Iravunk.com | Անն Լույոյի դեմ քրգործ պետք է հարուցվի՝ դավաճանության հոդվածով. Լեո Նիկոլյան
Վաղը Գյումրիից Աջապահյանի օրհնությամբ երթը կմեկնարկի դեպի Աբովյան եւ Երևան «Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին «Փաստ». Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել «Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ «Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Մակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկա Որ Եվրոպան և Ամերիկան ​​ընդհանրապես ապագա ունեն, մեծ հույսը, տարօրինակ կերպով, Պուտինն է. Սատանովսկի «Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը «Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում

Անն Լույոյի դեմ քրգործ պետք է հարուցվի՝ դավաճանության հոդվածով. Լեո Նիկոլյան

Տեսանյութեր

Ֆրանսիան այսօր՝ հուլիսի 14-ին, նշում է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավումը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի համար տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը թերեւս կվերածվի հրաժեշտի երեկոյի: Հայտնի ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻ տեւական պայքարը դեսպանի դեմ, որը Հայաստան էր գործուղվել 2021 թվականի օգոստոսից, կարծես թե, տվեց իր արդյունքները: Հիշեցնենք, որ Նիկոլյանը պնդում էր, որ ֆրանսիացի դիվանագետը կոռումպացված է եւ ամուսնու միջոցով ռազմական գաղտնիքներ է փոխանցում Բաքվին, ինչի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք նրա հետ:

— Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով՝ Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել Իրաքի Քուրդիստանում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Օլիվյե Դեկոտինյին: Փաստորեն, Անն Լույոն հրաժարական է տալիս, եւ Դուք հասաք Ձեր նպատակին: Կբացե՞ք փակագծերը:

— Ասենք ճշմարտությունը՝ Անն Լույոն հրաժարական չի տալիս, իրեն հանում են գործից, բայց Ֆրանսիայի կառավարությունը փորձում է թաքցնել այդ փաստը: Անն Լույոն՝ կոռուպցիայի թագուհին, պաշտոնապես ասում է, թե հեռանում է պաշտոնից, որովհետեւ անձնական խնդիրներ ունի, մայրը շատ ծանր հիվանդ է: Մինչդեռ մայրը շատ լավ է, ունենք կադրեր, որ լավ էլ պարում է ծերատանը: Սա, պարզապես, դիվանագիտական հնարք է, որովհետեւ ինչ-որ կերպ պետք է իր հեռանալը բացատրի: Անն Լույոյի դեմ քրեական գործ պետք է հարուցվի՝ դավաճանության հոդվածով, ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի հանդեպ: Նա անօրինականություն է թույլ տվել եւ Ֆրանսիա պետությանը չի հայտնել իր ստացած 5 միլիոն դոլարի մասին՝ խուսափելով հարկեր վճարելուց: Այդ գումարը հասել է նրան Հոնկոնգի HSBC բանկի հաշվեհամարով Ադրբեջանից: Այդ փաստերն անձամբ ուղարկել եմ Էմանուել Մակրոնի հեռախոսի վրա, ֆինանասների նախարարին, ներքին գործերի նախարարին:

— Իսկ ի՞նչ է սպասվում հուլիսի 14-ին, ճամպրուկային տրամադրություններ ունեցող դեսպանը նշելո՞ւ է Ֆրանսիայի ազգային տոնը: Դուք պատրաստվում էիք այդ օրը դեսպանատան դիմաց ակցիա իրականացնել, այն ուժի մե՞ջ է:

— Անն Լույոն օրեր առաջ մեծ ճաշկերույթ է իրականացրել դեսպանատանը: Ներկա են եղել արեւմտյան երկրների դեսպանները եւ մի քանի հայ, որոնց թվում եղել են՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի եւ ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանը, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը, որն իբր Նիկոլ Փաշինյանի ամենամոտ ընկերն է: Ի դեպ, Թորանյանն այն անձն է, որը ծախեց ԱՍԱԼԱ-ի տղաներին, նրա պատճառով բերդ նստեցին Մարտիրոս Ժամկոչյանը, Վազգեն Սիսլյանը, Մոնթե Մելքոնյանը: Այդ մասին փաստեր կան եւ վկայությունները՝ Ֆրանսիայի պետական ոստիկանապետի: Վերադառնալով Անն Լույոյին` ասեմ, որ երկրորդ քեֆին է պատրաստվում՝ հուլիսի 14-ին: Խնդրում եմ հայ ժողովրդին՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունից են կամ անկուսակցական են, կարեւորը՝ հայ լինեն ու ազգային, այդ օրը աշխատանքից հետո՝ ժամը 18:00-ից սկսած հայկական կամ ֆրանսիական դրոշներով, կուզեք չխկչխկացող կաթսաներով հավաքվենք Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ մենք էլ նշենք Ֆրանսիայի անկախության օրը եւ ցտեսություն ասենք մադամ Լույոյին:

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԻՆՁ ՎԱԽԵՑՆԵԼ, ԹՈՂ ՓՈՐՁԵՆ»

— Դուք բարձրաձայնել էիք նաեւ ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերությունում առկա խնդիրների մասին եւս: Ի՞նչ է սպասվում այս ընկերության ղեկավարությանը:

— Ողջույններս «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանին: Նա էլ է թաթախված մեծ կոռուպցիոն գործերի մեջ: Այս ընկերության ֆինանսական բաժնի նախկին պետը՝ պարոն Մնացականյանը, նրա դեմ երկու դատ է շահել: Մնացականյանին աշխատանքից հանել են, քանի որ նա չի ցանկացել ստորագրել կեղծ փաստաթղթեր: Վերջերս 80 էջանոց նամակ եմ ստացել, որտեղ գրված է, թե ինչեր եմ հրապարակել իմ յութուբյան, թվիթերյան, ֆեյսբուքյան էջերում: «Վեոլիա ջուր» ընկերությունը փորձում է ինձ վախեցնել, որ այդ հրապարակումները հեռացնեմ, այլապես կդիմի դատարան: Զգուշացնում եմ՝ կգնամ բերդում կնստեմ ցմահ, բայց իմ հրապարակումները հեռացնող չեմ: Ինչքան ուզում են թող փորձեն վախեցնել. մի մարդ, որը մասնակցել եւ վիրավորվել է արցախյան պատերազմում, մի՞թե «Վեոլիա ջուր» ընկերությունից պիտի վախենա: Ասեմ, որ Ֆրանսիայում «Վեոլիա ջուր» ընկերության կենտրոնական գրասենյակն արդեն որոշում է ընդունել, որ Մարիաննա Շահինյանին պետք է հեռացնեն աշխատանքից: Բայց չեն բարձրաձայնելու, որ այստեղ կոռուպցիայի հետ կապված խնդիրներ կան, որպեսզի խայտառակ չլինեն, պարզապես Մարիաննա Շահինյանը հեռանալու է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն: Հավանաբար, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կտեսնեք, որ Մարիաննա Շահինյանը հրաժարական է տալիս՝ իբրեւ ուրիշ աշխատանքի անցնելու համար: Այնպես որ, Մարիաննա Շահինյան, բա՛յ-բա՛յ՝ քո ընկերուհի Անն Լույոնի հետ:

— Մեր նախորդ զրույցում Դուք նշել էիք, որ Միացյալ Նահանգներում դեռեւս տարիներ առաջ հայկական կապիտալով ստեղծված «Գոլդն Սթեյթ» բանկի բաժնետեր, ղեկավար խորհրդի անդամ Արտակ Դալդումյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ՝ ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը պատկանող «Արարատ» կոնյակի գործարանը գնելու հետ կապված, ինչն անթույլատրելի է: Ի՞նչ կասեք այս առումով:

— Ֆրանսիայի արտգործնախարարը զանգահարել է Անն Լույոյին եւ ասել՝ դու ի՞նչ գործ ունես մի հանցագործի հետ, որ երկու անգամ ընդունում ես նրան դեսպանատանը: Արտակ Դալդումյանը միլոնավոր դոլարների գողության համար 13 անգամ դատվել է ԱՄՆ-ում, այդ փաստաթղթերը կան: Ավելին՝ «Գոլդն Սթեյթ» բանկը կարող է վերջնականապես զրկվել լիցենզիայից: Խնդրում եմ՝ ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանից ու ՀՀ կառավարությունից, եթե դուք «պերսոնա նոն գրատա» եք համարում Մուրադ Փափազյանին, որպեսզի ոտք չդնի Հայաստան, ապա 13 անգամ դատված Արտակ Դալդումյանի մուտքն էլ պետք է արգելեք Հայաստանում: Ի դեպ, վերջին սենսացիան էլ ասեմ. Անն Լույոն` մինչեւ ՀՀ-ում դեսպան նշանակվելը, աշխատել է տարբեր երկրներում, տարիներ առաջ ծանոթացել է եւս մի կոռումպացված տիկինոջ հետ, որն աշխատում էր, ինչպես նա, մշակույթի գծով կցորդ Իրաքում եւ այլ երկրներում: Նրա անունն է Սալվա Նակուզի, որը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորն է: Մինչեւ հիմա շատ գոհ էր Հայաստանից, հիմա հրաժարական է տալիս՝ բողոքելով երկրից, որովհետեւ այստեղ եւս կոռուպցիա կա: Սալվա Նակուզին եւ Անն Լույոն մի ամբողջ շենք անվճար տալիս են Արտակ Դալդումյանին, որ այն օգտագործի որպես հանրակացարան: Պատկերացրեք, թե ինչ գումարների մասին է խոսքը, որից մասնաբաժին պետք է ունենան Սալվա Նակուզին ու Անն Լույոն: Իհարկե, նա պետք է իր հաշվին վերանորոգեր այդ շենքը: Ամոթ քեզ, Սալվա Նակուզի: Հիշո՞ւմ եք, մի քաղաքական մարդ կար, ասում էր պետք է այլեւս կոռուպցիա չլինի Հայաստանում:

«ՄԱԿՐՈՆԸ ԲԱՑԻ ՍԻՐՈՒՆ ԽՈՍՔԵՐԻՑ, Ի՞ՆՉ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

— Պարոն Նիկոլյան, իսկ ի՞նչ ակնկալել ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպան նշանակված Օլիվյե Դեկոտինյից:

— Նա մինչ այս Էրբիլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսն էր, քանի որ դեսպանը Բաղդադում է նստում: Իր թվիթերյան էջում արդեն գրել է, որ ավարտում է առաքելությունը Իրաքի Քուրդիստանում ու թերեւս իմ շնորհիվ դառնում է դեսպան Հայաստանում: Օլիվյե Դեկոտինյին երբեք դեսպանի պաշտոն չի ունեցել, եղել է հյուպատոս: Հիմա արդեն Փարիզում է, ուսումնասիրում է, թե ինչ երկիր է Հայաստանը, քանի միլիոն ժողովուրդ ունի, ինչ խնդիրներ ունի, որովհետեւ բանից անտեղյակ է: Ցավոք, իրեն հրաման է եկել, որ ինձ արգելափակի իր թվիթերյան էջում: Ոչինչ, կարեւորը, որ նա մաքուր մարդ է: Ասեմ, որ հուլիսի 21-ին պաշտոնապես նա կմտնի դեսպանատուն: Իսկ Անն Լույոն հուլիսի 16-ից այլեւս չի կարող դեսպանատանը մնալ: Վերջապես պայթեց այս «ռումբը»: Ամեն դեպքում, Ֆրանսիան մնում է Ֆրանսիա, եւ ես պատրաստ եմ մեռնել Ֆրանսիայի համար, ինչպես Միսաք Մանուշյանը, բայց ստիպված եմ բարձրաձայնել ճշմարտությունը եւ չեմ սիրում, այլ հակառակը՝ ատում եմ Էմանուել Մակրոնին: Ֆրանսիայի ամենամեծ թշնամին Անգլիան է, որը 100 տարի պատերազմ է մղել իր դեմ, որն ավարտվել է Անգլիայի հաղթանակով: Այսօր Ֆրանսիան գտնվում է Անգլիայի տիրապետության տակ:

— Ամեն դեպքում, հայերի ականջները շոյվեց Մակրոնի այն խոսքերից, որն ի պատասխան ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի դիմումի, ասել էր, որ՝ «Ես Ալիեւի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել եւ կբանեցնեմ, քան Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք եւ պատգամ ունեմ»:

— Անձամբ շատ լավ ճանաչում եմ Հրաչ Վարժապետյանին, բայց, կներեք, դուք տեսանյութ տեսե՞լ եք, որտեղ Մակրոնն ասել է այդ մասին: Ես երկու անգամ հանդիպել եմ Է. Մակրոնին եւ երբ ասում եմ նա այսպես է ասել, կարող եմ ապացուցել, քանի որ տեսանյութները կան: Ես կարող եմ հեռախոսով նկարվել՝ սելֆի անել Նիկոլ Փաշինյանի հետ, հետո հայտարարել, թե նա հայհոյել է Ալիեւին: Ինչ ուզում եմ, կարող եմ ասել, բայց ասվածի ձայնագրությունը կա՞: Ես չեմ հավատում՝ մինչեւ չտեսնեմ փաստ ու ապացույց: Ճիշտ է, Է. Մակրոնը հօգուտ Հայաստանի հայտարարություններ է անում, բայց դրանք ընդամենը սիրուն խոսքեր են: Սա նույնն է, որ մի տղա ուզում է գրավել մի աղջկա սիրտը, բայց նա արդեն ամուսնացած է, եւ նրան մնում է միայն սիրուն խոսքեր ասել նրան: Մակրոնն այսօր մեկ միլիարդ եվրոյի զենք-զինամթերք է ուղարկում Ուկրաինա՝ Զելենսկիին, բացի սիրուն խոսքերից, ի՞նչ է ուղարկում Հայաստանին: Ֆրանսիական ջոկատ կա՞ մեր սահմանները պաշտպանող, հաստատ՝ ոչ: Մակրոնը փորձում է շախմատ խաղալ, բայց, կներեք, ամենալավ շախմատ խաղացողները եղել են ռուսները, եւ այսօր ուզենք, թե չուզենք քաղաքականության մեջ մի շատ ուժեղ շախմատ խաղացող կա՝ ՌԴ նախագահ պարոն Վ. Պուտինը, Մակրոնն ո՞վ է նրա դիմաց: Համաձայն եմ, մեկ-մեկ ֆրանսիական պատվիրակություններ են գալիս Հայաստան, նկարվում են, թե իբր հայերի կողմից են: Չէ որ Ֆրանսիայում կա մեկմիլիոնանոց հայ գաղութ, որը վաղը ընտրություններին կարող է իրենց ձայն տալ: Մենք սիրուն խոսքերից բացի ոչինչ չենք ստանում Ֆրանսիայից, որովհետեւ այստեղ նրանք ոչ մի շահ չունեն՝ ո՛չ ոսկի ունենք, ո՛չ նավթ, ո՛չ ադամանդ, մի «Վիոլա ջուր» ունենք ու կոնյակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Վաղը Գյումրիից Աջապահյանի օրհնությամբ երթը կմեկնարկի դեպի Աբովյան եւ Երևան«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին«Փաստ». Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել«Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կանՏեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուՄակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկաՈր Եվրոպան և Ամերիկան ​​ընդհանրապես ապագա ունեն, մեծ հույսը, տարօրինակ կերպով, Պուտինն է. Սատանովսկի«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնումՌուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ)«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձելԱրևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. ՄեդվեդևՀնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода