Ակնհայտ է, որ ադրբեջանը նոր պատերազմ է ցանկանում հրահրել. Մարիամ Ավագյան
ՆերքաղաքականԱդրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԻ կարծիքով` Բերձորով Հայաստանի հետ կապի խզումը հայերին Արցախից դուրս մղելու մեթոդներից է:
— Ադրբեջանն անշուշտ ուզում է հայերից դատարկված Արցախ, եւ եթե հայերն իրենց կամքով չհեռանան, որեւէ կասկած չկա, որ Ադրբեջանն այդ հարցը կփորձի լուծել ռազմական ճանապարհով` անելանելի պայմաններ ստեղծելով արցախցիների համար, ինչն այսօր անում է` կրակելով դաշտում աշխատող հայերի վրա: Ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր պատերազմ է ցանկանում հրահրել: