Iravunk.com | Կենդանաբանական այգի՞, թե՞ զվարճության բիզնես
Երեւանում «ջրհեղեղ» է Չի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ Մութաֆյան Շտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնում Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց «ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնել Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը Ուկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD

Կենդանաբանական այգի՞, թե՞ զվարճության բիզնես

Հանդիպում

Վերջերս Երեւանի քաղաքապետարանում հնչեց հայտարարություն այն մասին, որ Կենդանաբանական այգին պատրաստվում են տեղափոխել, ինչը դժգոհություն առաջացրեց ոլորտի մասնագետների, փորձագետների, կենդանապաշտպանների եւ բնապահպանների շրջանում։  Այս մասին «Իրավունք»-ը փորձեց պարզաբանում ստանալ «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻՑ։
-Ի՞նչ կարող եք ասել այս մասով։
- Նախ եւ առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչումն է նպատակը, ինչպիսի անհրաժեշտություն է առաջացել կենդանաբանական այգին տեղափոխելու, չէ որ դրա համար պետք է լինեն հատուկ զարգացման ծրագրեր, պետք է լինեն հայեցակարգեր եւ ընդհանուր առմամբ՝ պետք է լինի այն գերագույն նպատակը, որով կենդանապաշտպանների այգին պետք է ծառայի որպես այդպիսին։ Այսօրվա քաղաքային իշխանությունները որեւէ կերպ չեն տիրապետում իրավիճակին, որովհետեւ բացարձակապես չեն ընկալում, որ կենդանաբանական այգին դա գիտակրթական, հետազոտական, տեսակի պահպանման ինստիտուտ է, որը անհրաժեշտ է մեր հանրապետությանը եւ պետք է լինի միակը իր տեսակի մեջ ու կատարի իր գործառույթը հստակ։

- Որքանո՞վ է այսօր կենդանաբանական այգին գտնվում իր տեղում եւ ինչպիսի՞ դեր ունի մեր կյանքում: Այն հիմա կատարո՞ւմ է իր ամբողջական գործառույթը։
- Դեռեւս Խորհրդային տարիներին, բնականաբար, աշխատանքներն արվում էին ոչ այն կերպ, ինչպես այսօր է արվում, դա մասնագետների եւ գիտնականների միջամտությամբ, անմիջական ներգրավմամբ աշխատանքներ էին եւ հասկանալի է, որ կենդանաբանական այգու տեղանքի ընտրությունը պատահական չէր կարող լինել: Ավելին՝ այն այսօր եւս համապատասխանում է այն բոլոր գործառույթներին, որոնք դրված են կենդանաբանական այգու առջեւ եւ լավագույնս նկարագրում է այն պայմանները տեղանքի, որոնք անհրաժեշտ են կենդանաբանական այգի ունենալու համար։ Հասկանալի է, որ ժամանակին մասնագետները շատ ավելի են կենտրոնացած եղել հստակ գիտական աշխատանքների վրա եւ միգուցե այն ժամանակ այդքան էական չի եղել կենդանիների բարեկեցությունը, բայց էական է եղել առնվազն տեսակների պահպանման շուրջ իրականացվող աշխատանքը, կրթական նախագծերը երեխաների համար: Եվ երբ այսօր տեսնում ենք, որ գլխավոր իմաստը կենդանաբանական այգու ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան տեղավորելն է, որպեսզի բնակչության իբրեւ զվարճությունը ապահովեն, դա որեւէ կերպ չի կարող ապահովել կենդանաբանական այգու գործառույթային նշանակությունը։
- Երեւանի կենդանաբանական այգու տեղափոխման առումով, ըստ Ձեզ, կարո՞ղ են լինել կոռուպցիոն ռիսկեր, մասնավորի հետ միգուցե պայմանավորվածություն,  բիզնես նպատակներ:

- Անշուշտ, կոռուպցիոն ռիսկն առաջինն է, որ տեսնում ենք այս խնդրում։ Ինչո՞ւ, որովհետեւ, այո՛, գուցե մենք դա չենք անելու համայնքային միջոցներով, բայց միեւնույն է համայնքային միջոցները, այսինքն, որպես այդպիսին պետական բյուջեն, միեւնույն է ծախսվելու է։ Երկրորդը, եթե ուզում ենք ներգրավել մասնավորի միջոցները,արդյո՞ք դա միայն մասնավորի հետագա շահույթի մասին է խոսքը, թե համայնքի հաշվին հենց այդ նույն այսօրվա կենդանաբանական այգու տարածքն ենք ուզում տրամադրենք նրան այլ նպատակով: Այստեղ շա՜տ-շա՜տ հարցեր կան եւ, իհարկե, կոռուպցիոն ռիսկերը միայն մեկ ոլորտի մեկ հարթության վրա չեն, ինչն, անշուշտ, անհանգստացնող է։ Այ թե ինչո՞ւ ենք մենք պնդում, որ նման հայեցակարգեր, ծրագրեր պետք է միանշանակ ներկայացվեն հանրությանը, ամբողջական բյուջեով ներդրումներով, ի պատասխան տրվող որևէ բարիքներով: Այդ դեպքում նոր հնարավոր կլինի հասկանալ:

- Բոլորին հայտնի է, որ Երեւանի կենդանաբանական այգու կառավարման խորհուրդը հայտարարել է, որ իրենք տեղեկություն չունեն այն հայտարարության մասին, որն արվել է քաղաքապետարանում։ Որքանո՞վ է նման որոշման կայացման հարցում կարեւոր կառավարման խորհրդի դերը:

- Պետք է շեշտել, որ Երեւանի կենդանաբանական այգու կառավարման խորհուրդը մի ձեւաչափ է, որը նախատեսված է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքով: Այնուամենայնիվ, ես այն մարդկանցից չեմ, ով կարծում է, որ դա լավագույն տարբերակն է, որեւէ կազմակերպության ղեկավարման։ Մենք չունենք այնպիսի պայմաններ, որում առնվազն կունենանք փոփոխական անդամակցություն, այսինքն` հնարավորություն կլինի ոլորտի բոլոր մասնագետներին եւ փորձագետներին հերթականությամբ ներգրավվել որոշումների կայացմանը։ Եվ երկրորդ՝ սովորաբար մեր երկրում նման խորհուրդների կազմում նախ եւ առաջ պաշտոնապես են ներգրավվում մարդիկ, ինչպես նաեւ այնպիսի մարդկանցով են համալրվում, որոնք ձեռնտու են լինում օրվա իշխանությանը։ Անշուշտ, փորձեր եղել են կապեր հաստատել՝ ինչպե՞ս քաղաքային իշխանությունների, այնպես էլ անմիջապես կենդանաբանական այգու գործադիր մարմնի հետ եւ չեմ կարող պնդել, որ դրանք միշտ է, որ եղել են օգտակար ե՛ւ հանրային առողջապահության, ե՛ւ միջավայրի անվտանգության, ե՛ւ կենդանիների բարելավման բարեկեցության տեսանկյունից։  Թե որքանով է դրանք հաջողված եղել, պետք է ասել, որ դրանց ուղղությամբ աշխատանքը վերջին հինգ տարիներին, բնականաբար, բավականաչափ չէ, եւ ո՛չ միայն չի կարող բավարարել կենդանիների բարեկեցության տեսանկյունից, այլ ընդհանուր առմամբ կենդանաբանական այգուն, որպես այդպիսին, ծառայելու իմաստով։ Եվ մենք հուսով ենք, որ առաջիկայում միջազգային հանրությունը եւս կկարողանա գոնե ինչ-որ չափով աջակցել Հայաստանին, որպեսզի կենդանաբանական այգու կենդանիներն ունենան ավելի բարեկեցիկ կյանք:

- Ի՞նչ եք կարծում՝ գուցե էլ ընդհանրապե՞ս իրենց կենդանաբանական այգի պետք չէ։ Շատ կոպիտ չհնչի հարցս, բայց եթե չենք կարողանալու ապահովել թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար անվտանգ միջավայր, միգուցե իսկապե՞ս ժամանակն է կենդանիների համար էլ ավելի լավ տեղ տեղափոխել, օրինակ, այլ երկրներ: Կամ միգուցե ինչպես կրկեսում արգելեցին օրենքով, որ ունենան վայրի կենդանիներ, այնպես էլ կենդանաբանական այգում արգելեն։
- Ես ընդհանրապես կենդանաբանական այգիներին, որպես ուղղակի զվարճության կենտրոն դիտարկել, չեմ կարող։ Այո, ես կցանկանայի, որ ընդհանրապես այդպիսի ոլորտ չլիներ եւ մարդիկ կենդանիներին ընդհանրապես անազատ պայմաններում չպահեն։ Իհարկե, անշուշտ, խոսքը վայրի կենդանիների մասին է, որովհետեւ ընտանիների դեպքում հակառակն է։ Հենց նրանք միշտ պետք է լինեն մարդու հետ։ Մենք պետք է միշտ դա զանազանենք, մեր խնդիրը եկել է նրանից, որ մենք չենք տարբերում ընտանի եւ վայրի կենդանիներին։ Բայց եկեք մյուս կողմից նայենք,եթե մարդու կենսագործունեությունը ընդհանրապես չլիներ, ապա վտանգված տեսակներ չէին լինի, անազատ պայմաններում ծնված վայրի կենդանիներ չէին լինի, որոնց հնարավոր չէ վերադարձնել բնություն։ Այսինքն՝ սա նշանակում է, որ կենդանաբանական այգին, այնուամենայնիվ, պետք է լիներ, որովհետեւ կա խնդիր։
-Դուք եւ Ձեր գործընկերները տարիներ շարունակ ներկայացրել եք օրենսդրական բարեփոխումների նախագծեր, որոնց անհրաժեշտությունը գտել եք բոլոր կենդանատեսակների շուրջ առաջացած խնդիրների լուծման համար։ Այսօրվա իրավիճակը օրենսդրական բացի՞ հետեւանք է նաեւ:
-Միանշանակ է, որ օրենսդրական բացերի պատճառով այսօր չափազանց շատ խնդիրներ ունենք, որոնք չենք կարողանում լուծել։ Եթե կարողանայինք մանրակրկիտ ուսումնասիրել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրինագիծը եւ հասկանայինք, որ մեկ ընդհանուր օրենքով կկարողանայինք ծածկել բոլոր կենդանատեսակներն իր առանձին-առանձին բաժիններով, վերջապես կկարողանայինք կարգավորել ոլորտը: Իհարկե, դա կլիներ մեծ քայլ առաջ։ Ի վերջո, եթե չունենք կարգավորում, քաղաքացիները նույնպես չգիտեն ինչպիսի վարվեցողություն պետք է ունենան։ Ինչպիսի՞ վարք պետք է դրսեւորել կենդանիների նկատմամբ։ Իսկ պատկան մարմիններին դա տալիս է հնարավորություն ավելի ու ավելի անկառավարելի, անվերահսկելի եւ բնակչության որեւէ կերպ առանց իրազեկելու, անել տարբեր գործողություններ, ինչպիսին է ահավասիկ այս ստեղծած իրավիճակը:
-Ի՞նչ կարող է անել հենց բնակչությունը, երբ այսօր նույնիսկ չի կարողանում պայքարել հենց բնակչության համար: Ունենք անվտանգային լուրջ խնդիրներ եւ մարդիկ գտնվում են խիստ խոցելի վիճակում՝ ինչպես խմբային իմաստով,այնպես էլ անհատական: Շատերը գտնում են, որ այսօր այլ կողմնակի եւ գուցե երկրորդական խնդիրների բարաձրացման ժամանակը չէ:

- Իհարկե, բոլորս մտահոգված ենք այսօր առաջին հերթին մեր երկրի եւմեր ժողովրդի անվտանգության համար։ Հասկանալի է, որ որեւէ կերպ իրավիճակը չի կարող շտկվել, եթե հանրային կարգի զարգացման մյուս ոլորտներին ուշադրություն չդարձնենք, որովհետեւ հենց իրավիճակից օգտվելով՝ իշխանությունն անում է ամեն բան այնպես, ինչպես ուղղակի ինքն է ուզում՝ առանց որեւէ հատուկ հմտությունների, գիտելիքների։ Ավելին՝ եթե որեւէ ոլորտում որեւէ գիտելիք ունենային, այսպիսի իրավիճակում ողղակի չէինք հայտնվի։ Եվ պետք է հասկանալ, որ մենք մյուս ոլորտներով էլ եթե չզբաղվենք, բոլորս նստենք եւ մտածենք, միայն անվտանգության մասին, ապա այդ անվտանգությունը նույնպես չենք կարողանում ապահովել հենց երկրի սահմանների,, հենց մեր բանակի եւ մեր երեխաների կյանքի ապահովության տեսանկյունից եւ կկորցնենք մնացած ամեն ինչն էլ։ Եվ այստեղ, իհարկե, միտում կա տարբեր տեղեկատվական դաշտում նետված նորություններով մարդկանց շեղելու, փորձելու իրական իրավիճակից բացարձակ հետ տանելու, բայց մենք չենք կարող շեղվել մեր ամենօրյա ոչ միայն աշխատանքի, այլ պայքարի ուղղուց, որովհետեւ դա նաեւ ամենօրյա հանրային առողջապահության եւ միջավայրի անվտանգության խնդիրներ են։ Ուստի՝ պարտավոր ենք դրանց համար եւս պայքարելու։ Դա կլինի ծառահատում, կենդանիների եւ մարդկանց միջեւ ընդհանուր հիվանդություններ, թե վաղը մյուս օրը մեր առջեւ ծառացած վայրի կենդանիների միջից եկող անմիջական ֆիզիկական վտանգ, միեւնույն է, այդ բոլոր խնդիրները պետք է լուծվեն զուգահեռ եւ չմոռանալով՝ անշուշտ, մեր հիմնական նպատակների մասին։

Ինչեւէ, թեման մնալու է մեր ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք եւ ուշադրությունը գրավենք նաեւ այն հանգամանքի վրա, որ Կենդանաբանական այգում այս հինգ տարվա ընթացքում աշխատել են հինգ տնօրեններ, որոնք աշխատել են մեկ կամ առավելագույնը մեկուկես տարի եւ եղել են ԺՊ կամ ՊԿ: Այնպես որ, հասկանալի է, թե ինչու ոլորտի կարգավորման միակ եւ նմանը չունեցող համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը չի կարող ունենալ որեւէ հաջողություն։ Եվ վերջապես՝ ո՞վ է թույլ տվել ինչ-որ մեկին հանդես գալ քաղաքի անունից եւ հայտարարություններ անել՝ առանց որեւէ քննարկում ունենալու ավագանու անդամների եւ հասարակության հետ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Երեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը Ուրոժայնոյեում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода