի 80 տոկոսը մինչև 2 միլիոն ՀՀ դրամ բռնագանձման պահանջով վեճերն են, որոնք մեր նման արբիտրաժային կենտրոններում արագացված ընթացակարգով լուծվում են մեկից երեք ամսում»,- հավելեց Տաթևիկ Մատինյանը:

Բացի այդ՝ անկախ արբիտրաժային կենտրոնների առկայությունն ու ակտիվ գործունեությունը երկրում մեծացնում են տվյալ երկրի ներդրումային գրավչությունն ու նպաստում միջազգային ներդրումային հոսքերի ավելացմանը: Միջազգային ներդրողը որևէ երկիր դիտարկելիս հաշվի է առնում, թե այդ երկրում վեճ ունենալու պարագայում ինչպես է այն քննվելու: Վեճերի քննության անկախ, արդյունավետ և արագ մեխանիզմի առկայությունը բարձրացնում է երկրի միջազգային ներդրումային վարկանիշը:

Արբիտրաժն ու հաշտարարությունն ամբողջությամբ գաղտնի գործընթացներ են: Հենց այս առումով էլ դրանք գրավիչ են հատկապես խոշոր ընկերությունների համար, որոնք չեն ցանկանում հանրայնացնել իրենց տարաձայնությունը որևէ կողմի հետ: Տաթևիկ Մատինյանի խոսքով՝ անգամ կենտրոնի լսումների սենյակներն են ձայնամեկուսացված, որպեսզի տեղեկատվության արտահոսք տեղի չունենա:

«Թեև արբիտրաժի և հաշտարարության գործընթացները գաղտնի են, մենք՝ որպես կենտրոն, մի կողմից՝ ունենք հաշվետվողականության և թափանցիկության ապահովման խնդիր,  մյուս կողմից՝ ունենք հանրությանը կրթելու, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներն ու դրանց կարևորությունը ներկայացնելու նպատակ, և այս հարցում մեծ է լրատվամիջոցների դերը»,- ասաց Տաթևիկ Մատինյանը՝ ավելացնելով, որ լրագրողներն առանց վեճի մանրամասներն ու կողմերին բացահայտելու կարող են իրազեկել հանրությանը թե արբիտրաժի, թե հաշտարարության առավելությունների, ինչպես նաև վարույթի իրականացման ընդհանուր կարգի մասին: Ու թեև չկա մի ոլորտ, որտեղ արբիտրաժն ու հաշտարարությունն անելիք չունենան, այնուամենայնիվ, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները կիրառելի չեն քրեական, վարչական ու հանրային ոլորտի որոշ վեճերի դեպքում:

Դասընթացի ժամանակ AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հաշտարարության գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանն էլ խոսեցին հաշտարարության դերի, վարման ընթացքի, առաջացող բարդությունների ու դրանք հաղթահարելու մեխանիզմների մասին: Հաշտարարության և արբիտրաժային ոլորտին առնչվող թեմաներ լուսաբանելիս անհրաժեշտ գիտելիքներով և մասնագիտական տերմինոլոգիայով կիսվեց AMCA-ի Արբիտրաժային խորհրդի փոխնախագահ, SIGMA LAW GROUP-ի կառավարիչ-գործընկեր, հաշտարար Ռաֆիկ Գրիգորյանը: 

Դասընթացի ավարտին մասնակիցները կիրառեցին յուրացրած գիտելիքները դատախաղի միջոցով:

Հիշեցնենք, որ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ստեղծվել է 2023 թվականի մայիսին։ Կենտրոնի ստեղծման որոշումը ստորագրվել է կենտրոնի  հիմնադիրների՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայ իրավաբանական միության կողմից։ AMCA-ի Արբիտրաժային կանոնների հիմքում ընկած են Միջազգային առևտրային պալատի (ICC) արբիտրաժային կանոնները։ AMCA-ի նպատակն է զարգացնել վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը Հայաստանում, ապահովել առավել բարենպաստ ներդրումային միջավայր, բարձրացնել Հայաստանի՝ որպես վեճերի լուծման հարթակի համբավը, ինչպես նաեւ նպաստել դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը։ AMCA-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ արբիտրաժ, հաշտարարություն, խորհրդատվություն, դասընթացներ և վերապատրաստումներ։ AMCA-ն իր պրոֆեսիոնալ, գիտակ, ոլորտային մասնագիտացած, տեղի և միջազգային արբիտրների ու հաշտարարների շնորհիվ՝ իրականացնում է արագ, արդար ու պրոֆեսիոնալ:



ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋՊատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետԺերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»Ազգային պահանջատիրության համար համահայկական շարժում է պետք. Յակոբ ԱյնթապլեանՀեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտԼաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըԿատարում ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըԱդրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ ԲայրամովԳյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոնՆախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետՏեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստինԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը Գլյոյին«Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ ԱնդրեասյանԱդրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանԿրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքիցԴու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդինՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվելՆրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Էդգար ՂազարյանԱստղագուշակ` ապրիլի 30-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստՕրվա խորհուրդ. Ապրիլի 30«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ«Ժողովուրդ». Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել Օչերետինոյից` արեւմտյան ուղղությամբ ռուսները ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը (Քարտեզ)«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել «Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода