Iravunk.com | «ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ Օ­ՐԵ­ՐԻՆ ԹՇՆԱ­ՄՈՒ ԴՐՈ­ՇԸ ԾԱ­ԾԱՆ­ՎՈՒՄ ՄԵՐ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔՈՒՄ»
Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ) Իմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ» «Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan Times

«ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ Օ­ՐԵ­ՐԻՆ ԹՇՆԱ­ՄՈՒ ԴՐՈ­ՇԸ ԾԱ­ԾԱՆ­ՎՈՒՄ ՄԵՐ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔՈՒՄ»

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ ՏԻԳ­ՐԱՆ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻ հետ:

— Պա­րոն Ներ­սի­սյան, ըստ Ձեզ, ճի՞շտ քայլ էր Ա­րամ Նի­կո­լյա­նի կող­մից բե­մում ադր­բե­ջա­նա­կան դրոշն այ­րե­լը:

— Նախեւա­ռաջ՝ պետք է մտա­ծել, թե ին­չո՞ւ է այս օ­րե­րին թշնա­մու դրո­շը ծա­ծան­վում մեր հայ­րե­նի­քում: Ա­րամ Նի­կո­լյա­նը` որ­պես հայ մարդ, ար­տա­հայ­տել է իր քա­ղա­քա­ցի­ա­կան դիր­քո­րո­շու­մը:

— Ըստ Ձեզ՝ զար­մա­նա­լի չէ՞, որ ե­ղան մար­դիկ, ով­քեր քննա­դա­տե­ցին նրա այդ ա­րար­քը:

— Ես չգի­տեմ, թե Ա­րամ Նի­կո­լյա­նին քննա­դա­տող­ներն ով­քեր են, մի­այն կա­րող եմ ա­սել, որ այ­սօր մեր երկ­րում այն, ինչ կա­տար­վում է, ինձ չի զար­մաց­նում: Այ­սօր հայ մար­դը, ան­կախ նրա­նից քա­ղա­քա­կան որ դաշ­տում էլ գտնվի, մի ակն­թար­թում փո­խում է իր կար­ծիքն ու դիր­քո­րո­շու­մը: Մե­զա­նում հա­սա­րա­կու­թյունն այն­քան է պա­ռակտ­ված, որ ի­րար նկատ­մամբ թշնա­մանքն ակն­հայտ է: Սա նո­րու­թյո՞ւն է: Պետք է թշնա­մու դրոշն այր­վեր Ա­րա­մի կող­մից, որ ե­րեւա՞ր մի­մյանց նկատ­մամբ ա­տե­լու­թյու­նը: Իսկ ո՞ր հար­ցի շուրջ չի ակ­տի­վա­նում այդ ֆեյք դաշ­տը: Դրա­նով մար­դիկ կոնկ­րետ ի­րենց շա­հե­րի հար­ցերն են լու­ծում: Իսկ հա­սա­րա­կու­թյու­նը, մո­ռա­ցած իր գլխա­վոր թշնա­մուն, մի­մյանց նկատ­մամբ թշնա­ման­քի մեջ է: Այս ա­մեն ին­չը ի­րար հետ փոխ­կա­պակց­ված են: Այ­սօր Թուր­քի­ա­յի եւ Ադր­բե­ջա­նի շա­հերն են պաշտ­պա­նում: Եվ այդ­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն է ա­ռաջ տար­վում` մո­ռա­նալ Ցե­ղաս­պա­նու­թյու­նը, մեր թշնա­մու հետ խա­ղաղ ապ­րել... Ի՞նչ խա­ղա­ղու­թյան մա­սին է խոս­քը, երբ ու­նենք զո­հեր, գե­րի­ներ, ու տա­րածք­ներ են հանձն­վում, իսկ թշնա­մին մեր հայ­րե­նի­քում է, մեր հո­ղի վրա: Դրա հա­մար էլ դրո­շի այր­ման ակ­տը պետք է այս­պի­սի աղ­մուկ բարձ­րաց­ներ:

— Մա­մու­լում նա­եւ շրջա­նառ­վում է այն լու­րը, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի աշ­խա­տա­կազ­մից Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյա­նը հրա­հանգ­վել է աշ­խա­տան­քից ա­զա­տել Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյան ո­ճա­բա­նա­կան ստու­դի­ա­յի ղե­կա­վար Ա­րամ Նի­կո­լյա­նին՝ Ադր­բե­ջա­նի դրո­շը այ­րե­լու հա­մար:

— Ես չգի­տեմ, թե այդ լու­րե­րը որ­քա­նով են ի­րա­կա­նու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նում, բայց դա էլ ինձ չի զար­մաց­նում: Բո­լոր տե­ղե­րում էլ դա կա: Ինչ է, նո՞ր են Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյու­նում մարդ աշ­խա­տան­քից ա­զա­տում: Ես իմ դիր­քո­րո­շումն ար­տա­հայ­տել եմ դե­ռեւս 2020թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին` ան­մի­ջա­պես պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո: Եվ Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան ղե­կա­վա­րու­թյան ար­ձա­գան­քը շատ չու­շա­ցավ, բնա­կա­նա­բար՝ վե­րեւ­ից հրա­հանգ­ված... Ո՞նց կա­րե­լի էր Տիգ­րան Ներ­սի­սյա­նի դեմ­քը ա­մեն շա­բաթ Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյամբ ե­րեւ­ար, երբ ին­քը վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կանն է պա­հան­ջում: Ա­րամ Նի­կո­լյա­նի՝ աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու լու­րը կհաս­տատ­վի, թե չի հաս­տատ­վի, չգի­տեմ, բայց ա­մեն ինչ հնա­րա­վոր է: Նրա ա­րար­քը նույ­նիսկ չի կա­րող գնալ խու­լի­գա­նու­թյան հոդ­վա­ծի տակ, բայց կա­րող է տա­նեն նստեց­նեն: Ե­կեք հի­շենք, թե ինչ­պես վար­վե­ցին եր­ջան­կա­հի­շա­տակ մեր Ար­մեն Գրի­գո­րյա­նի հետ: Նա ի՞նչ էր ա­րել, որ տա­րան նստեց­րին, եւ ու­ղիղ ե­թե­րում՝ հեր­թա­կան դա­տա­կան նիս­տի ժա­մա­նակ մա­հա­ցավ: Դա սպա­նել չի՞... Ո՞ւմ էր հե­տաքր­քրում, թե ինչ վի­ճա­կում էր նա գտնվում: Ին­չի՞ մա­սին ենք մենք այ­սօր խո­սում: Մար­դուն աշ­խա­տան­քից ա­զա­տե­լը ի՞նչ պրոբ­լեմ է: Հե­տո չե՞ք նկատ­ում, որ ա­մեն շա­բաթ- կի­րա­կի նոր հարց կա քննար­կե­լու: Եվ դա քննարկ­վում է ազ­գո­վի, հա­մա­ցան­ցով: Ծի­ծա­ղե­լի է այս ա­մեն ին­չը եւ ա­վե­լին` ող­բա­լի:

— Ազ­գա­յին ժո­ղո­վում ո­րոշ պատ­գա­մա­վոր­նե­րի՝ մի­մյանց նկատ­մամբ ան­հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քի մա­սին ի՞նչ կար­ծիք ու­նեք, երբ ի­րար են ծե­ծում, հայ­հո­յում ու­ղիղ ե­թե­րում:

— Դա նո­րու­թյուն չի: Միշտ ի­րար քաշք­շել, ծե­ծել, հայ­հո­յել են: Մի դեպ­քում ի­րա­կան է ե­ղել, մյուս դեպ­քում՝ սար­քած: Ես շատ կու­զե­նա­յի շատ ա­րագ բաց­վեր մեր կրկե­սը: Գո­նե գնան կրկե­սում տե­ղա­վոր­վեն ի­րենց տե­ղե­րում: Ա­մեն ին­չով զբաղ­վում են՝ բա­ցի երկ­րի ծանր վի­ճա­կից դուրս գա­լու ել­քեր գտնե­լուց: Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ բո­լո­րը ու­զում են, որ այս ա­մեն ին­չը շա­րու­նակ­վի` չնչին բա­ցա­ռու­թյուն­նե­րով: Մեր լի­նել -չլի­նե­լու հար­ցին անդ­րա­դառ­նա­լու փո­խա­րեն՝ քննար­կում են, թե ով ում գլխին շշով խփեց...

— Չէ՞ որ քննարկ­վում է նա­եւ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի հար­ցը:

- Ասում են գնում ենք խա­ղա­ղու­թյան: Իսկ դու խա­ղաղ կապ­րե՞ս մի մար­դու հետ, ով գա­լիս է ձեր տուն, որ­պես­զի սպա­նի քո հա­րա­զատ­նե­րին: Երբ դու ձեռք ես մեկ­նում, իսկ քո խա­ղա­ղու­թյան մեկ­նած ձեռ­քը ա­սում է` մի րո­պե սպա­սիր, կբռնեմ, եւ այդ ըն­թաց­քում սպա­նում է քո հա­րա­զատ­նե­րին:

— Բայց չէ՞ որ այդ­պես մտա­ծե­լով՝ հողն էլ մի օր ի­րենց ոտ­քե­րի տա­կից կփախ­չի:

— Չէ՛, չի փախ­չի, եւ գի­տե՞ք ին­չու, ո­րով­հե­տեւ ե­թե այս­պես շա­րու­նա­կենք ապ­րել, այդ հողն էլ չի լի­նե­լու: Հի­մա է փա­խած հո­ղը մեր ոտ­քե­րի տակից: Հե­տոն չի լի­նի... Հայ մար­դու ու­ղե­ղի մի­ջից հո­ղի, ջրի, հայ­րե­նի­քի գի­տակ­ցու­թյու­նը վա­ղուց կո­րել է:

— Ես զգում եմ Ձեր խոս­քե­րում հի­աս­թա­փու­թյուն:

— Իսկ հի­մա որ իս­կա­կան հա­յը, կար­գին հա­յը հի­աս­թափ­ված չէ:

Ես հի­աս­թափ­ված եմ, բայց նա­եւ ի­րա­տես եմ: Հա­մոզ­ված եմ, որ դեռ ա­մեն ինչ կո­րած չէ: Ե­թե ան­հույս կեր­պով հի­աս­թափ­ված լի­նե­ի, ճամպ­րուկ­ներս կվերց­նե­ի ու կգնա­յի: Ու ի­մի­ջի­այ­լոց՝ ոչ թե ԱՄՆ, այլ լեռ­նե­րում, սա­րե­րում, ձո­րե­րում մի տեղ վրան կխփե­ի, այն­տեղ կապ­րե­ի ու վեր­ջում այն­տեղ էլ կմա­հա­նա­յի: Ինչ­պես Սա­րո­յանն է ա­սել` իմ սիր­տը լեռ­նե­րում է... Ես ռե­ալ հո­ղին կպած մարդ եմ: Եվ օ­դե­րում չեմ սա­վառ­նում: Չեմ սի­րում ի­րա­կա­նու­թյու­նը խե­ղա­թյու­րել, կամ ի­րա­կա­նու­թյու­նը հար­մա­րաց­նել իմ պատ­կե­րա­ցում­նե­րին: Ո՛չ, ես ա­սում եմ այն, ինչ-որ կա: Սա է վի­ճա­կը... եւ այս ա­մե­նը կա­տար­վում է տա­սը մի­լի­ոն հա­յե­րի լռե­լյայն ունկնդ­րու­թյամբ եւ գի­տակ­ցու­թյամբ...

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ



Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода