Համազգային շարժման ներքո` հանրությանը տանում են նոր հիասթափության. Մելիք-Շահնազարյան
ՆերքաղաքականԱյս օրերին արցախյան իշխանությունների մասնակցությամբ սկսված հանրային պայքարի գործընթացից «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ լավատեսության հիմքեր դեռեւս չունի:
— Մարդկանց փողոց են դուրս բերում, հայտարարում են համազգային շարժում ձեւավորելու մասին, բայց զուգահեռ գործընթաց, որ այն իսկապես համազգային դառնա, չի արվում: Վստահ եմ` որեւէ քաղաքական ուժի Արցախի իշխանությունները չեն դիմել, որ իմանան, որպեսզի շարժումը դառնա համազգային: Ուղերձները հասցեական չեն, եւ այս իրավիճակում ինձ համար կասկածի լուրջ առիթներ են ձեւավորվում: Համազգային շարժման ներքո` հերթական անգամ հանրությանը տանում են նոր հիասթափության, անկազմակերպ մի գործընթացի, որի հետեւանքը լինելու է առնվազն այդ հիասթափությունը, բայց ոչ երբեք խնդրի իրական լուծումը: