Հրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսել Մայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյան Էդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչին Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ուկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ) Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշը Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Իրանը չգիտի` Հայաստանն ինչ է ուզում. Հարութ Արթին Առաքելյան

Միջազգային

«Իրավունքի» զրուցակիցն է իրանագետ, Միջին Արեւելքի հարցերի փորձագետ ՀԱՐՈՒԹ ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:

— Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է արվեն կամ արվեին՝ հայ-իրանական հարբերությունները էլ ավելի ամրապնդելու համար:

— Հայ-իրանական տնտեսական շրջանառությունը դեռ մեկ միլիարդ դոլարը չի հատել, այսինքն՝ 700 միլիոն դոլարի սահմաններում է, ինչը նշանակում է անգործություն: Ու եթե մենք պիտի հարաբերությունները ավելի խորացնենք, պետք է տնտեսական գործոնը հաշվի առնենք: Հիմա Իրանից շատ են գալիս այստեղ աշխատելու եւ ներդրումներ անելու, բայց երբ հերթը հասնում է բանկային համակարգին, այստեղ հաշվի է առնվում իրենց իրանցի լինելը, եւ նկատի չի առնվում, որ մարդիկ կարող է մի քանի միլիոն դոլար են Հայաստանում ներդրել, մի քանի հարյուր հայ աշխատող են պահում: Երբ բանկը իրենց պետք է աջակցի, այսօր-վաղն են անում այնքան, մինչեւ մարդը հոգնում է, ու այդ գործարարը հաջորդ գործարարին փոխանցելու է իր դառը փորձը ու ասելու է` գնանք Թուրքիայում կամ Վրաստանում ներդրումն անենք: Երկրորդ կետը պետական ադեկվատությունն է, որը պետք է ցուցաբերել նաեւ Իրանի հետ հարաբերությունների ընթացքում: Մենք մեր հարաբերությունների մեջ մինչեւ հիմա լուրջ ադեկվատություն չենք ցուցաբերել: Իրանական կողմն ասում է` ինչպես հասկանում ենք, դուք էլ չգիտեք՝ ինչ եք ուզում: Իրանը չգիտի Հայաստանն ինչ է ուզում. տեսնում է, որ Հայաստանի տարածք է մտնում թշնամին, ամեն օր առաջ է գալիս, դիրքավորվում է, եւ հայկական իշխանությունը ոչ մի բան չի անում: Հիմա իրենց մոտ կասկած պետք է առաջանա` ինչո՞ւ է Հայաստանն այդպես անում, ու մտածում է, որ կարող է սա ծուղակ է, փորձում են իրենց պատերազմի մեջ ներքաշել, պարզապես, Հայաստանն էլ է այդ ուղղությամբ աշխատում ու հետեւաբար ավելի զգույշ են մոտենում: Մարդիկ պետք է հասկանան կոնկրետ մենք ինչ ենք ուզում եւ ում հետ ենք խաղում տարածաշրջանում, որ իրենք իմանան հիմա մեզ հետ խաղու՞մ են, թե՞ չեն խաղում: Վերջին շրջանում մեր ցուցաբերած դիվանագիտական դրսեւորումները բան չեն ցույց տալիս, որ մենք Իրանի հետ ենք, ինչքան էլ Իրանը հայտարարի, որ սահմանների անխախտելիությունը իր կարմիր գծերն են, բայց դրան մենք ադեկվատ պատասխան չենք տվել:

— Արդյո՞ք  լայնամասշտաբ պատերազմի պարագայում Իրանը կարող է զսպող օղակ հանդիսանալ:

— Եթե ոչ լանամասշտաբ պատերազմի դեպքում դու դեմը չես առնում, հիմա լայնամասշտաբի դեպքում ի՞նչ սպասելիք ունես: Այսինքն՝ մենք նստենք, ասենք` Իրանը ասել է մեր սահմանները իր կարմիր գծերն են, դե թող գա պահի, վաղը որ չմտավ ու չաջակցեց, իշխանությունները սկսելու են ասել, որ Իրանի խոսքերն էլ փուչիկ էին, ինչպես Ռուսաստանինն էին փուչիկ, բոլորը մեզ որբ թողեցին: Ես բազմիցս ասել եմ, որ Իրանը կարող է Սյունիք չմտնել, Իրանն իր հարցերը լուծելու է, հիմա կա՛մ Նախիջեւան է մտնելու, կա՛մ Արցախի գրավյալ տարածքներ է մտնելու` պատրվակ բերելով տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը, իր բուֆերը կստեղծի՝ դրանով նաեւ կանխելով թուրանական միջանցքը:

— Այդուհանդերձ, ադրբեջանական զինված ուժերն արդեն Տեղ գյուղում են, ունեցանք զոհեր ու վիրավորներ: Սա չպե՞տք է անհանգստացի Իրանին:

— Ավելի շատ անհանգստացնում է Հայաստանի իշխանությունների անգործությունը:

— Իսկ որքանո՞վ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարեւոր Իրանի համար, եւ սահմանային փոփոխություններին Իրանն, իսկապե՞ս, դեմ կարտահայտվի:

— Եթե Հայաստանն իր աշխարհագրական դիրքը ճիշտ հասկանա, թե ինչ հնարավորություններ ունի, կիմանա, որ Իրանի համար Հայաստանի տարածքը կարեւոր է: Եթե մենք ունենայինք նորմալ իշխանություններ, որոնք ուսումնասիրեին Իրանի ազգային անվտանգության հայեցակարգը, կտեսնեին, որ Իրանի դիտանկյունից ամենակարեւոր սահմանը հյուսիս-արեւմտյանն է: Հիմա Իրանը քանի՞ անգամ պետք է ասի, հոգեւոր առաջնորդը ասել է, նախագահը ասել է, խորհրդարանի նախագահը ասել է, կորպուսի հրամանատարը, շտաբի պետն ասել են, ու երբ բոլոր մակարդակներում դա ասվում է, ու մենք ոչ մի բան չենք անում, կարծես, քմծիծաղ ենք տալիս այս ամբողջ ասածներին: Հիմա նրանք ի՞նչ պետք է անեն: Մեր այս պահվածքը տանում է նրան, որ երբ ինչ-որ խնդիր լինի, Իրանը կփորձի իր ձեւերով լուծել հարցերը եւ չի նայի Հայաստանին, մինչ այդ ասում էր՝ Հայաստանը Հարավային Կովկասում մեր ամենավստահելի գործընկերն է, հիմա արդեն չեն ասում:

— Կարելի՞ է եզրակացնել, որ տարիներ շարունակ նպաստավոր պայմաններ են եղել գործընկերային, ինչո՞ւ ոչ ռազմավարական հարաբերությունները զարգացնելու, բայց արհեստականորեն դրանք չեն զարգացել: Ո՞րն է դրա պատճառը:

— Դա արդեն իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչի համար մինչ այսօր այս է իրավիճակը: Նույնը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների մեջ է այդպես, մենք նստում ենք, ասում ենք` դե բան եք ստորագրել, եկեք մեզ պահեք, այդպես չէ, հարաբերությունները փոխադարձ են լինում: Երբ դու փորձում ես տարածաշրջանում քո պահվածքով վնասել քո ռազմավարական դաշնակցի դիրքերը, ինքն էլ է միջոցներ ձեռնարկելու: Մենք հստակ դոկտրին չունենք, թե ինչ ենք ուզում այս աշխարհից, որ երբ իշխանություն է փոխվում, անգամ նման բաները չփոփոխվեն, չգնանք այս կամ այն իշխանության քմահաճույքներին բախվենք: Իրանի տարածաշրջանային դոկտրինը` այս իշխանությունների, որն արդեն 44 տարի է իշխում են եւ նախորդը, մոտավորապես` նույնն են, տարածաշրջանում  փոփոխությունների հարցով թե՛ Իսլամական հանրապետությունը,  թե շահական Իրանը գրեթե նույն տեսլականն ունեին: Իրանը, որպես պետություն, ունի իր ազգային դոկտրինը, թե տարածաշրջանում ինչ է հետապնդում: Մենք իշխանությունից  իշխանություն երկրի Սահմանադրություն ենք փոխում, սա է վիճակը, ու այդ պատճառով ծիծաղելի է դառնում, երբ խոսում ենք ինչ-որ ռազմավարական դաշինքի մասին, անգամ Հայաստան-Ռուսաստան, այդտեղ չկա ռազմավարական դաշինք, այդտեղ կա միակողմանի պայմանագիր, որովհետեւ, մենք չգիտենք` ինչ ենք ուզում: Իրանցիները շատ լավ գիտեն, հույս ունեին, որ այսպես չպետք է լիներ, իրենք վերջին շրջանում չեն խոսում Հայաստանի սահմանների մասին, վերջին շրջանում խոսում են Արցախի գրավյալ տարածքներում ահաբեկիչների՝ սահմանին կուտակվելու մասին, ու դա վտանգ է իրենց համար: Ենթահող են պատրաստում, որ վաղը, եթե ինչ-որ բան եղավ, հակաահաբեկչական օրենքից օգտվեն, մտնեն այդ տարածքներ ու բուֆեր ստեղծեն իրենց համար:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Հրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոցՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода