Iravunk.com | Հենց հիմա մեր տարածքից 200 ք/կմ գրավված է, մենք Սնուպ Դոգ ենք բերում, կարծում եք` Իրանը չի՞ տեսնում. Արթին-Առաքելյան
Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներով Ինչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան Խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու «Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի» Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ Վե՜րջ Նիկոլին. Տիգրան Ուրիխանյան Մոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքում ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ

Հենց հիմա մեր տարածքից 200 ք/կմ գրավված է, մենք Սնուպ Դոգ ենք բերում, կարծում եք` Իրանը չի՞ տեսնում. Արթին-Առաքելյան

Ներքաղաքական

Երեւանում տնտեսական ցուցահանդեսի ժամանակ Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ ԻԻՀ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Միջին Արեւելքի հարցերով փորձագետ, իրանագետ ՀԱՐՈՒԹ ԱՐԹԻՆ-ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս ընկալել Իրանի կողմից արված այս հայտարարությունը: Իրանը ստեղծված լարված իրավիճակում պատրաստ կլինի՞ աջակցելու Հայաստանին:  

— Չեմ կարծում, որ դեսպանի հայտարարությունը նորություն է: Մենք պատերազմից հետո տեսնում ենք, որ Իրանն անդադար հայտարարում է դրա մասին: Հարցն այն է, որ մեր կողմից ոչ մի դրական արձագանք չստացավ Իրանը: Պատերազմից հետո Իրանը բոլոր մակարդակներում` երկրի առաջնորդից սկսած մինչեւ նախագահ, գենշտաբի պետ, խորհրդարանի նախագահ, բոլորն էլ հայտարարեցին, որ Հայաստանը համարում են կարմիր գիծ: Հետեւաբար, դեսպանի նոր հայտարարությունը չեմ էլ կարծում, որ ինչ-որ բան կարող է փոխել իրենց մոտեցման մեջ: Պարզապես մեր մոտեցումն է կարեւոր, թե ինչպես ենք մոտենում Իրանի հայտարարություններին: Իրանը երկու տարի անդադար հայտարարում է, բայց դրական բան չի ստանում Հայաստանի կողմից, հակառակը` Հայաստանը դեռ մի բան էլ հայտարարում է, որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` դրա մեջ մտնում են նաեւ նախկին սովետական անկլավները: Այսինքն` Հայաստանը ինքն իր ձեռքով իր տարածքը անպիտան է դարձնում Իրանի համար: Մեր գլխավոր երկու մայրուղիները, որոնք պետք է աշխատեն Հյուսիս-Հարավ միջանցքի համար, եթե գնաց անկլավների, մենք կորցնում ենք այդ երկու մայրուղիները, հետեւաբար Իրանն ի՞նչ մտածի Հայաստանի մասին: Կարծում եմ` պետք է Իրանի հետ հարաբերություններում մեր մոտեցումները փոխենք, որ վաղը չգանք, մեր ժողովրդին ասենք՝ մենք մենակ մնացինք, բոլորը հոշոտեցին մեզ, ո՛չ, մենք մենակ չենք մնացել, պարզապես մեր մոտեցումներն են սխալ, որ պետք է շտկենք, շտկելու դեպքում կունենանք ռեալ դաշնակիցներ մեր կողքին:

— Իրանը, կարծես, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի առումով լռում է, միեւնույն ժամանակ, տարածքային ամբողջականության առումով խոսում է նաեւ  հօգուտ Ադրբեջանի` Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում: Այս առումով որեւէ պահանջ կամ հարցադրում չպե՞տք է լինի` ուղղված Իրանին:

— Հայաստանի իշխանություններն առաջին օրվանից մինչեւ այսօր, հակառակ բա՞ն են հայտարարել, ուրեմն` ի՞նչ ենք ուզում Իրանից, եթե Հայաստանի Հանրապետությունն Արցախը չի համարում իր տարածքը: Մենք ի՞նչ ենք սպասում այլ երկրներից: Երբ չենք ճանաչում Արցախը, սպասում ենք Իրանը ճանաչի՞, դա չեղավ դիվանագիտություն: Այս պահին, երբ մենք չենք ճանաչում, շատ բնական է, որ Իրանը կամ ցանկացած այլ երկիր մոտենալու է այնպես, ինչպես մենք ենք մոտեցել ու ասելու է, որ` այո, Արցախը Ադրբեջանի տարածք է: Ու ասում են` այնտեղ հայ բնակչություն է ապրում, գոնե պետք է նրանց անվտանգությունը ապահովենք, նույն բանը, ինչն այսօր մեր իշխանությունն է ասում: Ուրեմն` չգանք արտաքին հարաբերությունների մեջ այլ բան պահանջենք հարեւաններից, ինչը անգամ մենք պատրաստ չենք հայտարարելու:

— Իրանը ինչ-որ լծակներ ունի՞, թեկուզ Բերձորի միջանցքի բացման առումով, կարո՞ղ է իր խոսքը հղել, որոշակի դերակատարում ունենալ:

— Կարծում եմ` այո՛: Եթե Իրան-Ադրբեջան հարաբերությունները մի քիչ բարելավվեն, կարող է հույս լինել, որ բացի Հայաստանի Հանրապետությունից, նաեւ այլ հարեւան երկիր փորձի միջամտել, եւ ինչ-որ դրական քայլ կատարել: Բայց ես կարծում եմ, որ երբ Հայաստանի իշխանությունները դրա կամքը չունեն, ուրիշ երկիր չի գալու մեր փոխարեն կռվի, մեր փոխարեն ինչ-որ բան պահանջի Ադրբեջանից: Դա սին մտացածին գովազդ ու քարոզ է, որ մեր հասարակության մեջ տարածում ենք, որ Իրանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն պիտի գան մեր փոխարեն անեն, երբ մենք դրա կամքն ու ցանկությունը չունենք: Երբ իշխանությունները ունեցան կամք, մենք կգտնենք դաշնակիցներ, որ կգան, մեր կողքին կկանգնեն, կասեն` այո՛, եկեք այսպես կամ այնպես հարցերը լուծենք: Բայց երբ չունենք դրա կամքը, երբ մեր երկրի մոտ 200 քառ. կմ թշնամու վերահսկողության տակ է, ՀՀ, ինչպես ասում են, ճանաչված միջազգային սահմանները գտնվում են թշնամու վերահսկողության տակ, ու մենք օպերաներում փարթիներ ենք կազմակերպում, դա մեսիջ է այլ պետություններին, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր երկրին: Թող մի այլ երկրի տարածքի մի 100 կմ-ը հարեւան պետությունը գա ու գրավի, եւ կտեսնեք, թե ինչ կանեն այդ երկրները: Ուրեմն` մենք է, որ պետք է ճանաչենք ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ տեր կանգնենք: Երբ տեր կանգնենք, արդեն դաշնակիցներ կգտնենք:

— Ինչպես գիտենք, թշնամին Սյունիքի նկատմամբ էլ հավակնություններ ունի: Իրավիճակի սրման պարագայում Իրանից ի՞նչ քայլեր կարող ենք ակնկալել:

— Կարծում եմ` նախ փորձելու է դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել, նաեւ եթե տեսնի, որ արդեն իր ազգային անվտանգությանը վնաս է լինելու, արդեն ինչ-որ բան կձեռնարկի: Բայց թե ի՞նչ, պետք է այդ օրվան սպասել: Իրանը իր բոլոր հարեւանների հետ փորձում է բալանսը պահպանել: Դա իրենց ազգային անվտանգության հայեցակարգում է նշված, որ մեկի հաշվին մյուսին դեմ չլինի: Բայց երբ հեռվից նայում ենք, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները ինչպես են պասերով խաղում իրար հետ, շատ բնական է, որ երրորդ երկիրը, նախքան ուժի կիրառումը, մտածելու է, որ կարո՞ղ է սա թակարդ է իր համար: Եթե այստեղ լինի թակարդ, որով Իրանին կփորձեն ներքաշել տարածաշրջանային պատերազմի մեջ, ինչպես Չինաստանին են փորձում ներքաշել, ինչպես Ռուսաստանին Ուկրաինայում ներքաշեցին տարածաշրջանային պատերազմի մեջ, Իրանը սկսելու է մտածել, որ կարո՞ղ է եւ Հայաստանի իշխանությունները իր կամքով հայտարարում է, որ նախկին սովետական անկլավները Ադրբեջանին են պատկանում, եթե 200 քառ. կմ մեզնից գրավել են, ու մենք փարթիներով ենք զբաղվում, կարո՞ղ է վաղը 2000 քառ. կմ էլ գրավեն, ու մենք նորից փարթիներով զբաղվենք: Այդ դեպքում շատ բնական է, որ Իրանը ու ցանկացած այլ երկիր, մտածելու է ուժ կիրառելուց առաջ, որ կարո՞ղ է սա թակարդ է, երբ Հայաստանը ոչ մի բան չի անում իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, ինչո՞ւ ինքը պիտի մտնի ու պատերազմի Ադրբեջանի հետ: Իրենք մոնիթորինգ են անում, երբ տեսնում են, որ դու կամք ունես, պարզապես այս պահին թույլ ես, ուժերդ չեն հերիքում, կարող է այլ ձեւերով օգնեն: Հենց հիմա մեր տարածքից 200 քառ. կմ գրավված է, մենք Սնուպ Դոգ ենք բերում հրապարակ, կարծում եք` Իրանը չի՞ տեսնում, չե՞ն վերլուծում: Մի պահ պատկերացրեք, որ Իրանի տարածքից ոմն իրենց հարեւաններից մեկը 200 քառ. կմ գրաված լինի, տեսեք` ինչպես իրենց ժողովուրդը, կախվելով ավտոբուսներից, գնալու էր իրենց երկրի համար կռվեր:Եթե մեզ համար այդ հարցերը օրակարգային չեն, ինչպե՞ս պետք է Իրանի համար օրակարգային լինեն:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքներըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода