Զատուլինը հայտնել է՝ ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ որ 2 երկիրն է 2020-ին օգնել Բաքվին «ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏԵԼԻՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻ ՊԱՐՏՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄՀԵՐ ՄԵՐՋԱՆՅԱՆ ։ Ներխուժել են «Հայփոստ»-ի գրասենյակ, կոտրել զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումար Կարևոր տեղեկություն Վերջին զանգին ընդառաջ․ պատասխանատվությունը կիսելու են նաև ծնողները.ՆԳՆ Կարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն. վարչապետ Օրվա խորհուրդ Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարություն Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. Մակրոն ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթով «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները

Եվրաինտեգրում 2024. Հայաստանը փրկօղակո՞ւմ, թե՞ թակարդում

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎԸ:

— Եվրախորհրդարանը ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձեւը: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար:

— Սա նշանակում է 2021-22թթ.-ից հետո սկսված բավականին արագացվող քաղաքական եւ միջազգային գործընթացների շրջանակներում տեղի է ունենում արտաքին քաղաքական դիրքորոշումների հստակեցում եւ նորացում Հայաստանի կողմից, արտաքին դերակատարողների դիրքորոշման փոփոխում, ադապտացում տարածաշրջանի երկրների նկատմամբ: Եվրամիությունն իր հռչակագրային պատրաստակամությունն է հայտնում դիտարկել Հայաստանի՝ ավելի խորը եվրաինտեգրման քաղաքականության հնարավորությունները: Հայաստանի պաշտոնյաները պաշտոնապես հայտարարել են այս ուղիով ինտեգրացիոն եւ արտաքին քաղաքական գործընթացների շարունակության մասին, որն, ըստ էության, հնչում է որպես ազդանշան իշխանությունների մոտ պատրաստակամության առկայության մասին՝ դիտարկելու ավելի խորը եվրաինտեգրման հնարավորությունները, որոնք, իհարկե, հանդիպելու են համապատասխան պայմանավորվածությունների եւ դիրքորոշումների հետ, որոնք արտահայտվում են այդ թվում նաեւ Եվրամիության կողմից: Դրա ականատեսը մենք եղել ենք նաեւ նշված փաստաթղթի մեջ, որտեղ մասնավորապես հստակ նշված է, որ Հայաստանը, ունենալով բավականին խորը կապեր Ռուսաստանի հետ, գործընթացի ժամանակ պետք է հաշվի առնի այս հանգամանքը:

— Արդեն տեւական ժամանակ է Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բավականին զգայուն կարգավիճակում, եվրաինտեգրումը մեր անվտանգային հարցերի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

— Ինչպես հիշում եք, եվրաինտեգրումը  քաղաքական եւ ավելի քիչ անվտանգային գործընթացի հետ կապվող հարց է, բայց պետք է հաշվի առնել, որ եվրաինտեգրման խորացումը հնարավոր է հատկապես այն պայմաններում, երբ երկիրը ներգրավված չէ այս կամ այն կոնֆլիկտների մեջ, երբ երկրի սահմանները հստակ նշված են, եւ երկիրը համապատասխանում է այն պահանջներին, որը Եվրամիությունը դնում է պոտենցիալ կամ պոտենցիալ անդամ պետությունների առջեւ: Եվրոպական գործընկերները փորձում են տրամադրել որոշակի երաշխիքներ անվտանգության համար, որոնք չեն կրում միասնական բնույթ, այլ կրում են անհատ պետությունների կողմից տրամադրվող խոստումների, պայմանագրերի, զենքի տրամադրման էլեմենտները, որն արտացոլում է օրվա իրավիճակը, ինչքանով այն ամբողջական եւ համակարգային բնույթ կարող է կրել Հայաստանի անվտանգության ապահովման համար: Սա հարց է, որը կարիք ունի հետագա ավելի խորքային ուսումնասիրության եւ ավելի խորքային անվտանգային երաշխիքների առկայության: Առայժմ, երբ մենք անդրադառնում ենք անվտանգային խնդիրներին, պարզ է որ դրանք վերաբերում են ե՛ւ առաջին հերթին հայ-ադրբեջանական, ե՛ւ հայ-թուրքական հարաբերություններին, եւ այս պարագայում պարզ է, որ խնդիրը ոչ միայն «խաղաղության պայմանագրի» մասին է, այլ նաեւ ադրբեջանական զորքերի հեռացման՝ այն տարածքից, որը հանդես է գալիս, որպես ՀՀ սուվերեն տարածք: Իսկ դրանից հետո խոսքը բանակցային գործընթացի մասին է, որը պետք է հաշվի առնեն երկրի ազգային, այդ թվում՝ անվտանգային շահերը՝ դելիմիտացիոն, դեմարկացիոն գործընթացների իրականացման համար, ինֆրակառուցվածքային, ճանապարհային խնդիրների քննարկման եւ սահմանների բացման ժամանակ:

— Իշխանությունները մի կողմից խոսում են «խաղաղության պայմանագրից», հայ-թուրքական սահմանի բացումից, իսկ այդ ընթացքում Ալիեւը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանի սուվերեն տարածքից: Նիկոլ Փաշինյանն էլ խոսում է, որ Տավուշի մարզից անհապաղ պետք է Ադրբեջանին հանձնել 4 գյուղ: Ի՞նչ սպասել այս ամենից:

— Խոսքն այն մասին էր, որ Տավուշում չկան համապատասխան տարածքներ, եւ այս գյուղերը չէին պատկանում Հայաստանին, եթե մենք դրանք դիտարկենք, որպես հիմք, անհրաժեշտ է ուղղակի բացել քարտեզը ու տեսնել, թե որտե՞ղ են գտնվում այս գյուղերը, եւ արդյո՞ք այդ գյուղերով անցնում է այն միջպետական ճանապարհը, որը կապում է Հայաստանը Վրաստանի հետ: Եթե մենք խոսում ենք հիմքերի մասին, ինքը իրենով հանդիսանում է այն հայտարարությունը, որտեղ Հայաստանը ճանաչում է Ալմա Աթայի հռչակագիրը, որպես հիմք հետագայի համար, չնայած առանց ավարտելու դեմիլիտացիոն ու դեմարկացիոն գործընթացը՝ սցենարները կարող են տարբեր լինեն: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, այն պետք է շարունակվի, որովհետեւ բանակցային գործընթացի այլընտրանքը դասականորեն ոչ թե կոշտ հայտարարույթուններն են ադրբեջանական կողմից, այլ կոշտ ռազմական գործողությունները, ինչն էլ պարզ է, որ ցանկալի սցենար չէ: Սցենարները պետք է առաջին հերթին լինեն այնպիսին, որպեսզի բանակցությունների ժամանակ պաշտպանվի ու պահպանվի Հայաստանի ազգային անվտանգային շահերը, որը ներառում է պոտենցիալ դիտարկումն այն ճանապարհների, որոնք ունեն ինստիտուցիոնալ բնույթ Հայաստանի համար՝ ոչ միայն հյուսիսային ուղղությամբ, այլ նաեւ դեպի հարավ:

— Ալիեւը չի հրաժարվում «Զանգեզուրյան միջանցքից», ի՞նչ եք կարծում՝ ի վերջո ռազմական գործողություննե՞ր կսկսվեն այս միջանցքի բացման համար:

— Հայաստանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է, խնդիրն այն է, թե արդյո՞ք այդ դիրքորոշումը հնարավոր կլինի կյանքի կոչել բանակցություններից, փաստաթուղթը ստորագրելուց հետո, որտեղ խոսքը նրա մասին է, որ միջազգային տրամաբանությունն անընդունելին է: Պարզ է, որ այն անընդունելի է ոչ միայն իր ձեւով, այլ նաեւ պոտենցիալ վտանգներով: Եվ համապատասխանորեն այն առաջարկը, որն անհրաժեշտ է պաշտպանել, ավելի շատ կայանալու է նրանում, որ պետությունը պահպանելու է ինքնիշխանությունն իր տարածքի նկատմամբ եւ այդ տարածքով անցնող բոլոր ճանապարհների ու սահմանների նկատմամբ: Եթե մենք դիտարկում ենք ընդամենը մեկ հարցով, դա թույլ չի տալիս ստեղծել համալիր պատկերացում՝ ամբողջ գործընթացի մասին: Հնարավոր չէ դիտարկել միայն մեկ հարցը՝ անջատ ուրիշ հարցերից, որոնք կազմում են համալիրը, որը կազմում է ե՛ւ դեմիլիտացիոն, ե՛ւ սահմանների բացման, ե՛ւ հումանիտար խնդիրը, որը ներառում է գերիների հարցը: Այս ամենը պետք է դիտարկված լինի համազգային ձեւով, եւ էլի ինչպես նախկինում եղել է հարց, մենք փորձում ենք լուծում ստանալ՝ փաթեթայի՞ն, թե՞ փուլային ձեւով: Այժմ, երեւի, պետք է ստանալ փաթեթային լուծում, որտեղ բոլոր խնդիրները մեկ փաստաթղթում կփորձենք ներկայացնել եւ ստանալ համակարգային լուծումներ՝ հարեւանների հետ համապատասխան գործընթացը ու առաջընթացը ապահովելու համար:

— Ալիեւն ասում է, որ եթե միջանցքը չբացենք, ադրբեջանական կողմը ուժ կկիրառի, սպասե՞նք առաջիկայում նոր էսկալացիայի:

— Ասել, որ մենք կարող ենք բացարձակապես բացառել ամեն ինչը, այդպիսի հարեւանների հետ՝ բարդ է, բայց նորից եմ ասում, Ալիեւը պատրաստ է օգտագործել նաեւ ուժը: Մենք տեսնում ենք, որ այս բառերը որոշ ժամանակահատվածներում նաեւ օժանդակված են եղել գործընթացներով, եւ ադրբեջանական զինվորականները մասնակի տարածքներ են զբաղեցրել ու չեն պատրաստվում այնտեղից դուրս գալ, ինչն էլ անհրաժեշտություն է բանակցային գործընթացի մեջ, որպեսզի այն պահանջներից մեկը դառնա: Իսկ ինչ վերաբերում է ուժային սցենարին՝ չբացառելով այն եւ հասկանալով, որ տվյալ պարագայում ինքը դիտվելու է երկիր ագրեսոր՝ համապատասխան բոլոր հետեւանքներով, որը կարող է նրան պոտենցիալ ցնցումների բերել, Ալիեւն առայժմ փորձելու է հասնել սեփական ցանկություններին բանակցությունների միջոցով՝ շեշտադրելով նաեւ այն ուժային ռեսուրսը, որով ինքը օժտված է՝ ներառյալ համագործակցությունը թուրքական կողմի հետ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Զատուլինը հայտնել է՝ ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ որ 2 երկիրն է 2020-ին օգնել Բաքվին«ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏԵԼԻՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻ ՊԱՐՏՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄՀԵՐ ՄԵՐՋԱՆՅԱՆ ։Ներխուժել են «Հայփոստ»-ի գրասենյակ, կոտրել զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումարԿարևոր տեղեկություն Վերջին զանգին ընդառաջ․ պատասխանատվությունը կիսելու են նաև ծնողները.ՆԳՆԿարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն. վարչապետՕրվա խորհուրդՍրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարությունԴեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. ՄակրոնՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթով«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները«Փաստ». Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել«Ժողովուրդ». Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները«Հրապարակ». Բագրատ Սրբազանը համաձայնել է առաջադրվել վարչապետի պաշտոնում. Ո՞ւմ թեկնածություններն են քննարկվել«Փաստ». Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա»«Ժողովուրդ». Երեւանի ավագանու անդամներն այլեւս հանրային ծառայող չեն կարող լինենԲագրատ սրբազաանին սպառնում Գռզոն եւ Էրդողանի ընտանեկան թերթըԱրևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» բացի Ռուսաստանի դեմ. Իրակլի Կոբախիձե«Հրապարակ». Կիրանցեցիների վրա «աշխատում են» ուժայինները«Փաստ». Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանումՓրփուրներից կախված Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Անհայտ թռչող օբյեկտ Ստավրոպոլի երկնքում (Տեսանյութ)ԱՄՆ-ը պարտվում է Երրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանին և Չինաստանին. The HillՌաիսիին ուղեկցող ուղղաթիռում գտնված պաշտոնյան պատմել է մանրամասներըՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել,որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովԼավ հիշեք այս օրերը, տարիներ հետո սրա համար եւս ներողության աղերսներ են լինելուՆիկո՛լ, Պապի քաղաքականությունը հանգեցրեց ինքնիշխանության կորստի. ՇարմազանովՀրաչյա Ղեւոնդյանի գործով դատավարությունը մեկնարկեց. դատավոր Արղամանյանին ներկայացվեց ինքնաբացարկի միջնորդությունՁեզ համար այս ծանր օրերին մենք Ձեր կողքին ենք. Հենրիխ Դանիելյանը՝ Իրանի բարեկամ ժողովրդինՆա «գողացել է» Ազնավուրի ձայնը. ֆրանսիական շանսոնի հսկան բեմում է 100 տարեկանում՝ Տիտիանոյի դեմքովԹուրքիան պարտավոր է հատուցում տալու. Յակոբ ԱյնթապլեանՉկա հեռանկար, որ այս իշխանությունը նույն 2018-ի ձեւաչափով հեռացվի. Հրանտ ՄիքայելյանՀավանականությունն առավել քան մեծ է, որ մինչ 2026 թվականը չեն լինի ընտրություններ. Հայկ ԱյվազյանԻնչ ուզում են` թող ասեն. Արա ՌոստոմյանԲրիտանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու մասինՇտապ. սպառողին թունավորո՞ւմ են նամշած պանրովԱռանց մշակույթի` ժողովուրդը դատապարտված է վաղվա օր չունենալուն. Գարեգին ԴավթյանԿիեւին անհույս ամառային ռազմական փուլ է սպասումԻնչ հետեւանքներ կունենա Ռաիսիի ուղղաթիռի կործանումըՀատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը հանձնարարություն է ստացել. Սամվել ՆիկոյանՊետրակովը` Հայաստանի ազգային հավաքական հրավիրվածների ցուցակի մասին Ժամանակը կգա կտեսնեք, որ ես ճիշտ էի, շատերը` սխալ. ՇարմազանովՄեր պայքարը շարունակվում է. «Կամք»-ականները` կրկին լինելու են կառավարության դիմացԱմեն ինչի պատրաստ ենք, միայն այս շարժումը հաջողության հասնի. Սերժ ՍարգսյանԸնկեր ՓանջունիՀասարակական տրանսպորտի ուղեգծերում կլինեն չվացուցակի էական խախտումներ, հնարավոր է նաև շարժակազմերի բացակայություն․ ՔաղաքապետարանԲամբասանքԱյսպես որ գնա` «պոստ» են դնելու Ալենի ԱԺ-ի դիմացԶարմանքԳռզոն գազազել է.Yerevan TimesՍիրելի՛ անտարբերներ, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարը, շարունակեք մնալ անտարբեր. Ամալյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода