Ամուսնացել է Ծովինար Կոստանյանը. նրա երջանկության տոնը կայացավ
ՀասարակությունՆորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացավ Հանուն սոցիալական արդարության կուսակցության եւ «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ, քաղաքագետ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ եւ իր ընտրյալի՝ ՍԵՆԻԿ ՖԱՐՍՅԱՆԻ պսակադրության արարողությունը: Խորանի առաջ Ծովինարը խոստացավ հնազանդ լինել Սենիկին, իսկ նորափեսան վստահեցրեց, որ տեր կլինի:
Նշենք, որ հարսանեկան արարողությանը ներկա էին քաղաքագիտական, փորձագիտական, դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ եւ Ծովինարի ու Սենիկի մտերիմները:
Մեզ մնում է անսահման երջանկություն մաղթել նորապսակներին, խաղաղություն ու անամպ երկինք՝ ամենքին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ