Անվճար սովորեք Սևաստոպոլի պետական համալսարանում
Սպառողի անկյունանվճար սովորելու բարձրակարգ այս համալսարանում
- Ո՞ր մասնագիտություններով կարելի է սովորել այդ համալսարանում
•Համալսարանը ունի իր կազմում 13 ինստիտուտ, որտեղ 157 մասնագիտություններով սովորում է ավելի քան 12 հազար ուսանող: Ըստ էության, գրեթե բոլոր հնարավոր մասնագիտություններով համալսարանում կարելի է ստանալ կրթություն: Ինստիտուտների ցանկը ներկայացված է ստորեւ:
- Ինչպե՞ս կարելի է դիմել համալսարան ընդունվելու համար: Արդյո՞ք պետք է հասնել Սեւաստոպոլ:
• Ո՛չ, հասնել Սեւաստոպոլ պարտադիր չէ: Դիմումը կարելի է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով Հայաստանից:
- Ինչպե՞ս կարելի է հանձնել քննությունները, արդյո՞ք դրանք հանձնելու համար պետք է մեկնել Սեւաստոպոլ:
• Քննությունները կարելի է հանձնել Հայաստանում, ճանապարհորդել դեպի Սեւաստոպոլ կարիք չկա:
-Հնարավո՞ր է հեռավար (առցանց) սովորել։
• Առաջին կուրսեցիներին, իսկ որոշ դեպքերում նաեւ երկրորդ կուրսեցիներին, կթույլատրվի սովորել հեռավար (առցանց):
-Սևաստոպոլում ուսանողներին կացարանով ապահովու՞մ են:
• Այո, արտասահմանյան ուսանողներին սիմվոլիկ վճարով տրամադրվում է հանրակացարան Սեւաստոպոլում: Այն գտնվում է ծովափի մոտակայքում:
- Եթե դիմորդը լավ չի տիրապետում ռուսերենին, ապա ինչպե՞ս վարվել: Արդյո՞ք կան նախապատրաստական կուրսեր:
• Անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են անցնել ընդունելության քննությունների նախապատրաստական դասընթացներ։
-Ովքե՞ր կարող են մասնակցել նախապատրաստական դասընթացներին։
• Դասընթացներն անցկացվում են հանրակրթական դպրոցների ավագ դասարաններում սովորող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև Սևաստոպոլի պետական համալսարանի կամ Ռուսաստանի Դաշնության այլ բուհերի բակալավրիատի կամ մագիստրատուրա դիմորդների համար։
-Ո՞վ է դասավանդում:
• ՍեւՊՀ-ի լավագույն դասախոսները, հեռավար ուսուցում.
-Ի՞նչ են սովորեցնում։
• Ռուսաց լեզու . նաև երկու այլ առարկաներ կդասավանդվեն՝ կախված նրանից, թե ապագա դիմորդները ինչ մասնագիտություն են ընտրում:
Նախապատրաստական դասընթացների ուսանողները կստանան ռուսաց լեզվի հիմնարար գիտելիքներ, ինչպես նաև կծանոթանան մասնագիտական առարկաների ռուսալեզու տերմինաբանությանը:
-Ի՞նչ է վճարումը:
• Նախապատրաստական դասընթացները կարժենան մի քանի անգամ ավելի քիչ, քան երեք առարկաներից կրկնուսույցներ վարձելու դեպքում:
- Ե՞րբ են ավարտվում նախապատրաստական դասընթացները։
• Նախապատրաստական դասընթացները կտևեն մինչև հունիսը ներառյալ։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստանում են ռուսական պետական ստանդարտի ավարտական վկայական:
- Որտե՞ղ կարող են դիմել դասընթացների շրջանավարտները:
• Նախապատրաստական դասընթացների շրջանավարտները կարող են դիմել ՍեւՊՀ-ի ցանկացած մասնագիտությամբ, իսկ բարձր միավորներով քննությունները հանձնելու դեպքում շրջանավարտները կարող են ԱՆՎՃԱՐ ընդունվել Սևաստոպոլի պետական համալսարան բակալավրի կամ մագիստրոսի կոչման համար:
Դասընթացների շրջանավարտները կստանան որակյալ կրթություն, որը թույլ կտա ընդունվել ոչ միայն Սևաստոպոլի պետական համալսարան, այլև Ռուսաստանի ցանկացած համալսարան:
- Որտե՞ղ դիմել հարցերով և ինչպե՞ս գրանցվել Նախապատրաստական դասընթացներին:
- Դասընթացներին գրանցվելու եւ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների ասոցիացիա», հասցե՝ Երեւան, Բաղրամյան 59, 3-րդ հարկ։
Հեռ. +374 10 26 27 25 , +374 55 60 48 70:
Շտապե՛ք օգտվել այս բացառիկ հնարավորությունից։
