Iravunk.com | Միջազգային իրավունքն ապրում է իր ամենամեծ ճգնաժամերից մեկը. Ավետ Ադոնց
ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնել Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը Ուկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին

Միջազգային իրավունքն ապրում է իր ամենամեծ ճգնաժամերից մեկը. Ավետ Ադոնց

Ներքաղաքական

ՀՀ Արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՎԵՏ ԱԴՈՆՑԻ կարծիքով` 30 տարի անց Արցախի հարցում առերեսվում ենք մի նոր իրականության հետ, որտեղ բացարձակապես մոռացվել է կամ ջնջվել ինքնորոշման իրավունքի սկզբունքը: ՀՀ իշխանությունների համաձայնությամբ` մնացել է մեկ սկզբունք` տարածքային ամբողջականության:

— Անգամ ադրբեջանական միջավայրը պատրաստ չէ նրան, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ինչի՞ մասին պիտի լինի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, ո՞վ է երկխոսելու, իսկապես` չգիտեմ: Մենք այսօր դիմում ենք երրորդ կողմին` առանց մեզ հարցնելու` ինչո՞ւ է հասցեատերը ՄԱԿ-ը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը: Մինչդեռ մենք ենք պատճառը, եւ սա տրամաբանական հետեւանք է, որը միայն այս վերջին երեք կամ հինգ տարվա արդյունքը չէ, այլ բավականին երկար տարիների ընթացքում տեղի ունեցած սխալների արդյունք է:

— Իսկ ի՞նչ կասեք Փաշինյան-Միշել-Ալիեւ բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին:

— Որեւէ անակնկալ չեղավ: Միշելի հայտարարությունը եւ այդ բոլոր կետերը, որոնք մատնանշվել, քննարկվել են, ամենը՝ սկսած անվտանգությունից, ռազմագերիների հարցից, որեւէ պրակտիկ արդյունք ոչ թե չկա, այլ տեսանելի էլ չէ: Անգամ լուսանկարներից էլ տեսանելի է Ալիեւի վստահությունը, մինչդեռ այն զարգացումները, որոնք հիմա տեղի են ունենում, ադրբեջանական ագրեսիայի հետեւանք են, եւ Ալիեւը, լինելով Փարիզում, Բրյուսելում, Վաշինգտոնում, որպես ագրեսոր, պետք է իրեն անհարմար զգար: Ագրեսիայի հարցը պետք է այսօր արդեն դառնար միջազգային օրակարգի կետերից մեկը:

— Ինչպե՞ս եղավ, որ միջազգային հանրությունը, որը տարբեր զեկույցներով փաստում է Ադրբեջանի ոչ ժողովրդավար երկիր լինելը, հիմա ընդունում է, որ Արցախի հայերը կարող են ապրել ոչ ժողովրդավար պետությունում:

— Այսօր միջազգային իրավունքն ապրում է իր ամենամեծ ճգնաժամերից մեկը: Չեն կատարվում միջազգային դատարանների կողմից ընդունված որոշումները, միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձեւերը: Այսօր հիմնական միջազգային քաղաքական հարթակներում խաղացողները ղեկավարվում են իրենց երկրի շահերով: Ադրբեջանն իրենց համար կարեւոր է, քանի որ դիտարկվում է եւ պրակտիկ պատրաստ է` որպես հակաիրանական կենտրոն: Սա անվտանգային հարթակում, իսկ տնտեսական առումով Ադրբեջանը կարեւոր է` որպես էներգակիր` չնայած նրան, որ, այնուամենայնիվ, սպասարկում է Եվրոպայի պահանջների 3,5-4 տոկոսը, ամեն դեպքում, սա այլընտրանք է ռուսական արտահանմանը:



ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода