Հայաստանի եզդիները բողոքի ցույցը՝ ի պաշտպանություն Իրաքի եզդիների իրավունքների
ՄիջազգայինՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ տեղի ունեցավ Հայաստանի եզդիների բողոքի ցույցը՝ ի պաշտպանություն Իրաքի եզդի հայրենակիցների իրավունքների վերականգնման ու պաշտպանության։
«Վերջին շրջանում Իրաքի հյուսիսային մասում իսլամիստ ծայրահեղականները, կրոնական մոլեռանդները հակաեզդիական քարոզչություն են իրականացնում՝ կրոնական եւ ազգային ատելություն սերմանելով եզդի ազգի, եզդիական կրոնի հանդեպ։ Մեր բողոքը ուղղված էր Իրաքի իշխանություններին, գերտերություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք աչք են փակում հակաեզդիական այդ քարոզչության առաջ։ Եվրոպական երկրներում, մասնավորապես Բրյուսելում եզդիական համայնքը եւս այսօր կազմակերպել էր բողոքի ցույցեր», - գրել է Եզդի Երիտասարդների Ասոցիացիայի նախագահ ՍԱՅԻԴ ԱՎԴԱԼՅԱՆԸ: