Iravunk.com | Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս երրորդ). Արմեն Աշոտյան
Նիկոլի վերջի՞ն դավաճանությունը Բագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համար Վալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Բագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում է Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայով Պետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Ով չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. Ղազարյան Մենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ Ղազարյան Ես ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...

Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս երրորդ). Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն

Պետությունը՝ ընդդեմ Հայրենիքի

Կան շրջանակներ, որոնք կարծում են, թե այս ծրագրային հոդվածաշարում բարձրացվող հարցերն ունեն բացառապես տեսական նշանակություն և որևէ կապ չունեն իրական քաղաքականության և հողի վրա Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ:

Անշուշտ, նման պնդումները հիմնականում պայմանավորված են օրեցօր սրվող աղետալի վիճակով և տագնապից ծնված անհամբերությամբ և «մի բան արեք» հուսահատ ճիչի արտացոլանքն են:

Այո՛, իրավիճակն իրոք ողբերգական է, սակայն իրեն հարգող ոչ մի բժիշկ չի մոտենա վիրահատական սեղանին, եթե չունենա հիվանդի հնարավորինս ճշգրիտ ախտորոշում: Բժշկական անալոգիան շարունակելով՝ կարող ենք ասել, որ տվյալ դեպքում անգամ անհետաձգելի բուժօգնությունը՝ իշխանափոխությունը, հարկ է զուգորդել «հիվանդի» համալիր և խորքային հետազոտման հետ:

Մեկ այլ փաստարկ, որ նման քննարկումները լոկ զուգահեռ իրականության տիրույթից չեն, այն անհերքելի իրողությունն է, որ հայ ժողովրդի էթնոհոգեբանական դեմոնտաժը չի կրում տարերային բնույթ և լավ մշակված, սեփական ժողովրդի դեմ ներսից տարվող դիվերսիոն-ռազմական գործողությունների օպերացիա է:

Նման պլանավորված արշավի ցայտուն օրինակ է վերջերս իշխող վարչախմբի պարագլխի կողմից հետևողականորեն կերտվող «Պետությունը՝ ընդդեմ Հայրենիքի» հանրային դիսկուրսը, որին անդրադառնալը պարտադիր է տվյալ ձևակերպման ծայրահեղ վտանգավորության պատճառով:

«Պետությո՞ւն, թե՞ Հայրենիք» հարցադրումն ի սկզբանե կեղծ, իրականության և գիտության հետ որևէ աղերս չունեցող հորինված հակադրում է, որին դիմում է վարչախումբը պետության «հստակեցման» անվան տակ հայ ժողովրդի հայրենազրկման հերթական արարն ավարտին հասցնելու համար: Այս նպատակին են ուղղված «կադաստրի վկայական», «29.800 քկմ», «վիրտուալ պետություն» և այլ նույնատիպ զավեշտալի և տխմար ձևակերպումները:

Ցանկացած էթնոս, որ ձևավորվել է և գոյություն ունի որոշակի աշխարհագրական տարածքում, որը ներծծված է այդ էթնոսի գործունեության պատմական, մշակութային, հոգևոր, կենցաղային դրոշմներով, իր գոյությունն այդ տարածքում պահպանելու խնդիր ունի: Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է, և այդ գոյության պայքարում պետությունն է ցանկացած ազգի՝ սեփական հայրենիքում վերարտադրվելու լավագույն միջոցը, ինքնակազմակերպման գործիքը:

Ուստի չի կարող գործիքը, միջոցը, ձևը հակադրվել նպատակին: Հետևաբար՝ դավաճանի կողմից հանրային դաշտ նետված շինծու հարցադրումը՝ «Պետությո՞ւն եք ուզում, թե՞ Հայրենիք», ունի շատ հստակ ու միանշանակ պատասխան. «Հայրենիքը պաշտպանող Պետություն ենք ուզում»:

Եթե պետությունը հրաժարվում է Հայրենիքի պահպանության իր թիվ մեկ առաքելությունից, ապա այն դադարում է  կատարել իր հիմնական ֆունկցիան, և դադարում է լինել տվյալ ժողովրդինը: Եվ այդ տեսակի անհայրենիք պետությունը կորցնում է իր պաշտպանիչ նշանակությունը, խզում է կապն իր «սեփականատիրոջ»՝ այն ստեղծած ժողովրդի հետ՝ փաստացի դառնալով անտեր, և Հայրենիքի պահպանությանը ծառայելու փոխարեն՝ դառնում է այդ Հայրենիքի վերացման մամլիչ:

Անշուշտ, անպետություն Հայրենիքը և անհայրենիք Պետությունն ազգի գոյության, մեղմ ասած, վատագույն մոդելներն են, սակայն, եթե առաջինի դեպքում ազգը դեռ կարող է շանս ունենալ (հայ ժողովրդի պատմության օրինակով), ապա երկրորդի դեպքում ազգի մոտալուտ չգոյությունը գրեթե երաշխավորված է:

Անհայրենիք Պետության պարագայում առաջանում է ևս մեկ մարտահրավեր: Եթե նման պետությունն այլևս քոնը չէ, ունիկալն ու միակը չէ, եթե այն ընդամենը սոցիալ-տնտեսական միջավայր ապահովողն է, վերացական հանրային բարիքների մատակարարն ու վերաբաշխողն է, ապա նման պետության քաղաքացու համար առաջանում են լայն հնարավորություններ՝ առանց խղճի խայթի աշխարհի 198 նման պետական ապարատներից ընտրել լավագույն «մատակարարին», լավագույն «օպերատորին»: Այսպիսով, ամբողջությամբ վերանում են սեփական երկիրը լքելու և այլ պետության հերթական շահառու դառնալու վերջին բարոյահոգեբանական արգելքները: Հայրենիքը մրցակիցներ չունի, պետությունն ունի:

Հայրենիքը նման է իրական սիրո, իսկ պետություն ստեղծելը՝ նման սիրո արդյունքում ամուսնությանը: Եվ ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, դժբախտ է թե՛ ամուսնությամբ չավարտվող սերը, թե՛ ամուսնությունն առանց սիրո: Ավելին, երկրորդ դեպքում խիստ բարձր է «ամուսնալուծվելու», անհայրենիք պետությունից քաղաքացու բաժանվելու հավանականությունը:

Այն, որ առաջնայինը Հայրենիքն է, ապացուցվում է անգամ լեզվական մակարդակում: Ինձ հայտնի չէ որևէ լեզու, որն առանձին, հատուկ բառ ունենա պետության նկատմամբ սերն արտահայտելու համար, այնինչ բազմաթիվ լեզուներում առկա է սերն առ Հայրենիք բնորոշող եզրը՝ հայրենասիրությունը, պատրիոտիզմը: Բերված օրինակը չի նշանակում, որ պետությունը չեն սիրում, այլ հաստատում է այն փաստը, որ սեփական պետությունը սիրելը հայրենասիրության ձևերից մեկն է, նրա ածանցյալը, նրա դրսևորումը, այլ ոչ թե նրա «փոխարինիչը» կամ հակաթեզը:

Անհայրենիք պետություն կառուցելու նեոլիբերալ փորձարկումներն աշխարհով մեկ բերել են խորքային տեղաշարժերի և համակարգային ճգնաժամերի անգամ գլոբալիզացված աշխարհի առաջամարտիկ երկրներում: Ազգային և ազգայնական ուժերի շարունակվող զարթոնքը մասնավորապես շոշափելի է ԵՄ անդամ երկրներում, որտեղ նրանք ստացել են աջեր և ծայրահեղ աջեր անունը: Իտալիա, Հունգարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա՝ այն երկրների շարքը, որտեղ տարբեր առիթներով հասարակության մի ստվար զանգված ըմբոստանում է պետության՝ զուտ մեխանիկական ընկալումների դեմ:

Ֆրանսիայում վերջին իրադարձությունները հենց այս կոնֆլիկտի արտացոլանքն էին իրականում: Ֆրանսիան ողողված է միլիոնավոր այլազգիներով, որոնց համար նա Պետություն է, բայց Հայրենիք չէ, իսկ բնիկ ֆրանսիացիների մոտ ավելի ու ավելի է խորանում զգացողությունը, որ ֆրանսիական պետությունը գնալով քիչ է ածանցվում իրենց Հայրենիքից:

Պետությունն ազգի մաշկն է, նրա արտաքին պատյանը, պաշտպանիչ շերտը, արտաքին աշխարհի հետ ապահով հաղորդակցվելու միջոց, իսկ Հայրենիքը նրա միսն է և արյունը: Մաշկազերծված Հայրենիքը խոցելի է, սակայն միայն մաշկ ունեցող, բայց մսից և արյունից զրկված մարմինն էլ ոչ այլ ինչ է, քան «չուչել»:

«Հայաստանի Հանրապետություն» հասկացության մեջ Հայաստանը կդառնա զուտ գեոլոկացիա՞, թե՞ կշարունակի լինել այդ պետության իմաստը, կախված է նախ և առաջ հայ ժողովրդից: 1988թ. Ղարաբաղյան շարժումը հենց հայրենատիրական շարժում էր, շարժում վասն Հայրենյաց: Եվ միայն 90-ականների սկզբին առաջ եկավ Հայրենիքը պաշտպանելու լավագույն ձևը կիրառելու՝ նոր հայկական պետություն ստեղծելու գաղափարը:

Արցախը հանձնելով Ադրբեջանին և այդ դավաճանությունը հիմնավորելով «ՀՀ-ն պահելու» անհրաժեշտությամբ՝ Փաշինյանը մեզ կրկնակի է հայրենազրկում. թե՛ ֆիզիկական, թե՛ գաղափարական իմաստով:

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

30.07.2023



Նիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода