Iravunk.com | Ծնողներին՝ համբերություն, փոքրիկներին՝ բարի երթ. Անի Ներկարարյանը որդուն ուղեկցեց առաջին դասարան
«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիր

Ծնողներին՝ համբերություն, փոքրիկներին՝ բարի երթ. Անի Ներկարարյանը որդուն ուղեկցեց առաջին դասարան

Հասարակություն

Սեպտեմբերմեկյան եռուզեռը սովորաբար լրագրողների կյանքում թեժ ու ծանրաբեռնված աշխատանքային օր է: Տպագիր մամուլի եւ էլեկտրոնային կայքերի էջերում այսօր անպակաս են հայտնի քաղաքական ու մշակութային գործիչները, որոնց փոքրիկներն առաջին դասարան են գնում: Բայց սա այն իրադարձությունն է, որից անմասն չեն անգամ լրագրողները, որոնք լուսաբանողից կարող են վերածվել որդուն դպրոց ուղեկցող ոչ պակաս հուզված մայրիկի: Այսօր առաջին դասարանցիների շարքում է նաեւ Օragir.news-ի լրագրող ԱՆԻ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻ որդին՝ ԱՐԹՈՒՐԸ: Նրան դպրոց են ուղեկցել մայրիկը, հայրիկը, եղբայրն ու քույրիկը, ինչպես նաեւ տատիկն ու պապիկը: Իր հարցումներով հայտնի լրագրողին այս անգամ «Իրավունքն» է հարցեր ուղղել:

- Անի, ո՞ր դպրոցն է հաճախելու Ձեր փոքրիկը եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ դպրոցը:

- Քանի որ ավագ որդիս եւ դուստրս հաճախում են Գառնիկ Ադդարյանի անվան համար 133 հիմնական դպրոցը, այդ իսկ պատճառով Արթուրն էլ, բնականաբար, նույն դպրոցն ընդունվեց։ Իրականում, մարդու կյանքի վրա մեծապես ազդում են այն գիտելիքները, որոնք նրանք ձեռք են բերում իրենց ուսուցչից։ Եվ ես համոզված եմ, որ երեխաներս այս դպրոցում ամեն օր  գիտելիքների մեծ պաշար են ստանում՝ շնորհիվ ուսուցիչների պրոֆեսիոնալ աշխատանքի, նրանց ջերմ վերաբերմունքի։ Նրանք ամեն երեխայի հետ յուրովի աշխատելու իրենց ձեւն ունեն։

- Ձեր փոքրիկը համակերպվե՞լ է դպրոց հաճախելու մտքի հետ:

- Կարծում եմ՝ դեռ խորապես չի գիտակցում, թե դպրոցն իրենից ինչ է ներկայացնում, սակայն ոգեւորված է։ Համոզված եմ, որ լավ է սովորելու, շատ խելացի, ճարպիկ տղա է։

- Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա կրթական համակարգի, գնահատման միավորների մասին։

- Այն գնահատման համակարգը, որը կար մեր ժամանակ, շատ ավելի արդյունավետ էր։ Ես հասկանում են, որ հիմա տարրական դասարաններում երեխաներին չեն գնահատում, ենթադրաբար նրանց մեջ սովորելու ցանկությունը չկոտրելու, նրանց չընկճելու համար, սակայն մյուս կողմից, հիշելով մեզ՝ կարող եմ վստահեցնել, որ այդ գնահատականները մեզ ոգեւորում էին ու թեկուզ մրցակցության միջոցով անում այնպես, որ ավելի լավ սովորեինք։ Որքան գիտեմ, երեխաներին չեն գնահատում նաեւ նրա համար, որպեսզի նրանք հենց միայն գնահատականի համար չսովորեն, բայց ինձ թվում է, որ գնահատականը այն միջոցն է, որով երեխան իմանում է իր գիտելիքների չափի մասին։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ կրթական համակարգին, ապա այստեղ 1-2 բառով հնարավոր չէ խոսել դրանց մասին, քանի որ դրանք բազմազան են։

- Որպես դպրոցական տարիքի երեք երեխա ունեցող մայր՝ ինչպիսի՞ մտահոգություններ ունեք կապված դպրոցի եւ դպրոցական շրջապատի հետ:

- Քանի որ արդեն երրորդ բալիկս է հաճախելու դպրոց, քիչ, թե շատ արդեն անցել եմ որոշ դժվարությունների միջով։ Կոնկրետ Արթուրիս մասով իմ միակ մտահոգությունն այն է, որ նա կարողանա շուտ հարմարվել նոր միջավայրին։

- Կհիշե՞ք մեկ հիշարժան դեպք Ձեր դպրոցական տարիներից:

- Ես շատ չարաճճի եմ եղել, արել եմ բոլոր այն «դասական անկարգությունները», որոնք մեր ժամանակ «նորաձեւ էին»՝դասերից փախնել, մատյան վառել, օրագրիս մեջ բարձր գնահատականներ ավելացրել եւ այլն։ Բայց ընդհանուր առմամբ այդքան էլ վատ չեմ սովորել, ու ուսուցիչները սիրում էին ինձ։

- Ի՞նչ կմաղթեք առաջին դասարանի շեմին կանգնած երեխաներին եւ նրանց ծնողներին:

- Ծնողներին միանշանակ համբերություն, իսկ երեխաներին ինչ-որ բան մաղթելը, երեւի թե, մի քիչ տարօրինակ կլինի՝ հաշվի առնելով նրանց տարիիքը, ավելի շատ ոչ թե մաղթում, այլ ցանկանում եմ, որպեսզի նրանք շուտ հարմարվեն, ընդունեն իրենց կյանքում այս լուրջ փոփոխությունը ու մաքսիմալ թեթեւ տանեն սպասվելիք դժվարությունները։ Բարի երթ բոլոր փոքրիկներին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՆիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan TimesՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода