Iravunk.com | Ցնցում է լինելու, որի արդյունքում ոչ մի բան չի փոխվելու. Սերոբ Խաչատրյան
Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը Թուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին MI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և Սլավյանսկը Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական է ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Զախարովան զգուշացրել է Լոնդոնին

Ցնցում է լինելու, որի արդյունքում ոչ մի բան չի փոխվելու. Սերոբ Խաչատրյան

Հասարակություն

Արդեն տեւական ժամանակ քննարկվում է բուհերի խոշորացման ծրագիրը, ըստ որի, կառավարությունը մտադիր է Երեւանից որոշ բուհեր տեղափոխել Աշտարակ: Ստեղծվելու է «Ակադեմիական քաղաք», իսկ թե որքանո՞վ է արդյունավետ լինելու տվյալ ծրագիրը, կամ ուսանողներն ու դասախոսական կազմն ի՞նչ խոչընդոտների առաջ են կանգնելու, դեռեւս չի քննարկվում: Երեւանի սրտից՝ բուհերի տեղահանման վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է կրթության փորձագետ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ ասել է՝ «Ակադեմիական քաղաք», արդյո՞ք այս պահին այդքան հրատապ է այդ «քաղաքի» հիմնումը:

— Ինձ համար մի փոքր անհասկանալի է, որովհետեւ նպատակը հստակ չէ, նախարարությունն էլ այս պահին հայտարարում է՝ դեռ հայեցակարգ չկա, եւ իմ կարծիքով` նաեւ նպատակը հասկանալի չէ, մենք ինչո՞ւ ենք բուհերը տանում քաղաքից դուրս: Եթե կարծում են, որ բուհերի տեղանքը կարող է ազդել որակի վրա, այնքան էլ համոզիչ չէ, եթե նույն դասախոսը դասավանդում է Երեւանի կենտրոնում ու Աշտարակ քաղաքում՝ չեմ կարծում այդտեղ որակի փոփոխություն է լինելու: Եթե մենք մտածում ենք, որ այդ ձեւով բուհերը ավելի իրար մոտ կլինեն, կարծում եմ՝ համոզիչ չէ, որովհետեւ հիմա էլ են մոտ: Մենք այս պահին Երեւանում արդեն ունենք Ակադեմիական քաղաք, եւ ասել, որ ա՛յ, այնտեղ ունենաք, որովհետեւ չունենք՝ ճիշտ չէ, ինձ համար նպատակը անհասկանալի է:

— Նման փորձ աշխարհում կա՞, երբ մայրաքաղաքից բուհերը տեղափոխվեն մարզեր, եւ մի՞թե ուսանողների համար ավելորդ ֆինանսական բեռ չի առաջանում:

— Թե որտեղ է գտնվում բուհը, չափանիշ չէ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ կան ե՛ւ քաղաքում գտնվող, ե՛ւ քաղաքից դուրս գտնվող լավ բուհեր: Բուհի գտնվելու վայրը այդքան էական չէ, հասկանալի է, որ եթե բուհը քաղաքից դուրս է՝ հնարավորություններն ավելի մեծ են, բայց դա միակ չափանիշը չէ: Կարծում եմ` այս խառը վիճակում, երբ բազմաթիվ խնդիրներ կան, միգուցե մենք պետք է մտածենք որակը բարձրացնելու մասին եւ ոչ թե գրանդիոզ ծրագրեր անել: Եվ ընդհանրապես, իմ փորձն էլ ցույց է տալիս, որ ինչքան գրանդիոզ ծրագրեր արվել են կրթության ոլորտում, ոչ մեկն էլ որեւէ արդյունքի չի բերել: Ես ավելի կողմնակից եմ փոքր, բայց հետեւողական քայլերով որակ փոխելուն, քան ինչ-որ շքեղ ամբիցիոզ ծրագրերով, որոնք կիսատ են իրականացվում: Ես հենց հիմա հիշում եմ ավագ դպրոցների ծրագիրը, որը երբ իրենք սկսեցին, հայտարարվեց, որ հլը տեսեք՝ ինչ ենք անելու, ավագ դպրոցները առանձին են լինելու, այս ենք անելու, այն ենք անելու, վերջում խայտառակ վիճակ եղավ: Նույնն այստեղ է լինելու, ինձ թվում է` մարդկանց անիմաստ ցնցելու են, միավորեն, կոնֆլիկտներ են ստեղծելու, բացասական տրամադրվածություն է լինելու, եւ վերջում ոչ մի արդյունք չի լինելու, անգամ եթե շքեղ շենքեր կառուցվեն:

— Որքանո՞վ է թույլատրելի Մայր ԲՈՒՀ-ի տեղափոխումը մարզ:

— Այս պահին դեռ պարզ չէ, այսինքն՝ պաշտոնական հայտարարություն չկա, ով կմնա, ով կտեղափոխվի, այս պահին խոսքը գնում է արվեստի ու տեխնոլոգիական բուհերի մասին, բայց ցանկը չկա, մենք չգիտենք, օրինակ, շատ քիչ հավանական է Բժշկական համալսարանի տեղափոխումը, որովհետեւ այդտեղ հիվանդանոցային հսկայական համալիր կա: Եթե կրթական հաստատությունը տանեն Աշտարակ, պետք է այնտեղ հիվանդանոց սարքեն, որն, իհարկե, անլուրջ կլինի, այս պահին այնքան անորոշ է ամեն ինչ, որ ոչ մի լուրջ գնահատական չի լինում տալ:

— Տեղը կարծես արդեն որոշված է…

— Տեղը որոշված է, արդեն շինարարների հետ նախագծային աշխատանքներ են տարվում, հիմնադրամ է ստեղծվել, բայց դրանք կարեւոր չեն, ինձ հետաքրքրում է որակը, մտահոգում է հասանելիության խնդիրը:

— Օրինակ,երեւանաբնակ դասախոսների գնալ-գալն Աշտարակ խնդիր չէ՞:

— Ենթադրենք Ճարտարապետաշինարարական համալսարանը տարանք, կան բազմաթիվ ճարտարապետներ, շինարարներ, որոնք Երեւանում աշխատում ու դասավանդում են, հիմա այս մարդը կարող է չուզի երկու ժամ դասի համար գնալ Աշտարակ, հիմա բուհը կենտրոնում է, մարդը ոտքով կարող է գնալ համալասարան, մի քանի ժամ դասավանդել: Չգիտեմ, շատ են խնդիրներն ու հարցականները, հաստատ մեծ դժվարություններ են լինելու: Ե՛վ Ամերիկյանը, ե՛ւ Սլավոնականը, ե՛ւ Ֆրանսիականը մնալու են եւ ոչ պետական բուհերն են մնալու, չեն տեղափոխվելու, բայց այս ամեն ինչը կարող է ավարտվել նրանով, որ մարդիկ գերադասեն հավատարմագրված ոչ պետական բուհում սովորել, քան գնալ Աշտարակ:

— Այսինքն՝ հարվածի տակ մի քանի բուհ է ընկնում, այստեղ կա՞ միտում այս կամ այն բուհի նկատմամբ:

— Չեմ կարծում, որ Հայաստանում կան այնպիսի բուհեր, որոնց դեմ ինչ-որ միտում կա, եթե ինչ-որ մեկն էլ իրենց դուր չի գալիս, կարողանում են այդ ռեկտորին հեռացնել, այս պահին ես Հայաստանում չգիտեմ մի բուհ, որը անհնազանդության նշաններ ունի, եւ որն ուզում են փակել:

— Ձեզ առաջարկ եղե՞լ է, որպես կրթության փորձագետի, մասնակցել քննարկումներին:

— Այս պահի դրությամբ ես որեւէ քննարկման ո՛չ հրավիրվել եմ, ո՛չ էլ տեղյակ եմ, բայց ասվում է, որ քննարկումներ լինելու են: Խնդիրն այն է, որ որոշումն արդեն կայացվել է, հիմա որոշումը կայացնելուց հետո ի՞նչ իմաստ ունի քննարկելը: Այն իմաստ կունենար, եթե մեզ ասեին՝ եկեք հասկանանք` արժի՞ գնալ այդ ծրագրին, թե` ոչ: Կառավարությունը միանձնյա որոշել է անել այս ծրագիրը, հիմա ի՞նչը պետք է քննարկենք, որին թողնենք, որին տանե՞նք, ինձ թվում է` շատ բան չի փոխվի:

— Իսկ որքանո՞վ է հնարավոր, որ ուսանողների տրանսպորտային ծախսերը պետությունը կհոգա, կամ կացարաններ այնտեղ կկառուցվեն: Արդյո՞ք այս պահին դա գերծախս չէ պետության համար:

— Իհարկե, մի քանի տասնյակ ուսանողի մասին է խոսքը: Հաշվարկն այն է, որ մեծ մասը Երեւանից են ու հանրակացարանի կարիք չի ունենա, բայց, ամեն դեպքում, շատ ծախսեր ու խնդիրներ են լինելու: Վստահ չեմ, որ այդքան ջանքը, ժամանակը, նեղությունը, որ մարդկանց տալու են, բերելու է  շոշափելի արդյունքի: Ցնցում է լինելու, որի արդյունքում ոչ մի բան չի փոխվելու:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ Պապիկյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода