Iravunk.com | «Պրի­գո­ժի­նի ապս­տամ­բու­թյա­ն» դեռ սպասվող հետեւանքները
Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա Զոհրաբյան Մինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրում Հայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել» Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով Կեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարության Սիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ Բալոբան Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավար Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը

«Պրի­գո­ժի­նի ապս­տամ­բու­թյա­ն» դեռ սպասվող հետեւանքները

Վերլուծություն

Այն, որ, այս­պես ա­սած, «Պրի­գո­ժի­նի ապս­տամ­բու­թյու­նը» իր վրա մի­ան­գա­մից հա­մաշ­խար­հա­յին ու­շադ­րու­թյուն հրա­վի­րեց, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր: Խոս­քը, վեր­ջին հաշ­վով, դե­պի Մոսկ­վա՝ աշ­խար­հի եր­կու գլխա­վոր մի­ջու­կա­յին տե­րու­թյուն­նե­րից մե­կի մայ­րա­քա­ղա­քի ուղ­ղու­թյամբ զոր­քե­րի տե­ղա­շար­ժի մա­սին էր, եւ ան­կախ այն բա­զում վար­կած­նե­րից, ո­րոնք դրված է­ին տե­ղի ու­նե­ցո­ղի տակ, մի­եւ­նույնն է, բուն փաստն ա­ռա­վել քան մտա­հո­գիչ էր:

ԻՆՉ ԿԱ­ՏԱՐ­ՎԵՑ ՌՈՒ­ՍԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ

Իսկ ա­հա այն պա­հից, երբ «Վագ­նե­րի» շա­րա­սյու­նե­րը փո­խե­ցին ուղ­ղու­թյու­նը, ա­ռա­ջին պլան մղվե­ցին եր­կու այլ հիմ­նա­կան հար­ցեր՝ ի՞նչ կա­տար­վեց, եւ դա ի՞նչ հե­տե­ւանք­ներ կու­նե­նա: Երկ­րորդ հար­ցի պա­տաս­խա­նը, ի­հար­կե, ուղ­ղա­կի­ո­րեն կապ­ված է ա­ռա­ջի­նի հետ. հաս­կա­նա­լով ի­րա­կան պատ­ճա­ռը, նոր մի­այն կա­րե­լի է հե­տե­ւու­թյուն­ներ կա­տա­րել սպաս­վե­լի­քի մա­սին: Իսկ «ինչ կա­տար­վե­ցը» այս պա­հին ու­նի մի շարք վար­կած­ներ, այդ թվում՝ մի քա­նի հիմ­նա­կան: Սկսած, որ այս­տեղ ոչ մի գլո­բալ խաղ չկա, «Վագ­նե­րը» պա­տաս­խա­նեց ի­րեն հասց­ված հար­ված­նե­րին, ին­չի մա­սին խո­սում էր Պրի­գո­ժի­նը: Ա­պա, թե սա Պրի­գո­ժի­նի ամ­բի­ցի­ա­նե­րի հե­տե­ւանքն էր, ո­րը հա­մեմ­վեց օ­տա­րերկ­րյա հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մի­ջամ­տու­թյամբ: Վեր­ջաց­րած, որ այս ա­մե­նը Պու­տի­նի եւ Պրի­գո­ժի­նի հա­մա­տեղ նուրբ խաղն էր՝ ուղղ­ված ինչ­պես ռու­սա­կան ներ­քին դաշ­տին, այն­պես էլ՝ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քին: Մի­գու­ցե առ­կա բո­լոր վար­կած­նե­րի ո­րոշ դե­տալ­ներ կան, ի­րար հետ կա­պի մեջ են: Մի­գու­ցե ինչ-որ հստակ փաս­տեր, ո­րոնք ի ցույց դրեցին  «Պրի­գո­ժի­նի ապս­տամ­բու­թյու­նը», ի­րենց հեր­թին նախ­նա­կան պատ­ճառ­նե­րի մեջ ո­րո­շա­կի ուղ­ղում­ներ մտցրին եւ դեռ հե­տե­ւանք­ներ կու­նե­նան: Օ­րի­նակ, «Վագ­ներն» ակն­հայ­տո­րեն ու­ներ բա­վա­կա­նին մեծ հան­րա­յին ա­ջակ­ցու­թյուն, եւ դա հու­շում է ռու­սա­կան ներ­քին դաշ­տում, պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գում, տնտե­սա­կան մե­գա­կա­ռույց­նե­րում հրա­տապ փո­փո­խու­թյու­ննե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին եւ այլն: Սա, հաս­կա­նա­լի է, Ռու­սաս­տա­նի խնդիր­ներն են, ո­րոնք, սա­կայն, մեզ հա­մար եւս կա­րե­ւո­րու­թյուն ներ­կա­յաց­նում են. Ռու­սաս­տանն ինչ­քան ու­ժեղ լի­նի կամ թու­լա­նա, դա ուղ­ղա­կի­ո­րեն ազ­դում է մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նի վրա, ընդ ո­րում՝ ա­մեն­ա­ար­մա­տա­կան կեր­պով:

ՊՐԻ­ԳՈ­ԺԻ­ՆԸ ԲԵ­ԼԱ­ՌՈՒ­ՍՈՒՄ ԻՆՉ ԿԱ­ՐՈՂ Է Ա­ՆԵԼ

Սա­կայն այս­քա­նից զատ, ար­ձա­նագր­վե­ցին նա­եւ կոնկ­րետ փաս­տեր, ո­րոնք, ի­հար­կե, ուղ­ղա­կի կա­պեր պետք է որ ու­նե­նան տե­ղի ու­նե­ցա­ծի պատ­ճառ­նե­րի հետ: Ու թե­եւ այդ կա­պե­րը դեռ հստակ չեն, սա­կայն նշված փաս­տե­րը հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի մա­սին այս պա­հին էլ բա­վա­կա­նին բան ակ­նար­կում են: Դրանց թվում են այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոն­ցով ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Դմիտ­րի Պես­կո­վը բա­ցատ­րեց Պրի­գո­ժի­նի հետ Լու­կա­շեն­կո­յի ձեռքբե­րած պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը: Այս­պես, այն պա­հից, երբ Պես­կո­վը պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­րեց, թե ինչ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են ձեռք բեր­վել, ա­ռիթ ու­նե­ցանք ու­շադ­րու­թյուն հրա­վի­րել մեկ հստակ հան­գա­ման­քի վրա վրա: Այն է, Պես­կո­վի այդ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը նախ ֆիք­սե­ցին, որ «Վագ­նե­րի» կազ­մա­լուծ­ման ո­րե­ւէ ո­րո­շում չկա: Երկ­րոր­դը, մի­ան­գա­մայն հա­վա­նա­կան է, որ Պրի­գո­ժինն ու «Վագ­նե­րի» առն­վազն 25 հա­զա­րա­նոց զո­րա­խում­բը, բաղ­կա­ցած խմբա­վոր­ման ա­մե­նա­կա­րող մար­տիկ­նե­րից,  կա­րող են հայտն­վել Բե­լա­ռու­սում` Ուկ­րա­ի­նա­յի սահ­մա­նին, (https://iravunk.com/?p=258878&l=am): Նա­եւ մատ­նան­շել է­ինք, որ ե­թե նման բան տե­ղի ու­նե­նա, ա­պա դա հնա­րա­վո­րու­թյուն է՝ հար­վա­ծել Լուցկ-Լվով-Ուժգո­րոդ ուղ­ղու­թյամբ՝ ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյամբ Ուկ­րա­ի­նա­յի սահ­մա­նի եր­կայն­քով: Կամ մի փոքր ա­վե­լի ա­րե­ւելք` Ռով­նո-Խմել­նից­կի կամ Ժի­տո­միր-Վին­նի­ցա, ինչ­պես նա­եւ՝ ու­ղիղ Կի­ե­ւին: Ու հաշ­վի առ­նե­լով, որ այս բո­լոր հատ­ված­նե­րում, բա­ցի սահ­մա­նա­յին գո­տուց, ուկ­րա­ի­նա­կան այլ խո­շոր ու­ժեր պար­զա­պես չկան, մինչ­դեռ Բե­լա­ռու­սում է ռու­սա­կան մեկ այլ զո­րա­խումբ եւս (տար­բեր գնա­հա­տում­նե­րով` 50-100 հա­զա­րա­նոց), ո­րը կա­րող է շարժ­վել երկ­րորդ է­շե­լո­նով, նման հար­վա­ծը կա­րող է ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հա­մար վեր­ջա­կետ դառ­նալ: Այ­սինքն, բա­վա­կան է «Վագ­նե­րը» ճեղ­քի սահ­մա­նա­յին գո­տին, եւ Ուկ­րա­ի­նան ան­մի­ջա­պես հայտն­վում է ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյու­նից կտրվե­լու ռե­ալ հե­ռան­կա­րի ա­ռաջ, եւ դա Մոսկ­վա­յի հա­մար պետք է որ գայ­թակ­ղիչ սցե­նար լի­նի:

Ի­հար­կե, նման են­թադ­րու­թյուն­նե­րով ա­մե­նե­ւին էլ նկա­տի չու­նե­ինք, որ Մոսկ­վա­յում հենց այդ­պի­սի ծրա­գիր են մշա­կել, թե` ոչ (թեեւ երեկ խոսվեց, որ Բելառուսում «Վագ­նե­րի» համար ճամբարներ արդեն հիմնվում են` սահմանից 200 եւ Կիեւից` 300 կմ հեռավորությամբ): Նկա­տի ու­նենք, որ նման ստրա­տե­գի­ա­կան հնա­րա­վո­րու­թյուն կա: Եվ ա­հա, նա­խօ­րե­ին նման վար­կած շրջա­նա­ռու­թյան մեջ հայտն­վեց նա­եւ ա­րեւմ­տյան եւ ուկ­րա­ի­նա­կան ա­մե­նա­տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րում: Ուկ­րա­ի­նա­կան աղ­բյուր­նե­րը մտա­հոգ­ված են. «Շատ վատ նշան Բան­կո­վա­յի հա­մար, քա­նի որ Վագ­նե­րը X պա­հին կա­րող է հյու­սի­սա­յին ճա­կա­տը բա­ցել Ժի­տո­միր/Ռով­նո ճեղ­քու­մով, ին­չը հսկա­յա­կան խնդիր­ներ կա­ռա­ջաց­նի Ուկ­րա­ի­նա­յի զին­ված ու­ժե­րի հա­մար»: Sky News-ը գրում է. «Պրի­գո­ժինն իր շուր­ջը պա­հել է տաս­նյակ հա­զա­րա­վոր մար­տու­նակ մար­տիկ­նե­րի, ո­րոնք կա­րող են է­ա­կան վտանգ ներ­կա­յաց­նել Ուկ­րա­ի­նա­յի հա­մար: Բրի­տա­նա­ցի գե­նե­րալ Դան­նաթն ա­սել է, որ «մի­ան­գա­մայն հնա­րա­վոր է, որ Ռու­սաս­տա­նը կօգ­տա­գոր­ծի «Վագ­նե­րը»՝ կրկին փոր­ձե­լով գրա­վել Կի­և­ը»: «Ինչ է ի­րա­կա­նում տե­ղի ու­նե­ցել ե­րեկ Ռու­սաս­տա­նում. «Վագ­նե­րը» տե­ղա­փո­խեց իր դիր­քե­րը եւ մո­տե­ցավ Կի­և­ին: Պու­տի­նի խո­րա­մանկ ծրա­գի­րը բա­ցա­հայտ­վեց», այլ վար­կա­ծով` «Պու­տի­նի եւ Պրի­գո­ժի­նի խո­րա­մանկ խա­ղը», «Պու­տի­նը «Վագ­նե­րին» տե­ղա­կա­յեց Բե­լա­ռու­սում» եւ այս­պես շա­րու­նակ: Ընդ ո­րում, գնա­լով նման մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րից ա­վե­լի ու ա­վե­լի է խու­ճա­պի հոտ գա­լիս:

ԹԱ­ԿԱՐԴ ԶԵ­ԼԵՆՍ­ԿՈՒ ՀԱ­ՄԱՐ

Ու սրա­նով, կար­ծես թե սկսվում է ա­մե­նագլ­խա­վո­րը, ո­րի պա­րա­գա­յում, ե­թե ան­գամ սա «Պու­տի­նի եւ Պրի­գո­ժի­նի խո­րա­մանկ խա­ղը» չէ, մեկ է, այս ի­րա­վի­ճա­կը կա­րող է է­ա­կան ազ­դե­ցու­թյուն թող­նել ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քի վրա: Այն է, տար­բեր եւ մի­ան­գա­մայն հե­ղի­նա­կա­վոր աղ­բյուր­ներ սկսել են «Վագ­նե­րի» հնա­րա­վոր հար­ձակ­ման մա­սին քար­տեզ­ներ գծել, խո­րի­մաստ սլաք­ներ նկա­րել, եւ որ ա­մե­նա­է­ա­կանն է, հա­մա­ռո­րեն պնդել, որ Զե­լենս­կին պար­տա­վոր է շատ ա­րագ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել` «Պրի­գո­ժի­նին կանգ­նեց­նե­լու հա­մար», քա­նի որ. «Եթե «Վագ­նե­րը» Մոսկ­վա չմտավ, Կի­ե­ւի ուղ­ղու­թյամբ ար­շա­վը հաս­տատ կի­սատ չի թող­նի»: Ընդ ո­րում, ար­դեն նա­եւ ուկ­րա­ի­նա­կան աղ­բյուր­ներն են ա­ճող հիս­տե­րի­ա բարձ­րաց­նում` «Զե­լենս­կին պետք է շտա­պի մի­ջոց­ներ ձեռ­նար­կել, ժա­մա­նակ նա չու­նի»: ««Վագ­նե­րի» հե­տե­ւից Բե­լա­ռու­սում ողջ ռու­սա­կան, մի­գու­ցե նա­եւ բե­լա­ռու­սա­կան բա­նա­կը կանց­նի մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման, պետք է մի բան մտա­ծել», եւ այս­պես շա­րու­նակ:

Այս ա­մե­նն էլ ա­վե­լի է բար­դաց­նում Զե­լենս­կու հա­կա­սա­կան վի­ճա­կը: Կհար­ձակ­վի՞ «Վագ­նե­րը», թե` ոչ: Այս հար­ցը, մի­ան­շա­նակ, իր սե­ղա­նին ու­նի նա­եւ Զե­լենս­կու գրա­սե­նյա­կը, ու դժվար է ա­սել, որ պա­տաս­խա­նը եւս կա: Հի­մա, ե­թե այդ հնա­րա­վոր հար­ձա­կու­մը կան­խե­լու հա­մար այլ հատ­ված­նե­րից, այդ թվում` հա­կա­հար­ձակ­ման ու­ժե­ր տե­ղա­փո­խի Բե­լա­ռու­սի սահ­ման, ա­պա ստիպ­ված կլի­նի վերջ­նա­կա­նա­պես հրա­ժեշտ տալ «հա­կա­հար­ձա­կում» աս­վա­ծին: Ու դրա­նից հե­տո ի՞նչ հսկա աղ­մուկ կա­ռա­ջա­նա աշ­խար­հով մեկ, ե­թե պարզ­վի, որ Բե­լա­ռու­սում ոչ մի «Վագ­ներ» էլ չկա: Իսկ ե­թե դրա­նից օգտ­վե­լով՝ ռու­սա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը ճա­կա­տա­յին մի­ան­գա­մայն ռե­ալ հատ­ված­նե­րում անց­նեն հար­ձակ­մա՞ն եւ մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նեն: Սա ընդ­հուպ, կա­րող է պա­տե­րազ­մի վեր­ջը դառ­նալ` Զե­լենս­կու «քա­ղա­քա­կան ոչն­չաց­մամ­բ» (մի­գու­ցե ոչ մի­այն քա­ղա­քա­կան) հան­դերձ: Մյուս կող­մից, ե­թե այս բո­լոր հրա­պա­րա­կա­յին նա­խազ­գու­շա­ցում­նե­րից հե­տո հրա­ժար­վի ամ­րաց­նել Բե­լա­ռու­սի հատ­վա­ծը, ու «Վագ­նե­րը» ի­րոք հար­ձակ­վի, ա­պա դա Զե­լենս­կու հա­մար քա­ղա­քա­կան ինք­նաս­պա­նու­թյան ա­մե­նա­կարճ ու­ղին կդառ­նա: Ա­ռա­վել եւս, երբ, բա­ցի հրա­պա­րա­կա­յին կար­ծիք­նե­րից, կան նա­եւ պաշ­տո­նա­կան­նե­րը: Օ­րի­նակ, վար­չա­պետ Մա­տե­ուշ Մո­րա­վի­եց­կին հայ­տա­րա­րեց, որ Լե­հաս­տանն ար­դեն ամ­րապն­դում է Բե­լա­ռու­սի հետ սահ­մա­նը` Պրի­գո­ժի­նի եւ «Վագ­նե­րի»՝ այն­տեղ տե­ղա­փոխ­վե­լու մա­սին լու­րե­րի ֆո­նին: Լիտ­վան ա­վե­լի ա­ռաջ գնաց, թե՝ ՆԱ­ՏՕ-ն պետք է ամ­րաց­նի իր ա­րեւմ­տյան թե­ւը եւ այլն: Ու ե­թե Զե­լենս­կին չհե­տե­ւի լե­հե­րի օ­րի­նա­կին, իսկ «Վագ­ներն» ի­րոք հար­ձակ­վի, ա­պա այս դեպ­քում ստիպ­ված է լի­նե­լու ար­տա­կարգ ռե­ժի­մով ու­ժեր նե­տել Ուկ­րա­ի­նա­յի ա­րեւմ­տյան գո­տին պաշտ­պա­նե­լու հա­մար, եւ մյուս ուղ­ղու­թյու­ննե­րում ռու­սա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հար­վածն է­լի ան­խու­սա­փե­լի է դառ­նում: Սա նույն­պես, ընդ­հուպ, կա­րող է պա­տե­րազ­մի վեր­ջը դառ­նալ` Զե­լենս­կու «քա­ղա­քա­կան ոչն­չաց­մամբ» հան­դերձ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ



Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода