Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդը ցավակցագիր է հղել Ալեքսանդր Սենչենկոյի մահվան առիթով
ՀասարակությունArmchurchnews-ի փոխանցմամբ, Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան առիթով ցավակցագիր է հղել է, որում մասնավորապես ասված է. «Խորը վշտով տեղեկացանք Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական եւ անսպասելի մահվան մասին։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Ուկրաինայի ԱԳՆ-ին, ընտանիքին եւ հարազատներին։ Աղոթում ենք Ալեքսանդր Սենչենկոյի հոգու հանգստության համար. Ամեն»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին, ժամը՝ 20:17-ի սահմաններում, Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել էին քաղաքացու, ով լողալիս անհետացել էր: Ջրափրկարարները լողալով մոտեցել էին տվյալ հատված եւ մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն եւ ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել էին քաղաքացու մահը, այնուհետեւ պարզվել էր, որ ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն: