Լա՛վ լսեք` մենք հայ ենք եւ երբեւէ մուղամ չենք երգել ու չենք էլ երգելու. Գայանե Ներսիսյան
ՄշակութայինՌեփեր Սուպեր Սաքոն Հանրային հեռուստատեսության «Կերպարից դուրս» հաղորդման հյուրը լինելով՝ հայտարարել էր, թե մերը մուղամն է եղել, որի նոտաները ջնջել է Կոմիտասը: Վերոնշյալին «Իրավունքի» հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:
— Հինգ տարի շարունակ մեր երկիրն ավերվեց եւ շարունակում է ավերածության ենթարկվել այս չարիքի իշխանության կողմից: Ավերեցին մեր ազգային արժեքները, բայց, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ կհասնեն նաեւ մեծն Կոմիտասին եւ խոր վիրավորանք կհասցնեն մեր ժողովրդի ինքնասիրությանը` Հայաստանի Հանրապետության առաջին հեռուստաալիքով: Լա՛վ լսեք` մենք հայ ենք եւ երբեւէ մուղամ չենք երգել ու չենք էլ երգելու: Հայ ժողովուրդը դարեր շարունակ աշխարհին տվել է բարձրարժեք երաժշտություն եւ մեծ մշակույթ: Ես դիմում եմ մեր պրոֆեսիոնալ երաժիշտներին եւ մտավորականներին` ձա՛յն բարձրացնել եւ թույլ չտալ այլեւս դիպչեն մեր անզուգական Կոմիտասին եւ մեր ազգային արժանապատվությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ